Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կառավարությունը բացահայտ անգործություն է ցուցաբերում
Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Կոռուպցիայի կանխարգելում
/2009-Փետրվար-16/
ՀՀ կառավարությունը Լոռու մարզպետարանին «հանձնարարել է» զբաղվել Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների աշխատանքային իրավունքի պաշտպանության հարցով: Մինչդեռ, խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի լիազորությունների և իրավասությունների շրջանակից դուրս է:Խնդիրը կայանում է նրանում, որ 2007թ. մարտի 1-ից Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչներ աշխատանքի են ընդունվել «Ջի Էմ Մաղարո» փակ բաժնետիրական ընկերությունում: Ընկերության գլխավոր տնօրենը հանդիսացել է Տիգրան Աթանեսյանը, իսկ հիմնադիրը` Գագիկ Ծառուկյանը: Աշխատանքի ընդունելուց հետո ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձեր չի վճարել, ավելին՝ աշխատանքի ընդունելուց մոտ 6 ամիս անց հավաքել է աշխատողների աշխատանքային պայմանագրերը` դրանցում որոշակի փոփոխություններ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ չի վերադարձրել: Ներկայումս «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը՝ աշխատակիցներին չվճարելով աշխատավարձերի պարտքերը: 2008թ. հուլիսի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն «ՋԻ Էմ Մաղարո» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշպանության հարցով: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը 2008թ. օգոստոսի 26-ին պատասխանել է, որ իրականացնում է վարույթ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի: Մինչ օրս, սակայն, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը որևէ տեղեկություն չի ներկայացրել: Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշպանության հարցում աջակցելու խնդրանքով մեր կազմակերպությունը 2008թ. հոկտեմբերի 29-ին դիմել է ՀՀ վարչապետին` հույս հայտնելով, որ առնվազն «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ի հիմնադիրը կարող է աջակցել ՓԲԸ-ի տնօրենին հայտնաբերելու, աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը մարելու հարցում: Կազմակերպությունը ՀՀ կառավարությունից ոչ մի պատասխան չի ստացել, իսկ այնուհետև երբ փորձել է հեռախոսով տեղեկանալ գրության ընթացքի մասին, Կառավարության աշխատակազմից հայտնել են, որ նման գրություն չի ստացել: Այդ իսկ պատճառով 2008թ. դեկտեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել է ՀՀ կառավարությանը՝ Ալավերդի քաղաքի մի խումբ բնակիչների շահերի պաշտպանությանն աջակցելու հարցով: Այս անգամ ևս ՀՀ կառավարության կողմից որևէ պատասխան չի տվրվել: 2009թ. փետրվարի 10-ին Լոռու մարզպետարանից բանավոր տեղեկացվել է, որ ՀՀ կառավարությունը գրությամբ ներկայացված խնդրի լուծումը հանձնարարել է Լոռու մարզպետարանին: Միաժամանակ մարզպետարանից տեղեկացրել են, որ իրականացվել են ուսումնասիրություններ, պարզել, որ «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն գրանցված է Երևանում, որտեղ էլ իրականացնում է իր հարկային պարտավորությունները: Փաստացի նույնիսկ տարածքային տեղակայման առումով խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի կողմից հնարավոր չէ: Փաստորեն, ՀՀ կառավարությունը բարձրացված խնդրի լուծմանն աջակցելու փոխարեն այն հանձնել է մի մարմնի, որի լիազորությունների շրջանակը նախատեսված չէ խնդրի կարգավորման համար: 16.02.2009թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների