Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայտարարություն քաղբանտարկյալների իրավունքների վերաբերյալ


2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել է երկու բանաձև՝ 1609 և 1620:

1609 բանաձևը պահանջում է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում:
  ԵԽԽՎ 1620 բանաձևում նշվում է, որ հանձնաժողովը պետք է օժտված լինի 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքները, ինչպես նաև անմիջապես դրանց հաջորդած իրադարձությունները, հատկապես ընդդիմության ակտիվիստների կալանավորման և դրանց դեմ մեղադրանք ներկայացնելու դեպքերը քննելու իրավասությամբ:
  2008թ. հունիսի 16-ին ՀՀ ազգային Ժողովի որոշմամբ ձևավորվել է «2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով»: Որոշմամբ սահմանվել են նաև հանձնաժողովի խնդիրները, որոնց շարքում, սակայն, նշված չէ ընդդիմության ակտիվիստների կալանավորման և նրանց ներկայացված մեղադրանքների քննելը:
  2008թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խումբ: Խմբի գործունեության հիմնական նպատակը փաստեր հավաքելն է և դրանք Ժամանակավոր հանձնաժողովին փոխանցելը, որպեսզի վերջինս իրականացնի տեղի ունեցած իրադարձությունների պատճառների ուսումնասիրություն, բացահայտի այդ իրադարձությունների ընթացքում անձանց մահվան հանգամանքները, գնահատի իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը:
  Փաստորեն, ԵԽԽՎ բանաձևերի ընդունմամբ և դրանց համապատասխան ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արձանագրվել է երկու կարևոր փաստ.
  1. ԵԽԽՎ-ն ուղղակիորեն իր անվստահությունն է հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին և պահանջել կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասով:
  2. Հայաստանյան իշխանություններն ընդունել են, որ 2008թ. մարտի 1-2-ի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող միջոցառումները բավարար չեն և ձևավորել են հատուկ հանձնաժողով և խումբ՝ «անկախ հետաքննություն» ապահովելու նպատակով: Միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են քրեական հետապնդումները ընդդիմության ակտիվիստների և ներկայացուցիչների նկատմամբ: ՀՀ դատարաններում շարունակվում են ընդդիմության ակտիվիստների և ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական քննությունները՝ հաշվի չառնելով Ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի կողմից փաստերի հավաքման և ուսումնասիրման հանգամանքը:
  Նման իրավիճակում զարմանալի և անտրամաբանական է թե° ժամանակավոր հանձնաժողովի, թե‏° փաստահավաք խմբի ձևավորումը և գործունեությունը հետևյալ պատճառներով.
  1. ԵԽԽՎ-ն իր հայտնի բանաձևերով կարևորել է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների «անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննությունը», սակայն չի մատնանշել, թե դա ինչ կարգով, կամ որ մարմնի կողմից պետք է իրականացվի:
  2. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է հետաքննություն և նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների ցանկը, որոնք են ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը: Հայաստանի Հանրապետությունում, բացի նախաքննության կողմից օրինական ճանապարհով (ՀՀ քր. դատ. օրենսգրքով) հավաքված և մշակված տեղեկություններից (ապացույցներից), այլ տեղեկությունները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և մարդուն ենթարկել պատասխանատվության: իտակցելով այս հանգամանքը՝ հայաստանյան իշխանությունները ձևավորում են մարմիններ և նրանց օժտում ապացույցների հավաքման լիազորություններով: Այսինքն՝ ԵԽԽՎ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների՝ անկախ և անաչառ հետաքննություն իրականացելու փոխարեն, հայաստանյան իշխանությունները մի կողմից անվստահություն են հայտնում ՀՀ քննչական մարմիններին և ՀՀ դատախազությանը, մյուս կողմից ի սկզբանե կիրառում են հակաօրենսդրական մեխանիզմներ:
  Ձևավորելով ժամանակավոր հանձնաժողով և հատուկ փորձագիտական խումբ, ՀՀ օրենսդիրը և ՀՀ նախագահը վերջիններիս օժտել են որոշակի լիազորություններով, սակայն ոչ մի կերպ չեն սահմանել այդ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկատվության, բացահայտված փաստերի օգտագործման կարգը: Այս պարագայում ակնհայտ է, որ իրավապահ համակարգի կողմից թե° Ժամանակավոր հանձնաժողովի, թե° փորձագիտական խմբի աշխատանքներն անընդունելի են:
Հետևաբար, 2008թ. մարտի 1-2-ի կապակցությամբ քրեական գործերի հարուցումը, մեղադրանքների առաջադրումը և դատարանի վճիռների արձակումը շարունակվում է իրականացվել ո°չ ամբողջական և ո°չ ապացուցված փաստերի հիման վրա:
  Իրավական այս անտրամաբանական և անհեթեթ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն է.
  • ընդդիմության կալանավորված բոլոր ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակումը և նրանց նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը՝ մինչ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և փաստահավաք խմբի գործողության ավարտը: Հակառակ դեպքում, բոլոր մեղադրանքները, որոնք ստորագրված են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի կողմից, չեն կարող համարվել հիմնավոր, որովհետև 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների պատկերն ամբողջացնող փաստերը հավաքված չեն:

17 նոյեմբերի, 2008թ.



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը