Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության փետրվար ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Մարտ-03/
2009թ. փետրվարին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 35 քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին: Սեփականության իրավունք 1. Բնակարանի վարձատրության համար կողմերի միջև պայմանագիր չի կնքվել, սակայն վարձի վճարման համար վարձակալը տվել է պարտավորագիր: Ինչպե՞ս կարող է ստանալ բնակարանի վարձակալության համար նախատեսված գումարը: Եթե վարձակալը հրաժարվում է վճարել նախատեսված գումարը, ապա անհրաժեշտ է պարտավորագրի հիմքով դիմել դատարան: 2. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել օգտագործման իրավունքով իրեն հատկացված բնակարանը: Օգտագործման իրավունքով հատկացված բնակարանները սեփականաշնորհվում են օգտագործման իրավունք ունեցող անձանց, գույքի գտնվելու վայրի քաղաքապետարանին ուղղված դիմումի համաձայն, թույլտվություն ստանալուց հետո` գույքի կադաստրային արժեքը վճարելով: 3. Ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել ինքնակամ զբաղեցրած տարածքը, որի վրա կառուցվել է քարե շինություն: Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին` տվյալ հողատարածքի համար սահմանված արժեքը ճշտելու համար: 4. 1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզի Ախուրյանի շրջկենտրոնում գտնվող բնակարանը քանդվել է: Այդ նույն ժամանակահատվածում քաղաքացու ընտանիքը ընդգրկվել է աղետի հետևանքով բնակարանը կորցրած ընտանիքների հերթացուցակում: 2000թ. տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Լոռու մարզի Սարահարթ գյուղում: 2006թ. աղետի հետևանքով բնակարանը կորցնելու փաստը հավաստող փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը և ընդգրկվել է Լոռու մարզի բնակարանի կարիքավորների հերթացուցակում: 2009թ. հունվարին Լոռու մարզպետարանից բանավոր տեղեկացվել է, որ աղետի հետևանքով բնակարանի կարիքավորների Լոռու մարզի հերթացուցակում ընդգրկված չէ, սակայն մարզպետարանից չեն տեղեկացրել, թե երբ կամ ինչ պատճառով է հանվել բնակարանի կարիքավորների հերթացուցակից: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, Լոռու մարզպետարանին` բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկվելու խնդրանքով: 5. Բնակարանի նկատմամբ տրված փոխանակման օրդերում գրանցված են եղել ընտանիքի չորս անդամներ: 1992թ., սակայն, քաղաքապետարանը թույլատրել է սեփականաշնորհել նշված բնակարանը ընտանիքի միայն մեկ անդամի դիմումի համաձայն և միայն նրա անունով: Ընտանիքի մյուս անդամները ևս ուզում են ճանաչել տվյալ բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը: Քաղաքացուն օգնել ենք պատրաստել հաղորդում ` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` քաղաքապետարանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով: 6. Կարո՞ղ է արդյոք անչափահաս երեխան ընդունել իր ժառանգությունը: Անչափահաս երեխան կարող է ընդունել իր ժառանգությունը` հայտարարություն ներկայացնելով համապատասխան նոտարական գրասենյակ, սակայն մինչև չափահաս դառնալը չի կարող տնօրինել այդ գույքի ճակատագիրը: 7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է կտակ կազմել, եթե առողջության հետ կապված խնդիր ունենալու պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել կտակը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անձամբ ստորագրված կտակին համահավասարեցված կտակ է համարվում նաև այն կտակը, եթե կտակարարը հիվանդության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը և նրա խնդրանքով նոտարի կամ օրենքին համապատասխան այլ անձի ներկայությամբ քաղաքացու կողմից ստորագրվել է կտակը և որում նշված են այն պատճառները, որոնց ուժով կտակը չի կարող անձամբ ստորագրել կտակարարը: Կտակում պետք է նշվի նաև քաղաքացու անունը և նրա բնակության վայրը: Աշխատանքային իրավունք 8. Քաղաքացու առողջությանը աշխատանքի ընթացքում հասցված վնասի արդյունքում նշանակված խեղման նպաստի չափը կարո՞ղ է արդյոք ենթարկվել փոփոխության: «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ աշխատողներին աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` խեղման նպաստը հաշվարկվում է բազային աշխատավարձի 20 տոկոսի չափով: Հետևաբար նվազագույն աշխատավարձի չափի փոփոխման հիմքով կարելի է դիմում ներկայացնել` խեղման նպաստի ավելացման պահանջով: 9. Մի խումբ քաղաքացիներ Վանաձորում նախնական պայմանավորվածության համաձայն` աշխատելու նպատակով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաք: Ինը ամիս աշխատել են «Հերակլ» ՍՊՀ-ում, սակայն աշխատանքային պայմանները` աշխատաժամանակը, չեն համապատասխանել նորմային: Բացի այդ, նշված պետությունը աշխատանքի դիմաց չի վարձատրել: Քաղաքացիների անունից գրավոր դիմում է ներկայացվել Յակուտիայի շրջանի մարդու իրավունքների պաշտպանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանությանը: 10. Աշխատանքային պայմանագրով 2005թ. ապրիլի 1-ից աշխատանքի է անցել ՄՊՄՄՊ հիմնարկությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է երկու ամիս ժամկետով: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին շարունակել է աշխատել հիմնարկությունում, սակայն, պայմանագրի ժամկետը չի երկարացվել: Ավելացել են նաև քաղաքացու աշխատանքային պարտավորությունները, որոնք պայմանագրով չեն սահմանվել և հետևաբար այդ աշխատանքների դիմաց չի վարձատրվել: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը` աշխատանքային իրավունքների վերականգման նպատակով: Սոցիալական իրավունք 11. Կենսաթոշակների բարձրացման պատճառով քաղաքացին զրկվել է նպաստից: Կարո՞ղ է արդյոք վերականգնել նպաստը: Անապահովության համար սահմանված միավորին քաղաքացու ընտանեկան անապահովության միավորի չափի անհամապատասխանության պատճառով հնարավոր չէ վերականգնել ընտանեկան նպաստը: 12. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իր իրավունքից: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցակների հաստատման մասին որոշումը»` կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու պահանջով: 13. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակ, երբ աշխատանքային գրքույկում ԼՂՀ-ում աշխատած տարիների վերաբերյալ համապատասխան նշումները բացակայում են: Կազմակերպությունը գրավոր դիմել է ԼՂՀ վարչապետին` հարցի կարգավորման խնդրանքով: 14. Քաղաքացու և նրա ամուսնու կենսաթոշակների գումարը բարձրացվել է, որի պատճառով զրկվել են ընտանեկան նպաստից: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնել ընտանեկան նպաստը: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` նպաստավորների ցուցակում ընդգրկվելու խնդրանքով: 15. Ի՞նչ կարգով քաղաքացին կարող է ստանալ գործազրկության նպաստ, եթե աշխատանքային պայմանագրով աշխատել է մեկ տարի երկու ամիս ժամկետով, այնուհետև ազատվել աշխատանքից: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գործազրկության նպաստ նշանակվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ և չեն ստանում որևէ տեսակի կենսաթոշակ: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված զբաղվածության ծառայության տարածքային գործակալությանը` գործակալությունում գրանցվելու և համապատասխան գործազրկության նպաստ ստանալու խնդրանքով: Քաղաքացիության ձեռք բերման իրավունք 16. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վանաձորի բաժինը պահանջել է վճարել 50.000 դրամ վարչական տույժ` այլ երկրի քաղաքացիություն ընդունելու մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ չծանուցելու համար: Օրինակա՞ն է արդյոք այս պահանջը: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` սահմանված ժամկետներում այլ երկրի քաղաքացիություն ընդունելու մասին չծանուցելու դեպքում քաղաքացին ենթարկվում է վարչական տույժի 50.000 դրամի չափով: Ընտանեկան իրավունք 17. Համատեղ կյանքով ապրած, սակայն ՔԿԱԳ-ում չգրանցված, հոր կողմից երեխաների հայրությունը չճանաչած ամուսինների բաժանման դեպքում ի՞նչ իրավունք ունի կինը ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ: Ամուսնալուծության դեպքում ամուսիններին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ կարող են տարածվել միայն այն դեպքում, երբ այդ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում: Երեխաների ապրուստի միջոց` ալիմենտ, կարող է պահանջել այն ծնողը, ում խնամքին են հանձնվել երեխաները, որը սահմանվում է օրենքով սահմանված կարգով: 18. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել: Երկկողմ համաձայնության դեպքում ամուսնությունը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմում ներկայացնելով, ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով: 19. Ամուսնալուծությունից հետո ի՞նչ կարգով կարող է ալիմենտ ստանալ: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնալուծությունից հետո ալիմենտի վճարման կապակցությամբ ամուսինների միջև փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտի բռնագանձումը իրականացվում է դատական կարգով: 20. Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել ամուսնալուծությունը, երբ ամուսինը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող: Անհրաժեշտ է դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը ներկայացնել ՔԿԱԳ տարածքային բաժին` լրացնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված ամուսնալուծության դիմումի ձևը` վճարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքը` 10.000 դրամի չափով: Ընթացակարգային իրավունք 21. ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ: Սակայն ԴԱՀԿ Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցները համապատասխան գործողություններ չեն իրականացնում կատարողական վարույթով սահմանված դատարանի վճռի իրականացումն ապահովելու համար: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ԴԱՀԿ Լոռու մարզի տարածքային բաժին, ինչպես նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին` ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պահանջի կատարումն ապահովելու համար: Քաղաքացիական իրավունք 22. Քաղաքացին ինչպե՞ս կարող է լիազորել մեկ այլ անձի իր շահերը դատարանում ներկայացնելու համար: Դատարանում շահերը ներկայացնելու համար անհրաժեշտ է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որտեղ նշված կլինի քաղաքացու փոխարեն իր շահերը լիազորված անձի կողմից ներկայացնելու թույլտվությունը: Զորակոչիկի իրավունք 23. Զորակոչիկի ծնողները ճանաչվել են 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ: Զորակոչիկն ունի 2 անչափահաս քույր: Պարտադիր զինվորական ծառայության ի՞նչ արտոնությունից կարող է օգտվել զորակոչիկը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության արտոնությունից օգտվում են այն զորակոչիկները, ովքեր հանդիսանում են հաշմանդամ ծնողների միակ զավակը: 24. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիները ինչպե՞ս են ձեռք բերում զինվորական գրքույկ: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` 1992-2007թթ. ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարում են որոշակի գումար և ստանում զինվորական գրքույկ: Սպառողի իրավունք 25. Քաղաքացին փաստացի չբնակվող տանը 2005թ. տեղադրել է ջրաչափ, սակայն «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ պայմանագիր չի կնքել, արդյունքում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն օգտագործած ջրի դիմաց պարտքը ջրաչափի ցուցմունքի համաձայն չի գանձում: Քաղաքացին ի՞նչպես կարող է վճարել օգտագործած ջրի դիմաց պարտքը ջրաչափի ցուցմունքի համաձայն: Անհրաժեշտ է դիմել «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, կնքել համապատասխան պայմանագիր: Հեղինակային իրավունք 26. Քաղաքացին իր հեղինակային իրավունքի խախտման արդյունքում հասցված վնասի հիմքով բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին: Բաժնում մերժել են քրեական գործի հարուցումը` հաշվի չառնելով մի շարք էական հանգամանքներ: Այդ հանգամանքների հիմքով էլ կազմակերպությունը օգնել է քաղաքացուն բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերադասության կարգով: Վարչական իրավունք 27. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը քաղաքացուն ենթարկել է վարչական տույժի` տուգանքի` ներկայացնելով վարչական ակտ: Նշված վարչական ակտը կազմված է եղել օրենքի սխալ կիրառումով: Քաղաքացուն օգնել ենք պատրաստել հակընդդեմ հայցադիմում` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների