Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Օրենքը խախտում են ոստիկանները


2009թ մարտի 11-ին «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Մարդու իրավունքների վիճակը իրավապահ մարմինների հետ հարաբերություններում» թեմայով ուղիղ հեռուստաեթերը:

Եթերի մասնակիցներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և փաստաբան Էդմոն Մարուքյանը ներկայացրեցին մարդու իրավունքների վիճակն իրավապահ մարմինների հետ հարաբերություններում: Հղում կատարվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որի համաձայն` ամենաշատ դիմում-բողոքները վերաբերել են ոստիկանության գործունեությանը /թվով 259 դիմում-բողոք/: Արթուր Սաքունցը պատմեց գրասենյակ դիմած քաղաքացիների մի քանի նախադեպային գործերի մասին, երբ ոստիկանության աշխատակիցներ թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Օրինակ` հարցաքննել են անչափահասի` առանց օրինական ներկայացուցչի մասնակցության, ոստիկանությունում պահել և հարցաքննել են 14 ժամ` առանց որևէ իրավական կարգավիճակի:
Հետաքրքիրն այն է, որ նշված գործերով լիազորությունները չարաշահողը ոստիկանության նույն աշխատակիցն է եղել: Էդմոն Մարուքյանը ավելացրեց, որ նման դեպքերի պատճառն այն է, որ խախտում թույլ տված անձը չի ենթարկվում պատասխանատվության: Միաժամանակ նա ավելացրեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու համար Հայաստանի Հանրապետությունը ոստիկանական համակարգում որոշակի բարեփոխումներ է իրականացրել: Մասնավորապես` ոստիկանության քննչական բաժին քաղաքացիները կարող են ներկայանալ իրենց փաստաբանի հետ:
  Արթուր Սաքունցը նշեց նաև, որ մարտի 1-ին ոստիկանության աշխատակիցները սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, որը սահմանադրական նորմի կոպիտ խախտում է: Նա մտահոգված էր, որ քաղաքացիները վախով և անվստահությամբ են վերաբերում ոստիկանության աշխատակիցներին: Ըստ նրա` ոստիկանության դեմ բողոք ունեցող 10 քաղաքացիներից դիմում են միայն 5-ը, և 5-ից առավելագույնը 2-ն են պայքարում խախտված իրավունքի վերականգման համար:

Եթերի ընթացքում կազմակերպության նախագահը ներկայացրեց նաև կազմակերպության գործունեության ձեռքբերումների մասին, մասնավորապես`
  • կազմակերպությունն իր տեղական ներկայացուցչություններն ունի Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր քաղաքներում: Կազմակերպության տեղի կամավորները իրականացնում են քաղաքացիների ամենօրյա ընդունելություն: Յուրաքանչյուր ամիսը 2 անգամ կազմակերպության իրավաբանը տեղերում քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավական խորհրդատվություն:
  • Կազմակերպության այս ծրագրով ընդգրկված կամավորները 2007-2008թթ. իրականացրել են մարդու իրավունքների մոնիտորինգներ Լոռու մարզի փակ և կիսափակ հաստատություններում` Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը, Վանաձորի մանկատանը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Վանաձորի խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ դպրոցում:
  • Կազմակերպությունը հրատարակել է 2007թ. Լոռու մարզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույց, իսկ 2008թ. նմանատիպ զեկույցը կհրատարակվի շուտով, ինչը նախադեպ է, քանի որ դրանք առաջին ամբողջական զեկույցն են` Լոռու մարզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
  Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ նախկին 2 տարիների փորձի վրա հիմնված կազմակերպությունը այս տարի նախատեսում է ուղիղ հեռուստաեթերների շարք, որոնց նպատակն է արդեն ունեցած և հետագայում ձեռք բերվող տեղեկատվության, մարդու առանձին իրավունքների մասին քաղաքացիներին իրազեկելը: Արթուր Սաքունցը կարևորեց նաև այն, որ այս տարի նախատեսվում է իրականացնել մոնիտորինգներ Հայաստանի Հանրապետության բոլոր նյարդահոգեբուժական բուժհաստատություններում:
  Վերջում Արթուր Սաքունցը կոչ արեց կիրառել օրենքի ուժը, և չհանդուրժել մարդու իրավունքների նկատմամբ խախտումները:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը