Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ինչպես են ոչնչացվում ընտրությունները


2001թ-ին Հայաստանի Հանրապետությունը մուտք գործեց Եվրոպայի Խորհուրդ` ստանձնելով եվրոպական այս կառույցի առջեւ հստակ պարտավորությունների իրականացում, այդ թվում նաեւ` ազատ ընտրությունների ապահովում:

Մինչդեռ համաձայն մեր դիտարկումների, ԵԽ անդամագրությունից հետո էլ ո’չ հանրապետական, ո’չ տեղական մակարդակի եւ ոչ մի ընտրություն չի անցել ազատ ու արդար:
Իհարկե, այս գնահատականը այդքան էլ չի համապատասխանում ոչ ԵԱՀԿ և ԵԽ դիտորդների գնահատականներին, որոնք խելացիորեն առանձնացնում են ընտրության տեխնիկական, կազմակերպչական կողմերը բովանդակայինից:
  Նրանք ամեն անգամ նշում են ընտրության տեխնիկական և կազմակերպչական կողմերի զարգացումը` զուհագեռաբար արձանագրելով` խախտումներ քվեների հաշվարկման գործընթացում, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ սպառնալիքներ, ընտրական հանձնաժողովների միակողմանի գործունեություն, թեկնածուների իրավունքների իրացման հավասարության խախտումներ, վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործում և այլն:
  Եվ հետո ասում են.«Իհարկե, այդ ամենը եղել է, բայց ընտրությունները կայացել են և, ընդհանուր առմամբ, հռչակված են որպես արդար»:
Այս շաբլոնային արտահայտությունը մեկ զեկույցից մյուսն է անցնում, մեկ երկրից՝ մյուսը: Իսկ ժամանակը չի՞ եկել փոխելու «ձայներիզը» կամ «նվագարկիչը»: Ինչ միացնում ենք, նույնն է նվագում:
  Բայց վերադառնանք մեր ընտրություններին:
Ինչպիսին են եղել Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները:
Ընտրությունների արդյունքները միայն ձայների մաթեմատիկական հաշվարկը չէ`՝ որքան «կողմ» և «դեմ»: Ոչ, իհարկե, սա միայն մաթեմատիկա է:
Իհարկե, մաթեմատիկական պարզ գործողությունների շուրջ եւս մեծ վեճեր են լինում, նույնիսկ որոշ դեպքերում՝ խախտումների անհնազանդ վկաների` դիտորդների և վստահված անձանց նկատմամբ ծեծ: Ինչու որովհետև, գումարելով երկուսին երկուս, պետք է ստացվի 10, ոչ թե 4, այնպես, ինչպես սովորել ենք դեռ դպրոցում:
  Իսկ հիմա անցում կատարենք Հայաստանում չգործող չոր և պարզ մաթեմատիկայից ընտրության առավել հետաքրքիր, բովանդակալից կողմին:
  Ահա ինչպիսի արդյունքներ են.
  1. 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան Երեւանի «Ազատության» հրապարակում խաղաղ ցուցարարների (մոտ 2000 մարդ) ուժային ցրում նրանցից մի քանի անգամ ավելի ոստիկանների և հատուկ նշանակության ջոկատի կողմից` արցունքաբեր գազի, մահակների օգտագործմամբ: Ցուցարարների նկատմամբ այս ամենն իրականացվել է առանց նախազգուշացման` շարունակվելով հրապարակից հեռու փողոցներում, հանրահավաքից վայրից հեռու վայրերում: Հետո էլ ոստիկանությունը կհայտարարի, թե միջոցներ են ձեռնարկվել չարտոնված ցույցի ցրման համար, իսկ դատախազություն էլ, թե ստուգման և ցուցարարների մոտ անօրինական պահվող զենքի բռնագրավման նպատակով են իրականացվել ոստիկանական այս գործողությունները: Մինչդեռ այժմ էլ իրավապահ մարմինները փնտրում են այդ զենքը…
  2. 10 մարդ սպանվել է մարտի 1-ի գիշերը: Նրանցից 8-ը սովորական քաղաքացիներ էին, 2-ը` իրավապահ համակարգի աշխատակիցներ: Մեր գովական դատախազությունը մինչ օրս չի կարողանում բացահայտել, թե ովքեր եւ ինչպես են սպանել նրանց: Ի միջի այլոց, մարիտ 1-ից միայն 3-4 ամիս անց քննչական մարմինները պաշտոնապես ճանաչեցին զոհերի հարազատներին որպես քննության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչներ:
  3. Չնայած վերոհիշյալին, քննիչները օր ու գիշեր արագորեն և «պատասխանատու» աշխատում էին` հավաքագրելու ապացույցներ այն 158 քաղաքացիների վերաբերյալ, որոնք եղել են ընդդիմության ակտիվիստներ կամ նախագահի միակ ընդդիմադիր թեկնածուի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարներ: Այս պարագայում նրանց մեղքի միակ «ապացույցը» եղել են հենց նույն ոստիկանների վկայությունները, ովքեր եւ ձերբակալել են նրանց: Նշեմ, որ ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերում նշվում են, որ այդ մարդկանց դեմն ուղղված մեղադրանքը քաղաքական պատճառ ունի: Ի պատասխան, Հայաստանի իշխանական կառույցների ներկայացուցիչները կբողոքեն՝ փաստարկելով, թե նրանց դեմ առաջադրված մեղադրանքները քրեական են: Բայց նույնիսկ բռնապետական երկրների քրեական օրենսգրքում անգամ չկան հոդվածներ քաղաքական ձերբակալվածների մասին: Միաժամանակ նշեմ, որ մինչ օրս խաղաղ ցուցարարների դեմ կատարված դաժան վերաբերմունքի և ծեծի համար գոնե մեկ ոստիկանի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ:
  4. Հայաստանում դատական համակարգը սովորաբար հանդիսանալով նախագահական նստավայրի կողմից վերահսկվող մարմին` ինչպես 2003թ. նախագահական ընտրություններին, այնպես էլ այս ընտրություններին, հանդիսանում էր նոտարական գրասենյակ` ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ վավերացնելով նախապես մշակված քրեական գործե:
  5. Մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ նախագահի կողմից հայտարարվեց անօրինական 20-օրյա արտակարգ դրություն, որի ընդունման համար, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, համապատասխան օրենք անգամ չկա: Նշեմ, որ արտակարգ դրությունը տարածվեց ողջ ՀՀ տարածքում: Արտակարգ դրության օրերին անօրինականորեն դադարեցվեցին ընդդիմադիր թերթերի տպագրումը և արգելափակվեցին մի շարք ԶԼՄ-ների ինտերնետային էջերը: Փակվեցին նաև «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները՝ բրեժնևյան ժամանակաշրջանի նման: Գործում էին միայն իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցները, որոնցից հորդում էին աղավաղված լուրեր` հասարակությանը զրկելով օբյեկտիվ նորություններ ստանալու հնարավորությունից, ինչի հետեւանքով հասարակությունը այդ օրերին կատարվածի վերաբերյալ չուներ այլընտրանքային տեսակետներ:
  6. Անհապաղ հրավիրվեց ԱԺ արտակարգ նիստ և 30 րոպեի ընթացքում փոփոխություններ մտցվեցին ՀՀ «Ցույցերի, հանրահավաքների և երթերի անցկացման մասին» օրենքում, որով, փաստորեն, բացառվեց ցույցերի և հանրահավաքների անցկացման քաղաքացիների հնարավորությունը: Եվ միայն մի քանի ամիս անց՝ հունիսին, ԵԽԽՎ բանաձևից հետո, այդ սահմանափակումները մասամբ վերացվեցին: Միևնույն ժամանակ, գործնականում հանրահավաքների կամ ցույցերի անցկացման իրավունքի իրացումը շարունակում է մեծ խնդիր մնալ, օրինակ` 60 այդպիսի միջոցառումների ծանուցումից միայն մեկն է հաստատվել:
  7. Իրենց քաղաքական հայացքների պատճառով տասնյակ քաղաքացիներ էրն աշխատանքից ազատում (ստույգ թիվը պետք է ճշտել): Օրինակ, այդպիսի հրամաններից մեկում Լոռու մարզպետը ընդդիմադիր հայացքներ ունեցող իր աշխատողի աշխատանքից ազատելու հրամանը հիմնավորում է հետեւյալ կերպ.«քաղծառայողի քաղաքական չեզոքության սկզբունքի չպահպանման համար»: Սա այն դեպքում, երբ նախագահի թեկնածու, այժմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր նախընտրական հանդիպումների կազմակերպման ժամանակ ներգրավում էր քաղծառայողներին իրենց աշխատանքային ժամերին: Բացի այդ, նրա հանդիպումներին մասնակցելու էին «վռնդվում» աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ հենց իրենց դասերի, աշխատանքային ժամերին: Այս բոլոր դեպքերում քաղաքական չեզոքությունը խախտվում էր, ինչի վրա կառավարությունը «աչք էր փակում», դա թույլատրելի էր, որովհետև պետք էր ցուցադրել, ինչը բնորոշ էր Ներոնի ժամանակներին:
  8. Ազատ տեղաշարժման զանգվածային և կոպիտ խախտումներ. ոստիկանությունը արգելում էր տրանսպորտային միջոցներով մարդկանց տարբեր քաղաքներից հասնել մայրաքաղաք` մասնակցելու մայրաքաղաքում ընդդիմության ցույցերին:
  9. Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից ընտրողների քվեների լայնածավալ «գնում» նախընտրական շրջանում և ընտրության օրը:
  10. Քվեարկության գաղտնիության խախտում-օրինակ՝ գյուղական համայնքներում տեղական իշխանությունների հսկողությամբ մարդիկ նույնիսկ չմտնելով քվեախուց` իրականացրել են բաց քվեարկություն
  11. 20-օրյա արտակարգ դրության պայմաններում ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ բողոքների վերանայում, ինչը նույնպես համարվում է սահմանադրական նորմերի կոպիտ խախտում:
12. ՀՀ նախագահի երդման արարողության կազմակերպումը կենտրոնական փողոցների փակմամբ՝ ոստիկանության խիստ վերահսկողության տակ, ընտրողների աչքից հեռու: Երդման արարողությունը կազմակերպվել էր Օպերայի դահլիճում` «Ազատության» հրապարակում շքեղ զինվորական շքերթով: Այս ամենը տեղի ունեցավ քաղաքացիների համար փակված փողոցներում, ինչը որպես ծաղրանք ուղղված էր քաղաքացիներին, քանի որ մարտի 1-ին հենց այդ հրապարակից խաղաղ ցուցարարները վռնդվեցին ծեծկրտուքներով, հրապարակը ողողվեց ցուցարաների արյամբ:
  13. Հայաստանի ընտրական արդյունքների «արկղում» հարկ է տեղավորել նաեւ ԵԱՀԿ և ԵԽ դիտորդների առաջին նախնական եզրակացությունը, որով Հայաստանի Հանրապետության ընտրությունները գնահատվեցին որպես «նորմալ»: Այնուհետեւ, հաջորդ եզրակացություններում սկսեցին հիշատակել խախտումները, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների ժամանակ և հետընտրական շրջանում, բայց այն արդեն ոչինչ չէր կարող փոխել:
  Հենց այսպիսին են մեր ընտրության արդյունքները…
  Այժմ ԵԱՀԿ, ԵԽ և որքան էլ տարօրինակ է հնչում, ՌԴ հսկողության ներքո, Սերժ Սարգսյանը փորձում է ձևավորել իր իշխանության լեգիտիմ հիմքերը: Արդեն ավանդույթ է, երբ լեգիտիմությունը հիմնվում է ոչ թե ազատ և արդար ընտրությունների վրա /ի միջի այլոց, լեգիտիմություն ընտրությունների միջոցով, ինչ շքեղություն/, այլ՝ ցուցադրական կադրային, կառուցվածքային և իմիտացիոն փոփոխություներով քաղաքացիների շրջանում ձևավորել անելանելիության զգացում, երբ ամեն ինչ արդեն անցյալում է, եւ ուրիշ ելք չկա, հաշտվեք, նախագահական աթոռը զբաղեցված է:
  Ահա այսպես սպանում են ընտրությունները՝ աստիճանաբար, հետևողականորեն և մեթոդապես:
  Բայց ինչ անել յուրաքանչյուր մարդու բնական զգացման` արժանապատվության հետ, որը չի ոչնչացվում:
  Հարց՝ «Լինել, թե չլինել», ամեն օր, ամեն ժամ կանգնում է շատերի, և ոչ միայն մեր՝ անցումային երկրների քաղաքացիների առջեւ: Բնական է, բռնատիրությունն անթույլատրելի է, չի կարելի թույլ տալ «կառավարել» և չի կարելի թույլ տալ նրանց, ովքեր ձգտում են իշխանության գալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, մարդկանց արժանապատվության ոտնահարմամբ և նվաստմամբ:
  Մենք կպաշտպանենք մեր մարդկային արժանապատվությունը, պնդել այն արժեքները, որոնք դրված են մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմքում: Կձգտենք իրավունքի գերակայությանը, արդար եւ անկախ դատական իրավունքի հաստատմանը, ազատ, ժողովրդավարական ընտրությունների իրավունքին: Առանց այս ամենի, մենք չենք կարող խոսել քաղաքակիրթ հասարակության մասին, իրավական և ժողովրդավարական պետության մասին:
  Դրա համար պետք է դադարենք լինել ձևական եւ անմասնակից դիտորդներ: Փոխարենը պետք է ակտիվորեն հակազդել գործընթացներին, որոնք կարող են սահմանափակել եւ ոչնչացնել ազատությունները մեր պետություններում:
  Դրա համար անհրաժեշտ են քաղաքական շահերը, միջկառավարական դիվանագիտությունը բերել մարդկային չափանիշների վրա: Այս կոչով ես դիմում եմ ԵԱՀԿ անդամ-պետություններին եւ այլ միջազգային կառույցների:
  Միապետության եւ բռնատիրության ժանտախտը սպառնում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին…
  Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը