Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Եվրոպայից
Խաղաղասիրություն Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն
/2008-Նոյեմբեր-29/
2008թ. նոյեմբերի 27-ին Վանաձորում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Եվրոպայից» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կողմից: Հանդիպման նպատակն էր` նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գտնել ուղիներ Հարավային Կովկասում ստեղծված հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Քննարկմանը մասնակցում էին Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Վոլֆգանգ Յոնը, Բեռլինի Ազատ Համալսարանի հետազոտական կենտրոնից Յասեմին Պամուկը, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ուսանողներ, դասախոսներ: Մասնակիցները համակարծիք էին, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի տարանջատել այլ հարաբերություններից: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավվումը կարեւորվում է նաեւ Թուրքիայի մուտքով Եվրոպայի միություն: Այդ հարաբերություների կարգավորումը Եվրոպայի տեսանկյունից դրական է համարվում: Վոլֆգանգ Յոնը գտնում է, որ տարածաշրջանային զարգացման համար կարեւոր են հետեւյալ 3 գործոնները. • կայունություն • ազատ շուկայական հարաբերություններ • դեմոկրատիա: Հայ թուրքական սահմանների բացման համար կարևոր նախապայման պետք է լինի Ղարաբաղյան հարցի լուծումը: «Մենք ռազմատենչ հայտարարություններին դեմ ենք եւ կողմ ենք այն բանին, որ կոնֆլիկտը լուծվի ավելի խելացի ճանապարհով` այն է խաղաղությամբ»,-նշեց Վոլֆգանգ Յոնը: Քննարկման ժամանակ ներկայացվեց տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը Հարավային Կովկասում: Յասիմին Պամուկը նշեց, որ Եվրոմիության անդամ դառնալու համար կարեւոր չափանիշ է բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Քննարկման վերջում հյուրերի կողմից տրվեցին հարցեր, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսակետից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների