Մամլո հաղորդագրություններ

/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մարի Յովանովիչը այցելեց Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն


2009թ. մարտի 4-ին «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն» /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ այցելեցին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ղեկավար Ֆրանսուա Վեզինան:

Այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալ Հակակոռուպցիոն կենտրոնի 4 ամսյա գործունեությանը:
  Հանդիպմանը մասնակցում էին նաև «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք.` ԱՄՆ Կապալառու ՀԳՄԾ ավագ տեխնիկական խորհրդատու Վ. Կարադջովը, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ՀԳՄԾ համակարգող Ս. Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ս. Այվազյանը և Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցներ:
  Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կենտրոն դիմած քաղաքացիների թվով, բարձրացված խնդիրների բնույթով:
  Իրավաբանները ներկայացրեցին կենտրոն դիմած քաղաքացիների թիվը /56 քաղաքացի/, որից միայն 12-ն են կոռուպցիոն ռիսկեր պարունակել:
  Դեսպանը հետաքրքրվեց, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպում կենտրոնը իր գործունեության ընթացքում:
  Իրավաբանների կարծիքով ամենամեծ խնդիրը քաղաքացիների կողմից խնդրի իրավական կարգավորմանը վստահելն է: Նաև իշխանության մարմիները պետք է սովորեն գործունեությունը իրականացնել օրենքի և իրենց լիազորությունների շրջանակներում, իսկ քաղաքացիներն էլ պետք է լինեն հետևողական:

Հանդիպման ավարտին դեսպանը հիացմունք հայտնեց սկսած գործի համար և հույս հայտնեց, որ այսպես շարունակելու դեպքում վերջ կդրվի կոռուպցիային:
  Հակակոռուպցիոն կենտրոնը գործարկվում է «Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը