Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ապօրինի խուզարկել են


2009թ. հունվարի 16-ին մեր կազմակերպություն է դիմել Վանաձոր քաղաքի 60/Ա հասցեում բնակվող,Կարինա Պետրովան` իր բնակարան իրավապահ մարմինների կողմից ապօրինի մուտք գործելու և անօրինական խուզարկություն կատարելու համար:

Դեպքի նկարագրություն

Ըստ Կարինա Պետրովայի հայտարարության 2008թ հունվարի 10-ին առավոտյան ժամը 7:50-ի սահմաններում անհայտ անձինք թակել են իր բնակարանի դուռը, առանց ներկայանալու: Մոտ 40 րոպե շարունակվել է թակելու գործընթացը, որի ընթացքում, ըստ Կ. Պետրովայի՝ փոքր քարերով և ձնագնդիկներով հարվածել են նրա տան ապակիներին: Այդ ընթացքում, մոտ 10 րոպե տևողությամբ, անընդհատ լսվել է նաև մեքենայի ազդանշան:
  Կ. Պետրովան նշում է, որ իր բնակարանի դուռը անհայտ անձանց կողմից թակելու պահին տանը միայնակ է եղել, այդ պատճառով վախեցել է դուռը բացել չներկայացող և այցի նպատակը չհայտնող անձանց առջև: Կ. Պետրովան չի համարձակվել անգամ պատուհանից նայել դրսում կանգնածներին: Օգնության նպատակով Կ. Պետրովան զանգել է իր ընկերներին, որոնցից երկուսը եկել են Կ. Պետրովայի բնակարան: Այն պահին, երբ Կ. Պետրովայի ընկերներն արդեն բնակարանի դռան մոտ են եղել, բջջային հեռախոսով զանգել են Կ. Պետրովային, որպեսզի վերջինս բացի դուռը: Կ. Պետրովան բացել է դուռը, որպեսզի իր ընկերները ներս մտնեն: Հենց այդ ժամանակ էլ Կ. Պետրովայի ընկերների հետ բնակարան են մտել նաև ոստիկանական համազգեստով 3 քաղաքացիներ: Ըստ Կ. Պետրովայի՝ նրա ընկերներից մեկը ճանաչել է նրանցից մեկին որպես ոստիկանության աշխատակից:
Կ. Պետրովայի բնակարան մտած ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացել, որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, նրանցից մեկը միայն հայտնել է, որ Կ. Պետրովան իր բնակարանում պահում է երկու հանցագործների, որոնք Ալավերդու բնակիչ են, այդ պատճառով իրենք պետք է ստուգեն բնակարանը: Ոստիկանական համազգեստով այդ քաղաքացիները, առանց Կ. Պետրովայի համաձայնության, մոտ 15-20 րոպե խուզարկել են Կ. Պետրովայի բնակարանը, որից հետո հեռացել են:
  Փաստական հանգամանքններ
Քնչական գործողությունն իրականացնող մարմինը 2008թ. հունվարի 10-ին մուտք գործելով Կ. Պետրովայի բնակարան, չեն ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խուզարկություն թույլատրող իրավական հիմնավորումը, այսինքն` բնակարանը խուզարկելու մասին դատարանի որոշում: Փաստացի ոստիկանական համազգեստով տվյալ անձինք Կ. Պետրովայի բնակարան մուտք են գործել անօրինական կարգով և նույն անօրինական կարգով էլ իրականացրել խուզարկություն:
  Եզրահանգում
  Կարինա Պետրովայի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը ,ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով երաշխավորված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այն ` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ բնակարանի խուզրկումը կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Ելնելով վերը շարադրվածից՝ և հիմք ընդունելով հաղորդմբ ներկայացված հանցագործությունը ապացուցելու մասին մի շարք մանրամասերը առաջարկում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 180-րդ, 182-րդ հոդվածներով հարուցել քրեական գործ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հաղորդման հիման վրա կայացրած որոշման պատճենը:
  Հարգանքներով`

կազմակերպության նախագահ Ա. Սաքունց


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը