Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Հայ-թուրքական միջսահմանային համագործակցություն»
Խաղաղասիրություն Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն
/2008-Նոյեմբեր-29/
2008թ. նոյեմբերի 29-ին Վանաձորում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս «Հայ-թուրքական միջսահմանային համագործակցություն. հնարավոր նախաձեռնություններ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից» թեմայով:Կոնֆերանսին, որը կազմակերպվել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կողմից, մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ,ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Զեկույցով հանդես եկան «ARI» շարժման անդամ, Կանանց լիդերության կենտրոնի համակարգող Օզգյուլ Երդեմլի Մութլուն,Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Turkish Policy Quarterly» ամսագրի գլխավոր խմբագիր Դիբա Նիգար Գոկսելը, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»հ/կ վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Հանդիպման նպատակն էր` փոխել Հայաստանում եւ Թուրքիայում ձեւավորված կարծրատիպերը` ստեղծելով նոր հարաբերություններ եւ արդյունավետ համագործակցություն ազգերի միջեւ: Հանդիպման սկզբում փորձագետները ներկայացրեցին Հայաստանում եւ Թուրքիայում առկա իրավիճակը, արտահայտեցին տարբեր տեսակետներ: «Լավագույն քաղաքականությունը` ազնվությունն է ժողովուրդների համար, վերագնահատելով փաստերը` մեր երկու ժողովուրդները պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ»,-նշեց Վանաձորի քաղաքապետի խորհրդական Խորեն Գասպարյանը: Հանդիպման ընթացքում փորձագետները խոսեցին Հայաստանում եւ Թուրքիայում առկա սահմանային, մշակութային, քաղաքական եւ այլ հիմնախնդիրների մասին: «Անվտանգությունը պետք է տեսնենք սահմանների բաց լինելու մեջ: Չկա խոսքի ազատություն, կարծիքի արտահայտման ազատություն մեր երկու երկրներում, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, որը շատ կարեւոր խնդիր է»,- նշեց Արթուր Սաքունցը: Կարեւորվեց նաեւ երկու ազգերի երիտասարդների փոխհարաբերությունների կարգավորումը, քանի որ վերջիններս կոնֆլիկտի հանգուցալուծման մեջ շարժիչ ուժ են հանդիսանում: Հանդիպման ընթացքում եղավ ազատ քննարկում, մտքերի փոխանակում: Հյուրերի կողմից հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին հայ- թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին, առկա միջսահմանային խնդիրներին: «Պետք է ստեղծել գաղափարների ազատ շուկա, որտեղ բոլորը կարող են համոզել մեկ մեկու, ստեղծել նոր պատմություն»,- վերջում կարեւորեց Դիբա Նիգար Գոկսելը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների