Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Համատեղ քայլեր՝ ուղղված Վանաձորի ծերատան կենսապայմանների բարելավմանը
Մարդու իրավունքների պաշտպանություն Տարեցների իրավունքներ
/2008-Նոյեմբեր-06/
Նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Վանաձորի ծերատանն իրականացված մարդու իրավունքների մոնիտորինգի արդյունքների քննարկում:Քննարկմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրավերով մասնակցում էին Վանաձորի ծերատան տնօրենը, ՀՀ աշխատանքի և սոցիալակա հարցերի նախարարության, Հայ օգնության ֆոնդի, հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում Վանաձորի ծերատանը մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոնիտորները ներակայացրեցին բացահայտված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ մտահոգիչ է Վանաձորի ծերատանն անկողնային հիվանդների նկատմամբ շուրջօրյա խնամքի բացակայությունը, տարեցների նկատմամբ աշխատակազմի վերաբերմունքը նրանց նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնությունների մասով, ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները: Ընդհանուր համակարգային մասով մտահոգիչ է Վանաձորի ծերատան իրավաբանական կարգավիճակի հարցը: Ներկայումս Վանաձորի տարեցների տունը համարվում է ոչ առևտրային, այն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանում և չունի պետական լիցենզիա: Պետական լիցենզիա ունենալու դեպքում ծերատունը համաֆինանսավորում կունանա նաև պետական բյուջեից, որի համար, սակայն, յուրաքանչյուր տարի պետբյուջե վճարելու է 100.000 դրամ: Վանաձորի տարեցների տանը բացահայտված խնդիրները ներկայացվել են ընդհանուր զեկույցի տեսքով, որը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում՝ ՀՀ կառավարություն, Հայ օգնության ֆոնդ, Վանաձորի ծերատուն և այլն: Ծերատան տնօրեն Տ. Քոչարյանը նշեց, որ խտրական մոտեցում է ցուցաբերվել զեկույցի պատրաստման ժամանակ: Զեկույցում նշվել են տարեցների տանն աշխատող երկու անձանց անուններ, սակայն տեղեկատվություն տված որևէ տարեցի անուն չի հիշատակվել: Ըստ նրա՝ զեկույցում ներկայացված շատ մասնավոր դեպքեր ընդհանրացվել են: Բացահայտված խնդիրների կապակցությամբ քննարկման ընթացքում տարեցների տան տնօրենը ներկայացրեց իր մեկնաբանությունները: Ըստ նրա՝ մոնիտորինգի իրականացումից հետո ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները բարելավվել են, շենքն ընդհանուր վերանորոգվել է: Վանաձորի ծերատունը պատրաստվում է պետական լիցենզիա ստանալ, որը հնարավորություն կտա ձեռք բերել նաև համաֆինանսավորում, ավելացնել հաստիքները: Մասնավորեցնելով Վանաձորի ծերատան խնդիրները՝ քննարկման մասնակիցներն առանձնացրեցին հետևյալը. 1. հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ունենալ խնամող քույր 2. աշխատողների հետ Ժողովներ կազմակերպել՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով 3. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել հիգենիայի անհրաժեշտ պարագաներով 4. ապահովել հոգեկան խանգարումով տառապող անձանց, հաշմանդամներին անվճար դեղորայքով 5. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել համապատասխան եղանակի համար անհրաժեշտ հագուստով 6. բարձրացնել աշխատողների աշխատավարձերը 7. հատուկ մասնագիտական վերապատրաստումների միջոցով փոխել տարեցների նկատմամաբ աշխատակիցների վերաբերմունքը 8. ավելացնել հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի հաստիքներ Վանաձորի ծերատան տնօրենը գտնում է, որ իրավաբանի և հոգեբանի հաստիքների ավելացման խնդիրը չի կարող լուծվել, քանի որ օրենսդրությունը տվյալ հաստիքը նախատեսում է 50 տարեցների առկայության դեպքում: Տարեցների նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքը փոխելու համար մասնակիցները կարծում են, որ մասնագետների վերապատրաստման խնդիր կա: Թեև Կրթության ազգային ինստիտուտը երբեմն վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում ծերատան աշխատողների համար, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն: Բարձրացված խնդիրների լուծման համար առաջարկությունները մասնակիցները պայմանավորվեցին մշակել հաջորդ քննարկման ժամանակ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների