Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է»


«Սեւցուցակային» արձագանք
  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) կողմից հրապարակվող ամենամյա «Սեւ ցուցակում» 2008 թվականին հայտնվեց նաեւ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, նրա համար անակնկալ էր:

Կ. Շահբազյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները:
  - 2008թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու հարցում է գրել Ձեզ, որում, մասնավորապես, նշել է թվով 11 մարդկանց սպանություններ ու խնդրել տրամադրել տեղեկություններ՝ կատարված սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին: Եվ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մ. Մովսիսյանից ստացել է մի գրություն, որով, սակայն, պատասխան չի տրվել վերոնշյալ հարցերին: Ինչո՞ւ պահանջվող տեղեկություններին պատասխան չի տրվել ըստ էության:
  - Եթե պահանջվում է կոնկրետ տեղեկատվություն, ես պատասխան եմ տալիս կոնկրետ հարցադրմանը: Ինչ վերաբերում է նշյալ տեղեկություն ստանալու հարցմանը, ապա ընդամենն ինձնից ուզել են տվյալ սպանությունների բացահայտման նպատակով իրականացված միջոցառումների, դրանց ընթացքի եւ արդյունքի մասին, բայց նախաքննության ընթացքում ձեռնարկվող միջոցառումները, դրանց բնույթը հրապարակման ենթակա չեն:
  - Այսինքն՝ եթե իրականացված միջոցառումների արդյունքում անձ է ձերբակալվում, չի՞ կարելի այդ տեղեկատվությունը տրամադրել:
  - Իհարկե, կարելի է, ավելին՝ որպես կանոն տրամադրում ենք: Բայց մատնանշված քրեական գործերը բացահայտված չեն, իսկ թե կոնկրետ ինչ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ են իրականացվում այդ սպանությունները բացահայտելու համար, ապա դա արդեն նախաքննական գաղտնիք է: Կարեւորում ենք թափանցիկ աշխատանքը, հասարակության առջեւ հաշվետու լինելը, բայց չբացահայտված քրեական գործերով հրապարակել ձեռնարկվող քայլերը՝ նշանակում է վտանգի տակ դնել ամբողջ նախաքննությունը: Ուստի Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է, որ այդ գործերով հարուցվել են քրեական գործեր, որոնք իրականացնում են տարբեր քննչական մարմիններ: Սակայն նախաքննության գաղտնիք է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:
  Երկրորդ, նշեմ, որ հարցումն ի սկզբանե սխալ է եղել ձեւակերպված, ավելի ճիշտ՝ հասցեագրված: Մասնավորեցնեմ, օրինակ, Ալբերտ Ղազարյանի սպանության գործը Վանաձորի իրավապահ մարմինների վարույթում չէ, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Հետեւաբար, Լոռու դատախազությունն անգամ իրավունք էլ չունի եւ չի կարող տվյալ գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: Այդ գործով տեղեկատվություն կարող է տրամադրել Հատուկ քննչական ծառայությունը, կոնկրետ այդ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:
  Նշված սպանություններից միայն Նորիկ Զալյանի սպանության գործն է Լոռու ոստիկանության վարույթում:
  - Այդ դեպքում, ինչպես Տեղեկատվության ազատության օրենքն է նշում, պետք է պատասխանի մեջ նշեիք, թե ո՞վ է տիրապետում տվյալ տեղեկատվությանը եւ հարցում ուղարկողին ուղղորդեիք, թե ում դիմի:
  - Այդ առումով, այո, ընդունում եմ, գուցե մեր թերացումն է, որ պատասխանի մեջ չենք նշել, թե տվյալ տեղեկատվությունը ստանալու համար ում դիմի: Եթե դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում, ապա դրա վերաբերյալ տեղեկություններ ուզել Լոռու դատախազությունից՝ ճիշտ չէ:
ԱՂԲՅՈՒՐԸ`
http://new.aravot.am/am/articles/society/0/view/all


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը