Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Մարտ-05/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական խորհրդատվություն տրամադրել Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում:2009թ. հունվար, փետրվար ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 6 քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին: Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով. Տաշիր Քաղաքացիական իրավունք 1. Տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է բողոք չներկայացնելու հիմքով: Կարո՞ղ է արդյոք տուժող կողմը պահանջել վնասի փոխհատուցում, եթե այո, ապա ինչ կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` քաղաքացին կարող է հայց ներկայացնել դատարան` իրեն պատճառված վնասի փոխհատուցման համար: Ձեռնատիրական իրավունք 2. Քաղաքացին հանդիսանում է արտադրական կոոպերատիվի բաժնետեր, սակայն տարիների ընթացքում որևէ եկամուտ չի ստացել և 2008թ. հարկային տեսչությունը դատարան է դիմել հարկային պարտավորությունները դատական կարգով բռնագանձելու համար: Քաղաքացին ինչպե՞ս կարող է պարզել, թե մյուս բաժնետերերի կողմից ինչ գործողություններ են իրականացվել, որի համար հարկեր են գոյացել: Քաղաքացու համար պատրաստվել են դիմումներ` ուղղված հարկային տեսչությանը և պետական ռեգիստրին` պարզելու բաժնետերերի կողմից իրականացված գործողությունների և հարկային պարտավորությունների ծագման իրավական հիմքերը: 3. Աշխատանքային պայմանագրով աշխատում է որպես ուսուցչուհի Լոռու մարզի Միխայլովկա գյուղում: Դպրոցի տնօրենը, առանց իրավական ձևակերպման, իր աշխատանքային ժամերից 7 ժամը տվել է մեկ այլ մասնագետի, որը չունի համապատասխան կրթություն և մասնագիտացում: Նշված աշխատանքի վարձատրության դիմաց ստորագրում է ինքը, բայց համապատասխան գումարը չի ստանում: Քաղաքացուն առաջարկել ենք բողոքարկել` դիմելով Լոռու մարզպետարան և ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, սակայն քաղաքացին մերժել է: Ստեփանավան Առողջության պահպանման իրավունք 4. Քաղաքացին առողջության հետ խնդիրներ ունի և հաշմանդամության խումբ ստանալու համար դիմել է Ստեփանավանի ԲՍՓՀ, սակայն նրան մերժել են հաշմանդամության խումբ տրամադրել` առանց հիմնավորելու մերժման պատճառները: Կազմակերպության կողմից պատրաստվել է համապատասխան դիմում` ուղղված Լոռու մարզպետարանին` նշված խնդիրը կարգավորելու և քաղաքացու հաշմանդամության հետ կապված հարցերը պարզաբանելու խնդրանքով: Սոցիալական իրավունք 5. Վճարվու՞մ է արդյոք 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով քաղաքացու համար սահմանված փոխհատուցումը, եթե քաղաքացին այն ժամանակին չի չստացել: «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար: Ալավերդի Ժառանգության իրավունք 6. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե որքան է կազմում նոտարական գրասենյակում ժառանգություն ընդունելու համար պետական տուրքի չափը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր հերթի ժառանգի համար սահմանված է պետական տուրքի հետևյալ չափը. • առաջին հերթի ժառանգներ – 2000 դրամ • երկրորդ և երրորդ հերթի ժառանգներ – 3000 դրամ • այլ անձինք – 5000 դրամ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների