Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կրոնական հանդուրժողությունը Վանաձորում «Խղճի ազատության հարցը դեռևս մնում է խնդիր և հանդիսանում է մարդու իրավունքների վիճակի առաջին ցուցանիշը»-նշեց Արթուր Սաքունցը «Կրոնական հանդուրժողությունը Վանաձորում» թեմայով քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ 2009 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:Այն կազմակերպվել էր խտրականության բոլոր ձևերի վերացման միջազgային օրվա առիթով, UNITED եվրոպական ցանցի կողմից ամենամյա ակցիայի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին մի քանի կրոնական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր` քննարկել հասարակության վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների հանդեպ, ինչպես նաև «Խղճի ազատության եվ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ստեղծվել է իբր առկա կրոնական խնդիրները լուծելու համար, սակայն այն ինքնին խնդիր է հանդիսանում, խտրականություն է դրսևորում ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Նախագծի միջոցով հեղինակները ցանկանում են ընդգծել առաքելական եկեղեցու կարևորությունը: Քննարկվեցին օրենքի նախագծի դրույթները, որոնք հանդիսանում են հակասահմանադրական և սահմանափակում են խղճի ազատությունը: «Կրոնական դավանանքի հենքով խղճի ազատության վրա կարող են դնել խտրականություն, որը հանդիսանում է բոլորիս խնդիրը»-նշվեց հանդիպման ժամանակ: Քննադատվեց օրենքում առկա «հոգեորսություն» հասկացությունը, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ կրոնական կազմակերպությունների նկատմամբ զանգվածային հետապնդումների: Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ մինչ օրենքի ընդունումը այն պետք է քննարկվի հասարակության կողմից, որը սակայն չի իրականացվել: Օրենքի հեղինակները գտնում են, որ կրոնական բազմազանությունը չարիք կարող է հանդիսանալ ազգապահպանման հարցում, սակայն ըստ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ազգային ինքնությունը որևէ կապ չի կարող ունենալ կրոնական ինքնության հետ: Կրոնական կազմակերպությունների նկատմամբ իրավիճակը ներկայացրեց նաև Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանը՝ նշելով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են, թե որքան մեծ չարիք են կրոնական կազմակերպությունները հայ ազգի համար՝ ընդգծելով անհանդուրժողության առկայությունը կրոնական բազմազանության նկատմամբ, թեև վերջինս, որը հանդիսանում է քաղաքացիական հասարակություն ունենալու պայմաններից մեկը: Մասնակիցները առաջարկեցին կազմակերպության նախագահին ստեղծել լուրջ մասնագիտական փորձագիտական վերլուծություն եվ դիմել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին՝ հույս հայտնելով, որ այդ դեպքում կկասեցվի նախագծի հեղինակների նախաձեռնությունը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների