Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կաշառք են վերցրել


2009թ. փետրվարի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին` անձին ոստիկանության բաժանմունքում առանց իրավական կարգավիճակի պահելու և կաշառք վերցնելու մասին:

2009թ. փետրվարի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը և ես` Արթուր Սաքունցս, այցելել ենք «Վանաձոր» ՔԿՀ: Այցելության ընթացքում հանդիպել ենք կալանավոր Արեն Աշոտի Ղազարյանին:

Դեպքի նկարագրություն
  Արեն Աշոտի Ղազարյանը տեղեկացրել է, որ 2008թ. հունիսին Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի գյուղապետ Ստյոպա Բադոյանից գնել է նույն գյուղի դպրոցի հին շենքը, որի դիմաց գյուղապետին վճարել է 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլար: Այս գործարքը օրենքով սահմանված կարգով չի վավերացվել և իրավական ձևակերպում չի ստացել:
  Այնուհետև Արեն Ղազարյանը և իր եղբայրը սկսել են որպես իրենց սեփականություն քանդել դպրոցի հին շենքը: Մի քանի օր անց ոստիկանության տարածքային բաժնի երկու աշխատակիցներ, որոնցից մեկի անունը Ցոլակ է եղել, այցելել են Արեն Ղազարյանին և պահանջել ներկայանալ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժին:
  Արեն Ղազարյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժին, որտեղ վերջինիս դիմավորել է Ցոլակ անունով նույն աշխատակիցը:
Ոստիկանության բաժանմունքում փորձել են պարզել Արեն Ղազարյանի կողմից դպրոցի հին շենքի քանդման օրինականությունը: Պարզելով, որ օրինական հիմքերը բացակայում են, ոստիկանության աշխատակիցները իրականացվող աշխատանքներին չխոչընդոտելու համար 5000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլար են պահանջել: Արեն Ղազարյանը բացատրել է, որ այդքան գումար չունի, բայց կարող է 300 /երեք հարյուր/ ԱՄՆ դոլար տալ, ինչի շուրջ էլ համաձայնել են: Այնուհետև Ցոլակ անունով ոստիկանության աշխատակիցը իր մեքենայով այցելել է Ալագյազ` Արեն Ղազարյանին, վերջինիս հետ գնացել են Արեն Ղազարյանի ծանոթ Տիտալենց տուն, որից Արեն Ղազարյանը 300 /երեք հարյուր/ ԱՄՆ դոլար է վերցրել և տվել Ցոլակ անունով ոստիկանության աշխատակցին:
  Այս ամենից հետո Արեն Ղազարյանը դիմել է Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի գյուղապետ Ստյոպա Բադոյանին` դպրոցի շենքի գնման գործարքն օրինականացնելու համար: Վերջինս սկզբում խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի, մի քանի օր հետո տեղեկացրել, որ արդեն կարելի է դպրոցի շենքի քանդման աշխատանքները շարունակել: Դպրոցի քանդման աշխատանքները շարունակվել են մինչև 2008թ. սեպտեմբերի կեսերը, երբ Արեն Ղազարյանի եղբորը և հորը հենց դպրոցի քանդման վայրից ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժին: ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնում Արեն Ղազարյանի եղբորը պահել են մինչև առավոտ, երբ բաժին է ներկայացել Արեն Ղազարյանը: ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնում Արեն Ղազարյանին հարցաքննելու ժամանակ վերջինս տեղեկացրել է, որ դպրոցի շենքի դիմաց վճարած գումարը ինքը պարտքով վերցրել է ոմն Ահմադ Բրոյանից, որին էլ ընդգրկել են գործում ցուցմունքներ տալու համար: 2008թ. հոկտեմբերի 21-ին Արեն Ղազարյանի եղբայրը զանգել է վերջինիս և տեղեկացրել, որ ոստիկանությունից Արման անունով մի քննիչ եկել է և ցանկանում է «դպրոցի հին շենքի գործի» կապակցությամբ ցուցմունքներ վերցնել: Արեն Ղազարյանը խնդրել է եղբորը քննիչի հետ գալ Լոռու մարզում գտնվող «Մուշ» ռեստորան, որտեղ էլ կզրուցեն: Արման անունով քննիչը և Արեն Ղազարյանի եղբայրը նույն օրը եկել են Լոռու մազում գործող «Մուշ» ռեստորան, որտեղ էլ անմիջապես ներկայացել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնի պետ Գյոզալյանը, տեղակալներ Խլղաթյանը և Մանվելը, և ոստիկանության մեկ այլ աշխատակից` Հայկ անունով: Հենց այդ «Մուշ» ռեստորանից էլ Արեն Ղազարյանին և նրա եղբորը մեքենայով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժին:
Արեն Ղազարյանի եղբորը 2008թ. հոկտեմբերի 22-ին ազատ են արձակել, իսկ Արեն Ղազարյանին ոստիկանությունում պահել են 8 օր` 2008թ հոկտեմբերի 21-ից հոկտեմբերի 29-ը:
Որպես Արեն Ղազարյանի պաշտպան` գործին ներգրավվել է փաստաբան Լ. Գոգինյանը: 2009թ. հոկտեմբերի 29-ին Արեն Ղազարյանի դեմ բողոք է ներկայացրել Ահմադ Բրոյանը: Ներկայումս Արեն Ղազարյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվում է որպես կալանավոր:

Փաստական հանգամանքներ
  1. 2008թ. հունիսին Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի գյուղապետ Ստյոպա Բադոյանը 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլարի դիմաց Արեն Ղազարյանին տվել է Ավշեն գյուղի դպրոցի հին շենքի քանդման թույլտվություն` առանց համապատասխան իրավական հիմնավորման և լիազորությունների:
  2. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնի Ցոլակ անունով ոստիկանության աշխատակիցը Արեն Ղազարյանից 300 /երեք հարյուր/ ԱՄՆ դոլար է վերցրել` Արեն Ղազարյանի կողմից Ավշեն գյուղի դպրոցի հին շենքի քանդման աշխատանքները չխոչընդոտելու համար:
  3. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնում Արեն Ղազարյանի եղբորն առանց որևէ իրավական կարգավիճակի պահել են 2008թ. հոկտեմբերի 21-22-ը:
  4. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բաժնում Արեն Ղազարյանը առանց որևէ իրավական կարգավիճակի պահվել է 2008թ. հոկտեմբերի 21-ից հոկտեմբերի 29-ը:
  Ելնելով վերը շարադրվածից, հիմք ընդունելով հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը ապացուցելու մասին մի շարք մանրամասերը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ, 311, և 3111-րդ հոդվածները, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 180-րդ, 182-րդ հոդվածները` հարուցել քրեական գործ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հաղորդման հիման վրա կայացրած քրեական գործ հարուցելու կամ քրեական գործը մերժելու մասին որոշումները հաղորդումը ներկայացրած իրավաբանական անձին:
  Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ, Լոռու մարզի ՇՊԱԿ համակարգող Արթուր Սաքունց


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը