Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ
/2008-Նոյեմբեր-18/
2008թ. նոյեմբերի 15-ին Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված 1-ին ուղիղ հեռուստաեթերը: Եթերի հյուրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցն էր, որը ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակը, մատուցվող ծառայությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները և վերջին օրենսդրական փոփոխությունները: Եթերի ընթացքում հեռուստադիտողները կարողացան ուղիղ հեռախոսակապի միջոցով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Հեռուստադիտողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք թմրամիջոցներից կախվածության բուժման համար անհրաժեշտ է մասնագետի միջամտություն: Ա. Սաքունցը պատասխանեց, որ անհրաժեշտ է, քանի որ ֆիզիկական կախվածության բուժումից բացի, անհրաժեշտ է նաև հոգեբանական կախվածության բուժում, որը բավական մեծ ժամանակ է պահանջում: Հեռուստադիտողների մյուս հարցը վերաբերում էր թմրամիջոցից կախվածություն ունեցող անձանց ազդեցությանը շրջապատի անձանց վրա: Այս կապակցությամբ Ա. Սաքունցը նշեց, որ թմրամիջոց գործածող անձանց ազդեցության տակ ավելի շատ ընկնում են այն մարդիկ, ում իրազեկվածությունը ցածր է թմրամիջոցի գործածման հետևանքների վերաբերյալ: «Այս տեսակետից ավելի խոցելի են սոցիալապես անապահով ընտանիքները, որտեղ բացի բազմաթիվ խնդիրների առկայությունը, նաև կրթական մակարդակն է ցածր»,- նշեց Ա. Սաքունցը: Կարևոր է նաև օրենսդրության վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումը, որին էլ ուղղված են կազմակերպվող ուղիղ հեռուսատաեթերները: «Քրեական օրենսգրքում ամրագրված է, որ թմրամիջոցները կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է պատասխանատվությունից, բայց 2006 և 2007 թվականներին որևէ նման դեպք չի արձանագրվել»,- հեռուստադիտողներին տեղեկացրեց Արթուր Սաքունցը: Երրորդ հեռուստադիտողը հետաքրքրվում էր, թե ինչու՞մ է կայանում թմրամիջոց գործածողների և ալկոհոլիզմով տառապողների բուժման տարբերությունը: Արթուր Սաքունցը գտնում է, որ թմրամիջոցն ավելի մեծ հոգեկան կախվածություն է առաջացնում, քան ալկոհոլը: Այս պատճառով էլ ալկոհոլից կախվածությունը հնարավոր է բուժել ավելի կարճ ժամանակում, քան թմրամիջոցից կախվածությունը: «Որ՞ն է թմրամիջոցի գործածումից հետ կանգնելու առաջին քայլը» հարցին ի պատասխան Ա. Սաքունցը ներկայացրեց իր մոտեցումը, համաձայն որի՝ առաջին քայլը պետք է լինի աջակցելը, հոգատար, խելացի վերաբերմունքը: Բայց պետք է հիշել նաև, որ կախվածությունը միանգամից չի առաջանում, ուստի պետք է նախապես գիտակցել հետևանքները: Ուղիղ հեռուստաեթերն իրականացվում էր «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ-ի հոկտեմբերի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Ծրագիրը թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պիլոտային ծրագրի շարունակությունն է, որը, շարունակվելով, ընդգրկում է ոչ միայն Վանաձորը, այլ Լոռու մարզի Ալավերդի ու Ստեփանավան քաղաքները: Ծրագրի նպատակը անվճար իրավական աջակցության ցուցաբերումն է թմրամիջոց գործածող անձանց: Ծրագրի ուղղություններից են թմրամիջոց գորածողներին անմիջական իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, նրանց դատական պաշտպանությունը: Երրորդ ուղղությունը նրանց նկատմամբ հարուցված քրեական և վարչական գործերով դատավարությունների մոնիթորինգն է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրոցեսների ժամանակ մարդու իրավունքների խախտումը համակարգային բնույթ ունի:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների