Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2009-Ապրիլ-13/
Արդեն 5 ամիս է անցել, ինչ մեր կազմակերպությունը պաշտոնական 3 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրված «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն անջակցելու հարցով: Սակայն մինչ օրս կազմակերպությունը ՀՀ կառավարությունից ոչ մի արձագանք չի ստացել: 2006թ. Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում հիմնադրվել է «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն, որը Թումանյանի շրջանում զբաղվել է ոսկու արդյունաբերությամբ և 2007թ. մարտի 1-ից աշխատանքի է ընդունել Ալավերդի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների: Աշխատանքի ընդունելուց հետո ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձեր չի վճարել, այնուհետև մոտ 6 ամիս անց հավաքել է վերջիններիս հետ կնքած աշխատանքային պայմանագրերը և այլևս չի վերադարձրել: Աշխատակիցների խոսքերով` «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն նշված ամիսների ընթացքում որևէ գործունեություն չի ծավալել: «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն աջակցելու խնդրանքով կազմակերպությունը նախ դիմել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը: Աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացրել էր, որ իրականացվում է վարույթ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի կազմակերպությանը, թեև մինչ օրս իրականացվող վարույթի արդյունքների մասին որևէ տեեկություն չի ներկայացվել: Այնուհետև կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետին, սակայն որևէ պատասխան չի ստացվել: Նույն խնդրանքով երկրորդ անգամ ներկայացված գրության կապակցությամբ կազմակերպությունը բանավոր տեղեկացվել է, որ խնդրի կարգավորմամբ հանձնարարվել է զբաղվել Լոռու մարզպետարանին, այն դեպքում, երբ խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի իրավասությունների շրջանակից դուրս է: 2009թ. փետրվարի 16-ին կազմակերությունը բաց նամակով է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս անգամ ևս որևէ արձագանք չի ստացվել: Հաշվի առնելով «ՋԻ Էմ Մաղարո» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ առկա փաստերը, և այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում նման խախտումները վերացնելու կապակցությամբ` եզրակացնում ենք` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործում դրսևորած անհետևողականությունը պայմանավորված է Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վերջինիս մոտ առկա վախի հանգամանքով: Սույն հայտարարությամբ միաժամանակ որպես հաղորդում դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը` 1. ՀՀ ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրված և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման նպատակ հետապնդող գործունեության կապակցությամբ քրեական գործ հարուցելու 2. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից անգործություն դրսևորելու փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու հարցերով: 13.04.2009թ.
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների