Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Աշխատանքային քննարկում գարնանային զորակոչի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ


2008թ նոյեմբերի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցում Էին` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,ՀՀ ԶԿ զորակոչի բաժնի պետ` Գագիկ Հարությունյանը, Տաշիրի զորակոչային բաժանմունքի պետ` Գեորգի Հարությունովը, Ստեփանավանի զորակոչային բաժանմունքի պետ` Ժիրայր Կարապետյանը, Թումանյանի զորակոչային բաժնի պետ` Կամո Երկնափեշյանը, Վանաձորի զորակոչի բաժնի պետ Միշա Աբգարյանը, զորակոչի խմբի պետ Արեն Սարգսյանը, Սպիտակի զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանը եւ Լոռու մարզպետի խորհրդական Սարգիս Գալստյանը:
  Հանդիպման նպատակն էր` ամփոփել 2008թ. Լոռու մարզում գարնանային զորակոչի մոնիթորինգի արդյունքները, քննարկել զորակոչի ընթացքում առաջացող խնդիրները եւ գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիներ:
  Հանդիպման սկզբում Արթուր Սաքունցը ներկայացրեց իրականացվող ծրագրի խնդիրները, մասնավորպես բուժզննության անցկացման ընթացակարգը, զորակոչիկների իրավունքների եւ պարտականությունների իրազեկման մակարդակի ուսումնասիրությունը, զորակոչը կարգավորող օրենսդրության վերլուծությունը:
  «Մենք ևս կարևորում ենք զորակոչիկների իրազեկված լինելը: Մեր հասարակության ամբողջ պատկերը երեւում է բանակում: Օրենք չիմանալը քաղաքացու կողմից իրեն չի ազատում պարտականության կատարումից»,- նշեց ՀՀ ԶԿ զորակոչային բաժնի պետը:
  Հանդիպման ընթացքում քննարկվեցին զորակոչիկների կցագրման, ծանուցման, բուժզննության կազմակերպման, տարկետման, քաղաքացիության եւ տեղեկատվության ազատության վերաբերյալ խնդիրները: Քննարկվեց նաեւ հետագա անելիքները:
  «Ծրագրի գաղափարը բավականին հուսադրող է, քանի որ խնդիրը լուծելու համատեղ նպատակ ունենք»,- նշեց Արթուր Սաքունցը:
  Քննարկման վերջում կարեւորվեց վերհանված խնդիրների վերաբերյալ երկկողմանի մոտեցումը, որպեսզի ուսումնասիրությունը ավելի արդյունավետ, օբյեկտիվ եւ կանխատեսելի լինի:
«Քաղաքացիական Վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ:


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը