Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ծրագրի շնորհանդեսը կայացավ
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2009-Փետրվար-07/
2009թ-ի փետրվարի 6-ին տեղի ունեցավ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի երրորդ տարվա գործողությունների ներկայացումն ու ծրագրի նախորդ 2 տարիների արդյունքների ամփոփումը:Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզի 5 քաղաքներից ընդգրկված կամավորները, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի երրորդ տարվա նպատակն է մարդու իրավունքների արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը` Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչությունների պոտենցիալի զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով: Ծրագրի երրորդ տարում նախատեսվում է հաղթահարել հետևյալ խնդիրները` 1. անվճար իրավախոհրդատվութան տրամադրման արդյունավետության բարձրացում 2. Լոռու մարզի Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքների Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ներդնում 3. հասարակական կարևորության խնդիրների լուծման վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում Ծրագրի երրորդ տարում կազմակերպությունը նախատեսում է շարունակել տրամադրել անվճար իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պլանավորում է Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում իրականացնել 20 հասարակական քննարկումներ և 20 ուղիղ հեռուստաեթերներ մարդու առանձին իրավունքների վերաբերյալ: Հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կտպագրի և Լոռու մարզի քաղաքներում կտարածի տեղեկատվական թերթիկներ: Իսկ հասկանալու համար, թե որքանո՞վ են պաշտպանվում մարդու իրավունքները տեղական մակարդակում կայացվող որոշումների ժամանակ Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում ծրագրով ընդգրկված 16 կամավորները կանցնեն համապատասխան դասընթաց և կիրականացնեն ՏԻՄ կողմից կայացվող որոշումների մոնիտորինգ: Մոնիտորինգի իրականացումից հետո Լոռու մարզի յուրաքանչյուր քաղաքում կկազմակերպվեն 2-ական աշխատանքային քննարկումներ ՏԻՄ, ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ծրագրի երրորդ տարվա վերջին գործողությունը կլինի «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում» զեկույցի տպագրությունը և տարածումը Լոռու մարզի 5 քաղաքներում, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանում: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Լուսինե Նգոյանին: Հասցե՝ Տիգրան Մեծի 59 Հեռ. 0322 4 22 68 Էլ. փոստ hcav@hcav.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների