Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ստեփանավանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մարմնական վնասվածք պատճառելու համար
Մարդու իրավունքների պաշտպանություն Մամլո հաղորդագրություն
/2008-Դեկտեմբեր-20/
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Ս.Ղարաքեշիշյանը:Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանն իր հորեղբոր դուստր՝ Ստեփանավանի մշակույթի եւ ստեղծագործության կենտրոնի գործավար Լիաննա Գրիգորյանին աշխատանքից ազատելու համար, Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանից պարզաբանում ստանալու նպատակով, գնացել է Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորան: Այնտեղ, առանձնանալով Ս.Ղարաքեշիշյանի առանձնասենյակում, Ա.Գրիգորյանը նրանից պահանջել է իր քրոջը աշխատանքում վերականգնել, սակայն, մերժում ստանալով, սպառնացել է եւ հեռացել: Շուրջ մեկ ժամ անց՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանն իր ընկերներ Ա.Աղաջանյանի, Ա.Հակոբյանի, Ս.Գագինյանի, Կ.Իշխանյանի, Կ.Ղարաջյանի եւ երեք եղբայրներ՝ Ալեքսանյանների հետ վերադարձել է «Դրախտ» ռեստորան, որտեղ, Ս.Ղարաքեշիշյանին առանձնասենյակից դուրս հրավիրելով, նույն հարցի կապակցությամբ պարզաբանումներ է պահանջել նրանից: Առաջացած վիճաբանության ընթացքում Ա.Գրիգորյանը, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ունեցած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է Ս.Ղարաքեշիշյանին, որից հետո, վերջինս իր կյանքը վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելու համար, իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ՄՌ02446-0290 համարի ատրճանակով, որը նախապես վերցրել էր ավտոմեքենայից եւ պահել մոտը, կրակել է Ա.Գրիգորյանի աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս եւ զինաթափել նրան: Այնուհետեւ, ստեղծված իրադրությունը եւ իր կյանքին սպառնացող վտանգի էությունը ճիշտ չգնահատելով, Ա.Աղաջանյանի, Ա.Հակոբյանի եւ մյուսների հնարավոր հարձակումը կանխելու շարժառիթով ու պաշտպանության այլ եղանակ չընտրելով՝ Ս.Ղարաքեշիշյանն անկանոն կրակել է վերջիններիս ուղղությամբ՝ գոտկատեղից ներքեւ: Այդպիսով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ Ստեփանավանի քաղաքապետը Ա.Հակոբյանի եւ Ա.Աղաջանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս: Նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 18-ին Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.genproc.am/main/am/49/5325/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների