Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զորակոչիկների իրավունքները աշնանային զորակոչի ընթացքում
Խաղաղասիրություն Զինծառայողների իրավունքներ
/2008-Նոյեմբեր-11/
2008թ. նոյեմբերի 10-ին Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում կայացավ աշանանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին նվիրված առաջին հեռուստաեթերը: Հեռուստաեթերին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը: Եթերի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2008թ-ի ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը եւ իրականացվելիք գործողությունները, զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթներ, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին նրանց իրավունքների եւ պարտականությունների մասին: Արթուր Սաքունցը եւ Կարեն Թումանյանը հեռուստաեթերից պատասխանեցին քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Հարցերի ընդհանուր թիվը 5-ն էր: Քաղաքացիների հարցերը հիմնականում առնչվում էին առողջական խնդիրների համար զորակոչիկների տարկետման հնարավորությանը, ՀՀ այն քաղաքացիների զինծառայությանը, որոնք բնակվում են Հայաստանից դուրս: Միաժամանակ քաղաքացիները եթերի միջոցով ահազանգեցին, որ զորակոչիկների բուժզննության ժամանակ բժիշկների տված եզրակացությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը: Հեռուստաեթերի ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն ունեցան ստանալ իրավաբանական խորհրդատվություն իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Այն քաղաքացիներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն, խորհուրդ տրվեց այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ կամ գրասենյակի Ալավերդու ներկայացչություն: Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակը համագործակցում է անկախ բժիշկ-փորձագետի հետ: Զորակոչի ընթացքում զորակոչիկների մոտ առկա առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել այդ փորձագետի հետ: «Մենք փորձում ենք մեր փորձագետի կողմից արված եզրակացությունը համադրել բժշկի եզրակացությանը, համեմատել դրանք, թե որքանով են համապատասխանում իրականությանը: Սրանով միաժամանակ կնպաստենք, որպեսզի համակարգը թափանցիկ, հստակ եւ կանխատեսելի լինի»,-գտնում է Արթուր Սաքունցը: Եթերում ամփոփ ձևով ներկայացվեցին նաև գարնանային զորակոչի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա պատրաստվել է զեկույց: Զեկույցը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում, որտեղից ստացվել են որոշակի արձագանքներ: Ներկայումս իրականացվող աշխատանքների ընդհանուր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն Պաշտպանության Նախարարություն, ստացված առաջարկությունների, մեկնաբանությունների և ընդհանուր արդյունքների հիման վրա կկազմվի ամբողջական զեկույց, որը կդրվի հանրային քննարկման: «Այս ամենի նպատակը օրենսդրական դաշտի կարգավորումն է, քանի որ խնդիր կա եւ պետք է նպաստել օրենսդրական դաշտի և դրա կիրառման բարելավմանը»,- վերջում նշեց Արթուր Սաքունցը: Տեղեկացնենք, որ հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ հեռուստաեթերներ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացնել Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների