Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Վաղաժամկետ ազատման հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ չէ


Մարտի 25-ին հինգ իրավապաշտպան կազմակերպություն հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ.


Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն են հայտնում «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես մտահոգություն են առաջացնում հետեւյալ խնդիրները՝
  • Հանձնաժողովների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ չեն սահմանվում որոշում կայացնելու հստակ չափորոշիչներ

• Հանձնաժողովների որոշումները բողոքարկման ենթակա չեն
  • Հանձնաժողովների անդամներից շատերը, այդ թվում հանձնաժողովների բոլոր նախագահները հանդիսանում են ուժային կառույցների ներկայացուցիչներ

2009 թ. մարտի 20-ին «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովը քննարկեց մի շարք դատապարտյալների, այդ թվում «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման հարցը: Ըստ հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` գաղտնի քվեարկության արդյունքում կազմված արձանագրության համաձայն` Ա. Բաբաջանյանին վաղաժամկետ ազատելու օգտին է քվեարկել 4 եւ դեմ՝ 3 անդամ: Սակայն ավելի ուշ հրապարակվեց, որ Ա. Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման միջնորդությունը մերժվել է՝ 2 կողմ եւ 5 դեմ ձայներով:
Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս հաստատում է հանձնաժողովների ոչ թափանցիկ եւ կողմնակալ գործելակերպը: Դա ակնհայտ է հատկապես Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում: Այս անգամ որոշում է կայացվել շատ ավելի կասկածելի պայմաններում, ինչը տեղիք է տալիս եւս մեկ անգամ համոզվելու, որ հերթական մերժումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել:
Մենք` ներքոստորագրյալ ՀԿ–ները, պահանջում ենք
  • Վերանայել վաղաժամկետ ազատման հանձնաժողովների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը
  • Վերանայել Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատվելու հարցը` ապահովելով անաչառ, թափանցիկ եւ արժանահավատ գործընթաց
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ`
Ավետիք Իշխանյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝
Արման Դանիելյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝
Միքայել Արամյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ՝
Ստեփան Դանիելյան
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝
Արթուր Սաքունց
  


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը