Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության հունվար ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Փետրվար-13/
2009թ. հունվարին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 18 քաղաքացիներ: Այս ամիս քաղաքացիների կողմից բարձրացվել են 2 խնդիրներ, որոնք վերաբերել են իրավապահ մարմինների գործունեությանը: Այսպես, 1. 2009թ. հունվարի 10-ին վանաձորցի 2 անչափահասների ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցները առանց որևէ դատաիրավական կարգավիճակի հարկադրաբար տեղափոխել են ոստիկանություն, որտեղ պահել են մոտ 1,5-2 ժամ, արժանացրել անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` ոստիկանություն բերման ենթարկելու և անչափահասներին հարցաքննելու համար սահմանված է հատուկ կարգ: Դեպքի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին և Լոռու մարզի դատախազությանը: 2. Քաղաքացին տեղեկացրել է, որ համագյուղացու կողմից ինքը ծեծի է ենթարկվել, որի արդյունքում իր առողջությանը պատճառվել է վնաս: Նա դիմել է ոստիկանության Բազումի բաժանմունք, սակայն նույն բաժանմունքի ավագ քննիչի կողմից արժանացել է սպառնալիքների և ճնշումների, ծեծի արդյունքում փաստացի քրեական գործ չի հարուցվել: Կազմակերպության կողմից պատրաստվել է համապատասխան հաղորդում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` ոստիկանության աշխատակցի անգործողության վերացման և քրեական գործ հարուցելու խնդրանքով: Քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրները եղել են տեղեկատվության հարցումներ, որոնք վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին: Այսպես, Ընտանեկան իրավունք 3. Ամուսնալուծությունից հետո մոր խնամքին հանձնված անչափահաս երեխային մայրն առանց հոր իմացության տեղափոխել է Հայաստանի Հանրապետության տարածքից: Մինչդեռ, անչափահասի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և ելքի թույլտվության ստացում առանց հոր իմացության և համաձայնության Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է: Քաղաքացու համար պատրաստվել են դիմումներ` ուղղված Վանաձորի անձնագրային բաժնին և Վանաձորի խնամակալության և հոգաբարձության մարմնին` իրականացված հակաօրինական գործարքը բացահայտելու և համապատասխան պատասխանատվություն կիրառելու նպատակով: 4. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե հայրությունը ճանաչելուց հետո ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ կարող է ինքը ձեռք բերել: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` հայրությունը ճանաչելուց հետո քաղաքացին ձեռք է բերում երեխայի դաստիարակությանը մասնակցելու իրավունք և երեխայի կենսական ծախսերը հոգալու պարտականություն: 5. Ինչպե՞ս կարող է քաղաքացին ամուսնալուծվել: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` երկկողմ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից, որտեղ ամուսինները համատեղ դիմում են ներակայացնում: Համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով: Սեփականության իրավունք 6. Քաղաքացուն քաղխորհրդի որոշմամբ հատկացվել է հողատարածք բնակելի տուն կառուցելու նպատակով: Հողատարածքի վրա կառուցվել է մեկի փոխարեն մի քանի բնակարան և փաստացի հատկացված հողատարածքի մակերեսը գերազանցվել է: Քաղաքացին դիմել է բնակարանը սեփականաշնորհելու համար, ինչը չի թույլատրվել: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված համայնքի ղեկավարին` հատկացված հողատարածքի վրա կառուցված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու թույլտվության խնդրանքով: 7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը: Ինքնակամ շինությունը սեփականաշնորհելու համար քաղաքացին պետք է դիմի գույքի գտնվելու համայնքի ղեկավարին, իրականացնի համապատասխան վճարումները, ստանա թույլտվությունը, այնուհետև ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում գրանցի տվյալ գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը: 8. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օրինականացնել շենքի բակում կառուցված ապօրինի շինությունը և դրա նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը: ՀՀ կառավարության որոշման համաձայն` ապօրինի շինությունը օրինականացնելու համար անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին, իրականացնել յուրաքանչյուր քմ համար նախատեսված վճարումները, այնուհետև գրանցել գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը Անշարժ գույքի պետական կադաստրում: 9. Քաղաքացին երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը և ընդգրկվել է աղետի հետևանքով բնակարանի կարիքավորների հերթացուցակում: 2008թ. դեկտեմբերին անհայտ պատճառներով այդ ընտանիքը հանվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակից: Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված Լոռու մարզպետին և բնակարանի հատկացման վայրի համայնքի ղեկավարին` իրավական հիմքը ճշտելու նպատակով: Ժառանգության իրավունք 10. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ընդունել ժառանգությունը, երբ օրենքով նախատեսված 6 ամսյա ժամկետն անցել է: 6 ամսյա ժամկետը լրանալուց հետո ժառանգություն ընդունելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` ներկայացնելով այն փաստերը, որոնց հետևանքով հնարավոր չի եղել ընդունել ժառանգությունը: 11. Քաղաքացին ինչպե՞ս կարող է կտակել համասեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Անհրաժեշտ է գույքի փաստացի գտնվելու վայրի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն վերցնել, որ տվյալ գույքը պատկանում է իրեն և չի հանդիսանում գրավի առարկա, այնուհետև նոտարական կարգով ձևավորել ժառանգություն: Աշխատանքային իրավունք 12. Կարո՞ղ է արդյոք հաստատվել նախկին ԽՍՀՄ կոլտնտեսությունում աշխատած տարիները որպես աշխատանքային ստաժ, եթե դրա վերաբերյալ արխիվային տեղեկություններ չեն պահպանվել: Նման իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում են դատական կարգով, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան տեղեկանք, որ արխիվային տեղեկություններ չեն պահպանվել, ինչպես նաև ապահովել վկայություններ /օրինակ` իր աշխատակիցների վկայությունները/ այն մասին, որ ինքն իրապես աշխատել է կոլտնտեսությունում: 13. Քաղաքացին 2 ամիսով աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի է ընդունվել գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով այն գործատուի կողմից լուծվել է: Սակայն գործատուն վերջնահաշվարկ չի իրականացրել և չի վճարել պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Քաղաքացու համար պատրաստվել է աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում: 14. Վանաձոր քաղաքում գործունեություն ծավալող ՓԲԸ-ն լուծարման գործընթաց է սկսել` չվճարելով աշխատակիցների աշխատավարձի պարտքերը: Աշխատակիցները մտահոգված են նրանով, որ ՓԲԸ-ն արհեստականորեն է լուծարման գործընթաց սկսել` աշխատավարձի պարտքերը չվճարելու նպատակով: Լուծարվող ՓԲԸ-ի աշխատակիցների համար պատրաստվել է տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում` լուծարման գործընթացի օրինականությունը պարզելու համար: 15. Ազատազրկման տարիները հաշվարկվու՞մ են արդյոք որպես աշխատանքային ստաժ: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժ կարող են համարվել այն տարիները, որոնց ընթացքում քաղաքացին աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատել է և իրականացրել համապատասխան սոցիալական ապահովագրության վճարումներ: Արդար դատաքննության իրավունք 16. Ինչպե՞ս կարող է բողոքարկվել Վարչական դատարանի վճիռը: ՀՀ վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում: Սոցիալական իրավունք 17. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցած քաղաքացիների համար ո՞ր դեպքում է աշխատանքային մեկ օրը հաշվարկվում մեկուկես օր աշխատանքային ստաժ: ՀՀ կառավարությունը սահմանել է վնասակար և առանձնապես վնասակար պայմաններով մասնագիտությունների ցանկը, որի դեպքում քաղաքացիները կենսաթոշակի են անցնում արտոնյալ պայմաններով: Սահմանված առաջին ցուցակի մասնագիտությունների համար նախատեսված է աշխատանքային մեկ օրը հաշվարկել որպես մեկուկես օրվա աշխատանքային ստաժ: Քաղաքացիական իրավունք 18. Ինչպե՞ս կարելի է անհայտ բացակայող ճանաչված քաղաքացուն ճանաչել մահացած: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին կարող է ճանաչվել մահացած 6 ամսվա ընթացքում, եթե նա անհայտ բացակայող է ճանաչվել այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների