Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դրամահավաք դպրոցում. վանաձորցի ծնողները վճարել են ստուգողական աշխատանքներ անցկացնելու համար Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի թեժ գծին ահազանգած վանաձորցիները բողոքել են դպրոցների հերթական դրամահավաքից: Վանաձորի թիվ 11 դպրոցի տնօրինությունից բողոքող 2 ծնողները, ինչպես նաեւ դպրոցի 8-11-րդ դասարանների շուրջ 300 աշակերտների ծնողներ 1000-ական դրամ են հավաքել քննության նախապատրաստման համար: Հակակոռուպցիոն կենտրոնը, որը գտնվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` խնդրելով պարզաբանել հերթական դրամահավաքի պատճառները: Ի պատասխան կազմակերպության հարցման` Կրթության պետական տեսչությունից տեղեկացրել էին, որ գանձված գումարներն ընթացիկ առաջադիմության անցկացման համար են ծախսվել: Դպրոցներում անցյալ տարեվերջից անցկացվող, այսպես կոչված, միջանկյալ քննությունները` ընթացիկ առաջադիմության համար անցկացվող ստուգողական աշխատանքները, դպրոցներին կանգնեցրել են ֆինանսական ճգնաժամի առջեւ: Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանի հավաստմամբ` ստուգողական այս աշխատանքներից առաջ դպրոցները հանկարծակիի եկան: «Նման միջոցառումներին նախապատրաստվում են, եւ քանի որ հսկայական գումար էր պետք, մի կերպ դպրոցներն այն կազմակերպեցին»: Մի կերպ, ըստ այս ոլորտի պատասխանատուների, կազմակերպվեցին նաեւ մարտ ամսվա ստուգողական աշխատանքները: Ծնողների բողոքի թիրախ դարձած դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը նշում է, թե իրենց մեկ օր առաջ են տեղեկացրել ստուգողական աշխատանքների մասին, եւ իրենք այլ հնար, քան ծնողական խորհրդին խնդրանքով դիմելը, չունեին: «Գիտեի, որ գրավոր է լինելու, բայց թե դա ինչ կպահանջի դպրոցից, չգիտեի: Մտածում էի` հանձնարարությունը կտան, երեխեքն էլ կգրեն»,- այնինչ տնօրենը զարմացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ուղարկած թեստերի ծավալից: Ըստ Սահակյանի` ամեն մի թեստը բաղկացած է 8-16 թերթից: Ամեն մի դասարան 3-4 առարկայից է ստուգողական հանձնել: 8-11-րդ դասարանի աշակերտների թիվն էլ շուրջ 300-ի է հասնում, ու այդ թեստերը պետք էր բազմացնել: Սահակյանը, հաշվելով 300 աշակերտի` 3-4 քննությունների համար նախատեսված թեստերի բազմացման համար պահանջվող գումարները, որոշել էր ամեն մի աշակերտից գանձվող գումարը` 980 դրամ: «Մեզ պետք էր 93 տուփ թուղթ` արժե 2000 դրամ, թեստերի կեսը դպրոցում բազմացրեցինք, կեսն էլ ծանոթ գտանք` 7 դրամով պատճենեց»,- հայտնեց տնօրենը: Վերջինս ասաց, որ նույն օրն իրավիճակը ներկայացրել է ծնողական խորհրդին, եւ իր խնդրանքը բավարարվել է: «Եթե դուք ինձ չօգնեք, ես տանուլ կտամ, չեմ կարող անցկացնել քննությունները»,- խորհրդի նիստում հայտարարել էր դպրոցի տնօրենը` հավաքած գումարը ծախսելով ինչպես թղթի եւ գրիչների ձեռքբերման, այնպես էլ թեստերի բազմացման վրա: Տնօրենը նշում է, թե դպրոցը նման ծախսերի պատրաստ չէր, եւ եթե դպրոցի բյուջեից օգտագործեր, ապա չէր կարող նախապատրաստվել հունիսյան քննություններին կամ էլ որեւէ ծախս անել, ասենք`ապակի գնել: Դպրոցի տնօրենի հավաստիացումներին, թե այդ գումարից ինքն իր գրպանը չի դրել ու նման իրավունք էլ չունի, բողոքող ծնողները չեն հավատում: Ծնողները չեն հրապարակում իրենց անունները` մտավախություն ունենալով, որ հետագայում տնօրինությունն իրենց երեխաների համար խնդիրներ կհարուցի, սակայն պնդում են, որ այս դրամահավաքն անօրինական է: «Ամոթ է»,- ծնողների բողոքին հակադարձում է տնօրենը: Նա կարծում է, որ եթե անգամ կասկածում էին իրեն, կարող էին դիմել ծնողական խորհրդին` հավաստիանալու, թե ինչպես է ծախսվել գանձված գումարը: «Կտրոնները կարող են ստուգել»,- Ն. Սահակյանը խնդրել է ծնողական խորհրդին` հետաքրքրվող ծնողներին թույլ տալ ստուգել փաստաթղթերը: Տնօրենը վստահեցնում է, որ իր դպրոցի բյուջեն իսկապես բավարար չէ քննություններ անցկացնելու համար, մյուս կողմից էլ` այդ ծախսերը հոգում է ոչ թե դպրոցը, այլ` Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: «Դպրոցը նման գումար չունի: «Այլ ծախսեր» ունի, բայց մենք նույնիսկ այդ ծախսերն ենք կրճատել»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը: Նա տեղյակ չէ, թե ինչու կենտրոնը գումար չի փոխացնել միջանկյալ կոչվող քննություններն անցկացնելու համար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվական բաժնի ղեկավար Գայանե Մանուկյանը պնդում է, որ, այսպես կոչված, միջանկյալ քննությունները` ստուգողական աշխատանքները, ֆինանսավորում է դպրոցը: Նա հայտնեց, որ կենտրոնը հոգում է քննությունների ծախսերը, իսկ նման ստուգողական աշխատանքների համար դպրոցն իր բյուջեից պիտի ծախսեր կատարի: Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի` նախարարությանն ուղղված գրության պատասխանում Կրթության պետական տեսչությունը նշել է, թե այդ գումարները հավաքվել են գրիչների, թղթերի, տպիչի ներկ գնելու համար: «Գնահատման եւ թեստավորման կենտրոնից պատվիրված աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով, դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնությամբ, առանց տնօրենի մասնակցության, որոշվել է գումար հավաքել»,- նշված է տեսչության պատասխանում: Մինչդեռ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվական բաժնի ղեկավար Մանուկյանը զարմանում է, թե ինչու պիտի աշակերտները հավաքեին այդ գումարները դպրոցի փոխարեն: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի` Լոռու մարզի Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքների դպրոցներում 2 տարի առաջ անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցներում դրամահավաքությունը հիմնականում կատարվում է ոչ կամավոր` ծնողներից շատերը հարկադրված են գումարը դպրոց ուղարկում: Դպրոցների ֆինանսական միջոցները կարող են գոյանալ նաեւ ծնողների կամավոր մուծումներից, բայց հարցված ծնողների մեծ մասը ստիպողաբար է վճարել եւ գումարը ծախսելու մասին տեղեկացված է եղել մասնակի: ԱՂԲՅՈՒՐԸ` Նաիրա Բուլղադարյան http://hetq.am/am/marzes/school-in-vanadzor/#more-7560
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների