Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ձեզ հետաքրքրող տեղեկությունը Դուք ստանում եք ՀՀ գլխավոր դատախազության էլեկտրոնային էջից


Այսպես է պատասխանել Լոռու մարզի դատախազությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված տեղեկատվության հարցմանը:

2008թ. նոյեմբերի 14-ին ԵՊ-421 գրությամբ կազմակերպությունը խնդրել էր տեղեկություններ տրամադրել Լոռու մարզում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ:
  Պատասխան գրությամբ, սակայն, դատախազությունը չէր պատասխանել:
  Բացի այդ դատախազությունը խորհուրդ էր տվել դատախազության գործունեության ավելորդ պատրանք ստեղծելու և ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար հետագայում նման տեղեկատվություն չպահանջել:
  Դատախազության նոյեմբերի 25-ի թիվ 2/96-08 պատասխան գրության կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 04.12.2008թ. ԵՊ-426 գրությամբ որոշակի մեկնաբանություններ է ներկայացրել կազմակերպության` իրավապահ համակարգի գործունեության, դրանց համագործակցության և առհասարակ մարդու իրավունքների վերաբերյալ:
  Գրությունները և դրանց պատասխանները ներկայացվում են կից:
  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2008թ.նոյեմբերի 25-ի թիվ 2/96-08 պատասխան գրություն
  Ձեր 2008թ. նոյեմբերի 14-ի թիվ Եպ-421 գրության կապակցությամբ ուսումնասիրել եմ վերջին տասը տարիների ընթացքում Լոռու մարզում կատարված սպանությունների և այլ ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով իրականցված միջոցառումների մասին տեղեկատվություն տրամադրելու Ձեր նախկին գրությունները, որոնց կապակցությամբ Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից Ձեզ տրվել է հնարավոր լիարժեք պատասխան:

Ինչ վերաբերվում է իրավապահ համակարգի կողմից իրականացված աշխատանքների մասին, այլ ոչ թե նախաքննության արձանագրությունների, կասկածյալների կամ մեղադրյալների հարցաքննությունների արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրելու Ձեր խնդրանքին, ապա պարզաբանում եմ, որ Ձեր իսկ հիշյալ խնդրանքը իրարամերժ է, քանի որ նախաքննությունը կատարվում է գրավոր է, ձեռք բերված ապացույցները ֆիքսվում են արձանագրություններով, որոշումներով, որոնց կարող են ծանոթանալ միայն քրեադատավարական օրենքով նախատեսված դատավարության կոնկրետ մասնակիցները և հրապարակման ենթակա չեն:
  Ձեր իսկ հավաստմամբ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը Դուք ստանում եք ՀՀ գլխավոր դատախազության էլեկտրոնային կայքէջից և դրանից առավել տեղեկատվություն ստանալը, չնայած Ձեր տարաբնույթ պատճառաբանություններին, տարբեր հռչակագրերի մեկնաբանություններին, Ձեր իրավասության մեջ չի մտնում:
  Ինչ վերաբերվում է այն հարցապնդմանը, թե օրինակ քանի քրեական գործ է հարուցվել կատարված սպանությունների վերաբերյալ, ապա պարզաբանում եմ, որ հարուցվել են քրեական գործեր և քրեական վարույթն իրականացնող տարբեր մարմիններում կատարվում է նախաքննություն:
  Հետագայում անիմաստ թղթաբանությունից և գործունեության պատրանք ստեղծելուց, անտեղի ժամանակ կորցնելուց խուսափելու նպատակով առաջարկում եմ ակնկալել այնպիսի տեղեկատվություն, որոնք մտնում են Ձեր լիազորությունների մեջ և նախաքննական գաղտնիք չեն պարունակում:
  Հիշյալ հարցապնդումների դեպքում Ձեզ կտրամադրվի լիարժեք տեղեկատվություն:
  ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ 04.12.2008թ. ԵՊ-426 ԳՐՈՒԹՅՈՒՆ
  Հարգելի պարոն դատախազ
  Ինձ համար զարմանալի էր Ձեր` 2008 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2/96-08 պատասխան գրության ոճը և բովանդակությունը: Մինչ այդ էլ Ձեր աշխատակիցների կողմից ուղարկված վերջին պատասխան գրությունների բովանդակությունից, նաև վերջին 3-4 ամիսների ընթացքում քրեական հանցագործությունների բացահատման ուղղությամբ դատախազության վարքագիծը հիմք էր տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել «արմատական» շրջադարձ: Եթե մինչ այդ Դուք հրապարակավ հայտնում էիք, որ պատրաստ եք «օբյեկտիվ» վարքագիծ դրսևորել, մասնավորապես` կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ապա այժմ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրվել է հետևյալ մոտեցումը` «դա արդեն մեր գործն է և ոչ ոքի չի վերաբերվում»:
Ելնելով այդ հիմնավոր կասկածներից` նախ հայտնեմ, որ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձո


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը