Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Հունվար-14/
2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 24 քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին: Սեփականության իրավունք 1. Քաղաքացին սեփականության իրավունք է ձեռք բերել օրդերով հատկացված այն բնակարանի նկատմամբ, որտեղ բնակվում է, սակայն բնակարանի հաշվառված չէ: Եթե բնակարանի օրդերում քաղաքացին հաշվառված չէ, սեփականության իրավունք կարող է ձեռք բերել միայն սեփականատերերի համաձայնությամբ: 2. Ինչպե՞ս կարող է ժառագել ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքը, եթե ամուսնու մահից հետո արդեն անցել է 6 ամիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված ժամկետները բաց թողնելուց հետո ժառանգությունը հնարավոր է ընդունել դատական կարգով: Անհրաժեշտ է դիմել դատարան: 3. Ինչպե՞ս կարելի է սեփականաշնորհել օրդերով հատկացված բնակարանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անհրաժեշտ է համապատասխան գրավոր դիմում ներկայացնել բնակարանի գտնվելու համայնքի ղեկավարին` կատարել վճարումները: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային բաժին: 4. Ամուսնալուծությունից հետո կինը դեռևս հաշվառված է ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող հայրական տանը: Ինչպե՞ս կարող է կնոջը հանել տան հաշվառումից: Սեփականատեր չհանդիսացող անձին բնկարանի հաշվառումից հանելը կարող է լինել երկկողմ համաձայնության դեպքում, իսկ կողմի համաձայնության բացակայության դեպքում դատական կարգով: 5. Ինչպե՞ս կարող է օրինականացնել ապօրինի կառուցված շինությունը, որը շուրջ 30 տարի օգտագործվում է որպես բնակելի տարածք: ՀՀ կառավարության որոշման համաձայն` սահմանվել է ապօրինի շինությունների օրինականացման կարգը, որի համաձայն` պետք է համապատասխան դիմում ներկայացնել շինության գտնվելու վայրի համայնքի ղեկավարին, կատարել համապատասխան վճարումները: Այնուհետև, թույլտվություն ստանալուց հետո դիմել ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի տարածքային բաժին և գրանցել շինության նկատմամբ սեփականության իրավունքը: 6. «Սլացք» ՓԲԸ-ի տնօրենը աշխատակիցներից խաբեությամբ վերցրել է աշխատավարձի դիմաց աշխատակիցներին տրված վաուչերները և այլևս չի վերադարձրել: Քաղաքացու համար կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` տնօրենի անօրինական գործողությունների դեմ համապատասխան միջոցառումներ ձեռնակելու խնդրանքով: Լոռու մարզի դատախազը կողմերին հրավիրել է լրացուցիչ պարզաբանում ստանալու համար, որից հետո «Սլացք» ՓԲԸ-ի տնօրենը վաուչերները վերադարձրել է աշխատակիցներին: Աշխատանքային իրավունք 7. Քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից սահմանված պատրոնաժը համարվու՞մ է արդյոք աշխատանքային ստաժ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժ է համարվում միայն աշխատանքային պայմանագրով աշխատանքը: 8. Քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ արխիվային տվյալներ չեն պահպանվել և համապատասխան աշխատանքային գրքույկում տվյալները չեն պահպանվել: Ինչպե՞ս կարող է գրանցել աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկատվությունը Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկատվությունը չպահպանվելու դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է դատական կարգով: Քաղաքացու համար պատրաստվել է դատարանին ուղղված համապատասխան դիմում, որը բավարարվել է: 9. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե աշխատանքից ազատման որ դեպքում է վճարվում արձակման նպաստ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուի նախաձեռնությամբ հաստիքի կրճատման կամ պաշտոնի անհապատասխանելիության դեպքում գործատուն վճարում է արձակման նպաստ միջին աշխատավարձի չափով: 10. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է հաստատել իր աշխատած աշխատանքային ստաժը, որն աշխատանքային գրքույկում չի գրանցվել: Խորհուրդ է տրվել դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին` աշխատանքային գրքույկում չգրանցված ստաժի վերաբերյալ տեղեկանք վերցնելու համար: 11. Առանց համապատասխան մասնագիտական որակավորման քաղաքացին աշխատել է որպես ուսուցչուհի: Օրենքով սահմանված կարգով գնացել է արձակուրդ, որից հետո տնօրենը աշխատանքի է ընդունել համապատասխան աշխատանքային որակավորում ունեցող մասնագետի: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյոք իրավաբանորեն հիմնավորված է տնօրենի կողմից համապատասխան որակավորում ունեցող ուսուցչին աշխատանքի վերցնելը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում: Սակայն, նույն օրենսգրքի համաձայն, գործատուն չի կարող աշխատանքից ազատել արձակուրդում գտնվող աշխատողին: 12. Ո՞ր դեպքում կարող է գործատուն իր նախաձեռնությամբ լուծարել աշխատանքային պայմանագիրը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն ` աշխատանքի ծավալների կրճատման, պաշտոնի անհամապատասխանելիության դեպքում գործատուն կարող է լուծարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Ընտանեկան իրավունք 13. Ամուսինների ոսկյա զարդերը գրավ է դրվել, որից ստացված գումարը տնօրինվել է միայն ամուսնու կողմից: Որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են: Կարո՞ղ է արդյոք կինը պահանջել ամուսնու կողմից տնօրինված գումարը կամ դրա մի մասը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսինների կողմից համատեղ ձեռք բերված սեփականությունը հավասարապես բաշխվում է ամուսինների միջև: Տվյալ դեպքում, եթե ամուսնալությունից հետո ամուսինը հրաժարվում է վերադարձնել կնոջը սեփականության նրա բաժինը, կինը կարող է այն պահանջել դատական կարգով: 14. Ամուսինները 15 տարի փաստացի միասին չեն ապրում: Ինչպե՞ս կարող են պաշտոնապես ամուսնալուծվել: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է ՔԿԱԳ մարմնի միջոցով: Փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով ամուսիններից մեկի դիմումի համաձայն: 15. Դատավճռով սահմանվել է ալիմենտ, որը սակայն չի վճարվել: Քաղաքացին ցանկանում է իմանալ` ինչպես կարող է ստանալ դատարանի վճռով սահմանված ալիմենտը: ՀՀ «ԴԱՀԿ» մասին օրենքի համաձայն` վճռի կատարողական թերթիկը անհրաժեշտ է վերցնել և ներկայացնել ԴԱՀԿ տարածքային բաժին: Քրեական իրավունք 16. Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու նկատմամբ սահմանվու՞մ է արդյոք քրեական պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` քրեական պատասխանատվության չի ենթարկվում այն անձը, ով քրոնիկ հոգեկան հիվանդության հետևանքով չի կարող գիտակցել իր գործողության վտանգավորությունը: 17. Ու՞մ պետք է դիմել, եթե հարևանները երեկոյան հանգստի ժամանակ խանգարում են իրեն: Անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ոստիկանության տարածքային բաժին` շարադրելով հարևանների գործողությունները: Քաղաքացիական իրավունք 18. Բանկի հետ գործարք է կնքվել, որի արդյունքում քաղաքացուն պետք է վարկ տրամադրվեր: Բանկը, սակայն, հրաժարվել է տրամադրել վարկի գումարը: Ինչպե՞ս կարելի է պարզել, թե ինչու: Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում և պարզվել է, որ կայացած գործարքը համարվել է չեղյալ, քանի որ օրենսդրական որոշակի փոփոխություններ են իրականացվել, որով չի թույլատրվում վարկ տրամադրել: Տեղեկատվության իրավունք 19. 2007թ. մարտին քաղաքացին դիմել է մարշալ Արմենակ Ղամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտ: Սահմանված կարգի համաձայն` նա անցել է բուժզննություն, որի արդյունքները ուղարկել են Վանաձորի զինկոմիսարիատ: Ցանկանում է իմանալ` կարո՞ղ է արդյոք ստանալ բուժզննության արդյունքները: Կազմակերպությունը կազմել է համապատասխան գրություն` ուղղված Վանաձորի զինկոմիսարիատին` բուժզննության արդյունքները ստանալու համար: 20. Ինչպե՞ս կարող է քաղաքացին ձեռք բերել ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը, եթե անցել է մոտ 3 տարի: ՀՀ դատական օրենսգրքի համաձայն` դատարանների կողմից կայացրած որոշումների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ դատական դեպարտամենտը, ուստի անհրաժեշտ է գրավոր հարցմամբ դիմել ՀՀ դատական դեպարտամենտ և ստանալ որոշման պատճենը: Առողջության պահպանման իրավունք 21. Զորակոչիկը Երևանի Մալայանի անվան աչքի կլինիկայում անցել է բուժզննություն, որի արդյունքում տրված եզրակացության հետ համաձայն չէ: Ինչպե՞ս կարող է բողոքարկել տվյալ եզրակացությունը: Կազմակերպությունը կազմել է համապատասխան դիմում` ուղղված Հանրապետական զինկոմիսարիատին` կրկնակի զինվորական բժշկական զննություն նշանակելու խնդրանքով: Հանրապետական զինկոմիսարիատը տվել է լրացուցիչ փորձաքննություն անցնելու թույլտվություն: Զորակոչիկների իրավունք 22. Բժշկական հետազոտության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են պիտանի զինծառայության համար, սակայն իրականում առողջական խնդիրներ ունեն: Ինչպե՞ս կարող են բողոքարկել բժշկական փորձաքննության արդյունքները: Կազմակերպությունը օգնել է դիմում պատրաստել` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հանրապետական զինկոմիսարիատին` լրացուցիչ փորձաքննություն նշանակելու խնդրանքով: Նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, սակայն զորակոչիկները ծառայության համար նորից են ճանաչվել պիտանի, միևնույն ժամանակ անկախ փորձագետի կողմից իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա վերջիններս չեն կարող ճանաչվել զինծառայությանը պիտանի: Կազմակերպությունը պատրաստվում է շարունակել զինակոչիկների իրավունքների պաշտպանությունը: Սպառողի իրավունք 23. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն բաժանորդին ներկայացրել է գումարի պահանջ այն խոսակցությունների համար, որը փաստացի չի իրականացվել: Բաժանորդը պահանջել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին աջակցել թյուրիմացությունը պարզելու հարցում, սակայն վերջինս բանավոր կարգով մերժել է: Կազմակերպությունը քաղաքացու համար դիմում է պատրաստել` ուղղված «ԱրմենՏել» ՓԲԸ-ին` վերահաշվարկի և իրականացված հեռախոսազանգերի իրականությունը պարզելու համար: Վերահաշվարկի արդյունքում պարտքի չափը փոփոխության չի ենթարկվել: Կազմակերպության աջակցությամբ պատրաստվել է հաղորդում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` հեռախոսացանգերն իրականացրած անձի իսկությունը պարզելու համար: 24. «Լոռու-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդին սպառած ջրի դիմաց պարտքի պահանջ է ներկայացրել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այդ ընտանիքը տվյալ հասցեում չի բնակվել: Կազմվել է պարտքի վերահաշվարկի խնդրանքի դիմում` կից ներկայացնելով այն փաստական ապացույցները, որոնք վկայում են, որ ընտանիքը տվյալ հասցեում չի բնակվել և հետևաբար չէր կարող սպառած լինել նշված ծավալի ջուրը: «Լոռու-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կատարել է վերահաշվարկ և բաժանորդի պարտքը մարվել է:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների