Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զորակոչիկների իրավունքները
Խաղաղասիրություն Զինծառայողների իրավունքներ
/2008-Նոյեմբեր-17/
2008թ. նոյեմբերի 15-ին Վանաձորի «ԼոռիTV» հեռուստաընկերությունում կայացավ աշնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին նվիրված երկրորդ հեռուստաեթերը:Եթերի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2008թ. ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը` այն է հասարակական վերահսկողության մեխանիզմների ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ: Ներկայացվեց զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:«Զինված ուժերի կառույցը սկսվում է զորակոչից`սկզբնական փուլից եւ հետեւաբար մեր խնդիրն է` ուսումնասիրել հենց այդ փուլը»,- նշեց Ա. Սաքունցը: Ուղիղ հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների հարցերը հիմնականում առնչվում էին զորակոչիկների առողջական խնդիրներին: Խնդիրն այն է, որ զորակոչիկների բուժզննության ժամանակ բժիշկների տված եզրակացությունը հաճախ չի համապատասխանում զորակոչիկների իրական առողջական վիճակին: Այն հեռուստադիտողներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն խորհուրդ տրվեց այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Գարնանային զորակոչի ընթացքում մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ցավոք մեր պատանիները տեղյակ չեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, նրանց համար հասկանալի չէ բուժզննության անցկացման կարգը»,-նշեց ծրագրի ղեկավարը: Ա. Սաքունցը տեղեկացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներգրավել է անկախ բժիշկ-փորձագետ եւ իրավաբան: Զորակոչի ընթացքում զորակոչիկների մոտ առկա առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքում նաեւ իրավական խորհրդատվության համար քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել ծրագրում ներգրավված բժիշկ-փորձագետի եւ անկախ իրավաբանի հետ: Եթերում ամփոփ ձևով ներկայացվեցին նաև գարնանային զորակոչի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա պատրաստվել էր զեկույց: Զեկույցը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում, որտեղից ստացվել են որոշակի արձագանքներ: Ներկայումս իրականացվող աշխատանքների ընդհանուր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն Պաշտպանության նախարարություն, ստացված առաջարկությունների, մեկնաբանությունների և ընդհանուր արդյունքների հիման վրա կկազմվի ամբողջական զեկույց, որը կներկայացվի հանրային քննարկմանը: «Մենք ակնկալում ենք քաղաքացիական դաշտի. ինստիտուտների, ներգրավմամբ իրավական դաշտի զարգացում, որպեսզի այն լինի կանխատեսելի թափանցիկ եւ մատչելի»,- վերջում կարեւորեց Ա.Սաքունցը Տեղեկացնենք, որ հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ- Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ հեռուստաեթերներ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացնել Լոռու մարզի Ստեփանավան եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների