Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐԵԼ ԿԻՍԱԶԱՏ` ՊԱՐԶԱՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է»


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Հայաստանին տրված գնահատականը չի համապատասխանում իրականությանը:


Ըստ նրա` Հայաստանը ոչ թե մասնակի ազատ երկիր է, ինչպես այս տարվա զեկույցում որակել է Freedom House-ը, այլ ընդհանրապես անազատ երկիր` բոլոր տեսանկյուններից:
  Արթուր Սաքունցը «Ա1+»-ի հետ զրույցում թվարկեց մի շարք հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս իրեն համաձայնվել Freedom House-ի փորձագետների գնահատականի հետ:
  Նա թվարկում է` ընդդիմությանը դահլիճների չտրամադրելը, երթերի, ցույցերի անցկացումն արգելելը, խոսքի ազատության, մասնավորապես էլեկտրոնային լրատվական միջոցներից օգտվելու հնարավորությունների սահմանափակումները:
  «Խոշտանգումները Հայաստանում լայն ծավալ ունեն, այդ թվում` նաեւ բռնությունները կալանավորված անձանց նկատմամբ անկախ քաղաքական հայացքներից` եւ քաղաքական բանտարկյալների նկատմամբ, եւ սովորական քաղաքացիների: Քաղբանտարկյալների առկայության պայմաններում Հայաստանը համարել կիսաազատ, պարզապես թյուրիմացություն է»,-շարունակում է Արթուր Սաքունցը:
  Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համարել է, որ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է ազատության ապահովման անկում: 2008թ-ին Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշի անկում է գրանցվել՝ 5-ից իջնելով 6-ի: Ինչպես նշված է «Ազատությունն աշխարհում - 2009» զեկույցում` այդ պայմանավորված է ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով, որոնց ընթացքում բռնություններ են կիրառվել, մոտ 100 հոգի հայտնվել է բանտում:
  Արթուր Սաքունցը համարում է, որ քաղաքական իրավունքների վարկանիշի անկումը գրանցվել է ոչ թե Նախագահի ընտրություններից հետո, այլ առաջ: «1998թ-ի պետական հեղաշրջումից հետո Հայաստանում ազատություն չկա եւ վարկանիշը մարտի 1-ին պարզապես գագաթնակետին հասավ, ոչ թե ընկավ»,- ասաց նա:
  Նշենք, որ Freedom House-ը դիտարկել է 193 երկիր, որից 89-ը համարվել են ազատ, 62-ը` մասնակի ազատ, իսկ 42-ը` ոչ ազատ երկրներ: Հայաստանի անմիջական հարեւաններից Վրաստանը, Թուրքիան համարվել են մասնակի ազատ, Ադրբեջանը` ոչ ազատ երկիր: Ռուսաստանը եւս համարվել է ոչ ազատ երկիր, իսկ ահա Ուկրաինան ազատ երկրների շարքում է:


  ԱՂԲՅՈՒՐԸ`
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=67978



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը