Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՀԵՏ


Մտորումներ Շանթի հետ զրույցից հետո
  Այն, ինչ կներկայացնեմ, չի հանդիսանում հասարակական դիտորդի հաշվետվություն` գործող կարգի համաձայն:

Շանթ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ապրած զգացումները, ծագած մտքերը չեն կարող տեղավորվել որևէ գործող կամ չգործող կանոնների մեջ: Սա զուտ մարդկային ապրումների վերարտադրում է ազատ, անկաշկանդ և մարդկային ձևով:
  - Շա°նթ, մենք մինչև հանդիպումը ծանոթ չէինք միմյանց, բայց հանդիպեցինք որպես բարեկամներ և համախոհներ: Հիշում ես, մեջբերեցիր հայտնի միտք` «Ես հմայվեցի` տեսնելով ազատ մարդուն ստրկության մեջ և գարշեցի` տեսնելով ստրուկին ազատության մեջ»: Այդ օրը ես ապրեցի ազատության զգացում հանդիպելով քեզ հետ Վարդաշեն ՔԿՀ-ի խցում:
  - Հետաքրքիր էր չէ, մենք նստած, խոսում էինք քո խցում, որի դուռը բաց էր: Մենք թաքուն չէինք խոսում, բարձրաձայն, ազատ, բոլորը լսում էին, դե ինչ թաքցնելու բան էլ ունեինք: Այդ 30-40 րոպեի ընթացքում քո ասածը, միտքը միայն Հայաստանն էր, նրա ճակատագիրը, մեր խնդիրները: Եվ քո բոլոր խոսքերում մշտապես ապրում էր ազատությունը` որպես միակ ապագա:
  - Դու հիշատակեցիր Բժեզինսկու, քո թարգմանությամբ, «Շախմատային մեծ խաղատախտակ» գիրքը: Նույնիսկ այդ գրքի վերաբերյալ էլի երևաց քո արժանապատվության սուր և վեհ զգացումը: Մտքովս չէր անցել, որ կարելի է նման ձևով ընկալել մեծ քաղաքագետի գիրքը` որպես մարտահրավեր: Դու ասեցիր, որ մեծ հարգանք ունես նրա նկատմամբ, և իրապես հզոր քաղաքագետ է: Ցավոք չեմ կարդացել քո հիշատակած հոդվածդ, որն ինչքան հիշում եմ վերնագրված է «Բժեզինսկու հետ շախմատային մեծ խաղատախտակի առջև»: Եվ ինչու այդպես, որովհետև ինչպես ասեցիր, դու չես կարողացել հաշտվել, որ Հայաստանը կարող է խաղատախտակ դիտվել կամ խաղատախտակի մի քառակուսի: Հրաշք էր քո այն միտքը, թե Բժեզինսկին ուրախ պետք է լիներ` իմանալու նման առաջարկի համար: Եվ դա այնքան մարդկային հնչեց և միաժամանակ այնքան հզոր, որ չի կարող անտարբեր թողնել որևէ մտածող մարդու:
  - Հազար անգամ ճիշտ ես, երբ նշում ես, որ ռուսական կայսերապաշտ ուժերը սերժանտների միջոցով զավթել են Հայաստանում իշխանությունը: Դրա դեմ ոչ մի առարկություն չի կարող լինել: Բայց նման միտք ունեցողը և արտահայտողը այնքան խոցելի է սերժանտների կողմից, որովհետև նրանց ամոբեայի մակարդակի մտածողությունը միայն ենթագիտակցական, ինքնապաշտպանական բնազդով վտանգի զգացում կարող է առաջացնել իրենց մոտ:
  - Ինչպիսի դիպուկ, նուրբ հիշատակումներ էին Պապ թագավորի, Կիլիկյան թագավորության հիմնադրման մասին, որոնք զուգահեռվում էին մեր օրերին:
  - Շա°նթ, հիշում ես, մենք խոսեցինք Դավիթ Բեկի մասին նաև, Գևորգ Մարզպետունու 20 զինվորների մասին: Ընդամենը 20 հոգի, 20 մարդ դուրս եկան հարյուրհազարավորներից` հանուն ազատության և անկախության: Սա մխիթարություն չէ, սա օրինաչափություն չէ:
  - Հա, Շանթ, ում մտքով կանցներ, ցավակցական հեռագիր ուղարկելու ամերիկյան ժողովրդին` Ռեյգանի մահվան առթիվ: Եվ ինչու, որովհետև, նախագահ Ռեյգանը Սովետական Միությանը անվանել էր ՉԱՐԻՔԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ: Այ քեզ օրինաչափություն, այդ կայսրությունը որպես քաղաքական այլախոհ բանտարկել էր քո հորը, հիմա այդ Չարիքի կայսրության ժառանգորդները քո հայացքների համար բանտարկել են քեզ ՔՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ... Առավել աննամուսություն և ստորություն դժվար է պատկերացնել: Բայց միակ, իմ պատկերացմամբ, բացատրությունը Շանթ, նրանում է, որ քեզ մեկուսացնողները հաստատ հիվանդ են, պետք է ստուգել դրանց հոգեկանը` հաստատ Ստալինի հիվանդությամբ են տառապում` պարանոյայով:

- Զարմանալի էր, մեր հանդիպման ընթացքում մենք չխոսեցինք երեխաների, ընտանիքների, կանանց, հարազատների, ապրուստ հայթայթելու և այլ նման բաների մասին: Բայց ինչ էլ ասում էիր, վերաբերում էին այդ ամենին` բայց արժանապատվության պրիզմայով:
  - Եվ քե°զ` ազատ մարդու°դ, այս խղճուկները փորձում են լռեցնել, զրկել իմ նման հարյուրավոր մարդկանց հետ խոսելու, զրուցելու, մտքեր կիսելու հնարավորությունից: Սա ամենամեծ վնասն է, որ այդ թույլիկները փորձում են անել:
  - Մտածում էիր շարժման մասին, պայմանականորեն դրսում գտնվող մարդկանց մասին: Այո°, իրապես քաղաքացիական գիտակցությունը շատ հզոր է, Շա°նթ: Առավել քան երբևէ ազատության և արժանապատվության զգացումը գիտակցական է և ոչ զգայական ու պահային:
  - Շա°նթ, ցորենի հատիկը արդեն մասուրի չափ է դարձել և Փոքր Մհերը ուզում է դուրս գալ քարանձավից, բայց մի քանի լակոտներ քարանձավի մուտքը փակող քարը պինդ բռնել են, չեն ուզում նրա դուրս գալը: Բայց իմացի°ր, մենք շատ ավելի հզոր ենք, քարանձավի դուռը բացելու ենք և Փոքր Մհերը դուրս է գալու այնտեղից:
  - Հա°, բարեկամս, քո հյուրասիրած հացի պատառը պահում եմ, իրար հետ դա կկիսենք և լավ քեֆ կանենք, պինդ մնա:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամ:
  Հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ երեկ` մարտի 11-ին: Այս «հուշերը» գրվել են գիշերը:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը