Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

2008թ. սեպտեմբերի 6-8 Վրաստան կատարած այցելության մասին

Խաղաղասիրություն     Հաշվետվություններ     /2008-Սեպտեմբեր-24/

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի 2008թ. սեպտեմբերի 6-8 Վրաստան կատարած այցելության մասին
  Հաշվետվություն

Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների հետևանքով Վրաստանում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով 2008թ. սեպտեմբերի 6-8-ը կազմակերպվեց այցելություն Թբիլիսի և Գորի քաղաքներ:
  Այցելության շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան ՀՔԱ Վրաստանի ազգային կոմիտեի (Ալեքսանդր Ռուսեցկի), «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման կազմակերպության (նախագահ Առնոլդ Ստեփանյան), Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ընկերակցության (նախագահ Յուլիա Խարաշվիլի), Ստուդիա «Ռե» (կազմակերպության նախագահ Մամոկա Կուպարաձե), Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչների, Վրաստանի իտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ինստիտուտի շենքում տեղաբաշխված կոնֆլիկտի շրջանից ներքին տեղահանվածների,պաշտոնատար ներկայացուցիչների հետ:
  Այցելություն կատարվեց նաև որի քաղաքում տեղահանվածների վրանային ճամբար:
  Ներքին տեղահանվածների վկայությունները
Վրաստանի իտությունների Ակադեմիայի գեոֆիզիկայի ինստիտուտի շենքի 5-րդ հարկում տեղավորված ներքին տեղահանվածների հետ մեր հարցազրույցներից ձևավորվեց հետևյալ պատկերը.
  ներքին տեղահանվածների վկայությամբ իրենք պատրաստ չեն եղել նման իրադարձություններին և անակնկալ է եղել կատարվածը: Այդ պատճառով մեծ է եղել նաև խուճապը: «Մենք օսերի հետ ապրում էինք շատ խաղաղ և բարեկամաբար, ամեն ինչ արեցին ռուսները»,-վկայում է ներքին տեղահանվածներից մեկը:
  Հարձակումներից առաջ օսերը զգուշացված են եղել և նախօրոք թողել են իրենց բնակավայրերը և ոչինչ չեն հայտնել իրենց հարևան վրացական գյուղի բնակիչներին: Ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ:
«Առավոտյան ժամը 8:00-ին ռուսները և օսերը մեզ դուրս արեցին մեր տներից: Մենք չհասցրեցինք ոչինչ վերցնել,նույնիսկ երեխաների համար»,-նշում է ներքին տեղահանված մեկը:
  Ներքին տեղահանված ծեր տղամարդկանցից մեկի վկայությամբ առավոտյան ժամը 8:00-ին սկսվեց ռմբակոծությունը: «Կինս վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում: Մեր գյուղից զոհվեց 11 մարդ»,-նշում է նա:
Գորիից Ցխինվալի 26 կմ է և որիից հյուսիս բոլոր գյուղերը վրացական են՝ մինչև նախկին Հարավ Օսեթական ինքնավար մարզի սահմանները: Այդ գյուղերի ընդհանուր բնակչությունը գնահատվում է մոտ 10 հազար մարդ: Խուճապի հետևանքով ոչ բոլորն են կարողացել փախչել իրենց տներից: Ըստ որոշ գնահատումների յուրաքանչյուր գյուղում մնացել է 50-60 մարդ, որոնք դարձել են պատանդներ: Առանձին հեռախոսազանգերով նրանք դիմում են իրենց փրկելու խնդրանքով:
Մարդիկ փախել են հիմնականում ոտքով անտառներով: Ներքին տեղահանվածներից մեկը նշում է, որ երբ սկսվեց ռմբակոծությունը, իրենք 14 օր թաքնվել են անտառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և Գորի:
  Զինվորականներից մեկի վկայությամբ, երբ ստիպված թողել են զինվորական մասը,ռուսական զորքերը մասնաշենքերից մի քանիսը պայթեցրել են՝ հիմքում տեղադրված ռումբերի պայթեցման միջոցով:
  Գորիից դեպի Ցխինվալի գնացող ճանապարհի վրա, որիից 300 մ. հեռավորության վրա, ըստ մեզ ուղեկցող ավտոմեքենայի վարորդի վկայության, տեղակայված է ռուսական զինվորական կետ և մեր առաջարկությունը այցելելու այնտեղ,նա կտրուկ հրաժարվեց՝ հայտնելով,որ կարող են բռնագրավել ոչ միայն իր մեքենան,այլ նաև վտանգավոր է իր կյանքի համար:
  Գորի քաղաքում ռուսական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով ավերվել են ոչ միայն շենքերը, այլև եղել են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանակներում: Դեռևս 1992 թ. պատերազմական գործողությունների հետևանքով ներքին տեղահանված մեկ ընտանիքից 11 անդամ է զոհվել օդային ռմբակոծության ժամանակ:
  Գրանցված ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է 127 հազար մարդ: Առաջին օրերին գրանցված ներքին տեղահանվածների թիվը եղել է 90 հազար, այնուհետև ավելացել է ևս 40 հազարով:
Մոտ 10 հազար ներքին տեղահանվածներ կարող են վերադառնալ իրենց տները: Այդ ուղղությամբ կառավարությունը որոշ աշխատանքներ փորձում է իրականացնել: Դրանք այն բնակավայրերն են,որոնք գտնվում են այսպես կոչված «բուֆերային գոտում», որոնք վերահսկվում են ռուսական զորքերի կողմից և որոնց տները վնասված չեն: Այս աշխատանքները դժվարանում են նաև այն պատճառով, որ անհրաժեշտ է իրականացնել տարածքների ականազերծում, ինչպես նաև կասետային ռումբերի չեզոքացում:
  15-16 հազար ներքին տեղահանվածներ,որոնք Հարավային Օսեթիայի տարածքից են, ընդհանրապես հնարավոր չէ նրանց վերադարձը իրենց բնակավայրը:
  Ներքին տեղահանվածների վիճակը
Խուճապի և անպատրաստ լինելու հետևանքով ներքին տեղահանվածների տեղավորման և նրանց օգնության տրամադրման աշխատանքները սկզբում խիստ անկազմակերպ էին: Առաջին փուլում կարևոր էր նրանց ընդունումը և կացարաններով ապահովումը:
Առաջին ներքին տեղահանվածները Թբիլիսիում տեղավորվել են հյուրանոցներում, տարբեր հիմնարկների ազատ տարածքներում:
  Հետագայում ժամանակավոր կացարաններ դարձան նաև մանկապարտեզները, դպրոցները, լքված շենքերը: Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 15-ից սկսվում են պարապմունքները դպրոցում, և բնականաբար, նոր խնդիրներ են առաջանում ներքին տեղահանվածների և կառավարության հետ:
Ներքին տեղահանվածների տեղավորման ընթացքում հարկադրված ընտանիքը բաժանվել է 2 մասի` տեղ չլինելու պատճառով: Չեն բավարարում մահճակալները, ներքնակները, տարրական պարագաները (ափսե, գդալ, բաժակ և այլն), որոնք ձեռք են բերվում հարակից բնակիչների օգնությամբ:
  Գորիի մոտ տեղակայված զինվորական մասի ծառայողներից մեկի վկայությամբ անցած մեկ ամսվա ընթացքում մարդիկ կարողացել են հաղթահարել ոչ միայն սովը, այլև սթրեսային այլ վիճակներ: Նրանք ցանկանում են վերադառնալ, որովհետև ապրում են դպրոցներում, որտեղ կենցաղային պայմանները շատ վատն են և բնականաբար դժվար է նման պայմաններում գոյատևել:
  Մանկաբույժներից մեկի վկայությամբ վերջին 5 օրում (սեպտեմբերի 1-6) բժշկական օգնություն են ստացել 500 մարդ: Մեծ թիվ են կազմում շնչառական օրգանների հիվանդու-թյունները,սիրտանոթային հիվանդությունները և նյարդային համակարգի հետ կապված բողոքները: Դեղորայքը և դեղամիջոցները բավարար են բժշկական օգնության համար, և բուժօգնություն տրամադրվում է ոչ միայն վրանային ավանում, այլ նաև քաղաքային հիվանդանոցներում:
  Մեկ վրանում բնակվում է մինչև 10-11 մարդ: Երեխաների համար կազմակերպվում են առանձին ծառայություններ, զբաղվածության կենտրոններ, սակայն պայմանները հեռու են բավարար լինելուց:
  Ներքին տեղահանվածների համար առավել ճնշող խնդիր է տեղեկատվության պակասը իրենց ապագայի վերաբերյալ: Կառավարությունը մի կողմից խոստանում է, որ 2 ամիս հետո պետք է վերադառնան իրենց տները, սակայն տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն ներքին տեղահանվածները: Տեղեկատվության ցածր մակարդակը բերում է անորոշության մեծացմանը: Պետք է նկատել, որ այցելության ընթացքում վրացական էլեկտրոնային լրատվամիջոցներով մենք չտեսանք որևէ հաղորդում,տեղեկատվություն ներքին տեղահանվածների վիճակի վերաբերյալ: Ավելի շատ խոսվում էր քաղաքական անցուդարձի մասին,քան խնդիրների վերաբերյալ:
Մինչ պետության կողմից մարդասիրական օգնության կազմակերպումը և տրամադրումը, օգնության ձեռք մեկնեցին տեղի բնակիչները` տրամադրելով սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Պետության կողմից մարդասիրական օգնության տրամադրման սկզբնական փուլում հրատապ խնդիր էր սննդով, հագուստով և սպիտակեղենով ապահովել, քանի որ ներքին տեղահանվածների մեջ շատ են հղի կանայք և երեխաները:
  Վերջիններիս համար ճանապարհներին տակդիրներ էին տրամադրում:
Յուրաքանչյուր անձի ամեն առավոտ տրվում է մեկ նրբերշիկ,մեկ ձու,իսկ երեկոյան մեկ հացաբլիթ: Ներքին տեղահանվածներից մեկի վկայությամբ ամբողջ շաբաթվա համար տրամադրում են փոքր պլաստմասե բաժակով շաքարավազ:
  Միջազգային կազմակերպությունների,մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գործակալության կողմից տրամադրված վրաններում հնարավոր եղավ տեղավորել ներքին տեղահանվածների մի մասին: Մասնավորապես որիում վրանային ավանում տեղավորվել են 2200 ընտանիք:
  Եղանակները քանի դեռ տաք են, հնարավոր է դիմանալ եղանակի փոփոխության հետ վրանային ավաններում նոր խնդիր է առաջ գալիս` սպասվող ցրտերի հետ կապված:
Երեխաներից մեկը նշում է.«Գիշերներն արդեն ցուրտ է լինում վրաններում»:
Այնուամենայնիվ, ներքին տեղահանվածների վկայությամբ տրամադրվող օգնությունը բավարար չէ և նրանք հուսալքված վիճակում են գտնվում:

Միջազգային մարդասիրական աջակցություն
  Տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից տրամադրվող տարաբնույթ օգնության շրջանակներում կազմակերպվում են տեղահանված երեխաների օգնություն.մասնավորապես 300 երեխա ներկայումս գտնվում են Լեհաստանում: Ինչպես նաև լեհական կազմակերպության կողմից կազմակերպվել է բժշկական օգնություն,որտեղ անվճար բուժօգնություն տրամադրում են տեղացի բժիշկները:
  Գորիի վրանային ավանում կազմակերպված է Միջազգային Կարմիր Խաչի կողմից սննդի տրամադրում:
Հայաստանի ոչ կառավարական կազմակերպություններից մեկը` «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը», պաշտոնապես դիմել է Վրաստանին` Ծաղկաձորում 20 երեխա հանգստանալու համար:
  Ներքին տեղահանվածներին օգնություն է տրամադրել նաև Ադրբեջանը,Լեհաստանը, վրացական սփյուռքը,Իսրայելում Վրաստանից տեղափողված կազմակերպություններ:
Ադրբեջանի կողմից ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ կառավարու-թյունը տրամադրել է 400 հազար մանաթի մարդասիրական օգնություն:
Մարդասիրական օգնություն տրամադրել են նաև Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, ինչպես նաև Թբիլիսիի հայ համայնքը:
  Կոնֆլիկտի հետևանքով տեղի տուժած հայերի վիճակը
  Ըստ որոշ գնահատումների կոնֆլիկտի գոտում բնիկ հայերի թվաքանակը գնահատվում է մոտ 1500 մարդ: Տուժածների թիվը գնահատվում է 300 մարդ,որոնք գտնվում են նույն ծանր պայմաններում,ինչ ներքին տեղահանվածները:
  Գորիի և Ցխինվալիի շրջաններից զոհվածներ չկան, բայց փախստականներ կան, որոնք արդեն Թբիլիսիից վերադարձել են որի,իսկ 60 ընտանիք գտնվում է Ախլքալաքում իրենց հարազատների մոտ:
  Հայ համայնքը և եկեղեցին կոնֆլիկտի հենց առաջին օրվանից խաղաղության կոչեր է անում: Նրանք պահում են իրենց շատ հանգիստ: Հայերը Թբիլիսիում բողոքի ցույցեր են կազմակերպել Վրաստանում ՌԴ դեսպանատան առաջ: Թբիլիսիում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնք համախմբված են վրաց ժողովրդի հետ:
Շատ լավ արձագանք ունեցավ նաև Հայաստանի նախաձեռնությունը պայթեցված երկաթգծի, կամրջի վերանորոգման վերաբերյալ: Պետք է նշել, որ կամրջի վերանորոգման աշխատանքները իրականացվել են ադրբեջանական, թուրքական մենեջերների հետ միասին: Վրաստանի հայերը իրենց պահեցին իսկական հայրենասերների նման. նրանք չփախան, որը շատ խրախուսվեց վրաց ժողովրդի կողմից:
  Վերականգնման աշխատանքներ
  Թբիլիսիից որի ճանապարհին նկատեցինք, որ առաձին հատվածներում իրականացվում էին շինարարական աշխատանքներ,որը գնահատվում է որպես նորմալ կյանքին վերադառնալու փորձեր:
  Գորի քաղաքում ռմբակոծության հետևանքով վնասված շենքերում իրականացվում էին նաև վթարված շենքերի վերականգնողական աշխատանքներ: Վերականգնողական աշխատանքներում ներգրավվում են հենց շենքերի բնակիչները (ըստ ցանկության), և աշխատանքների համար վճարվում է մինչև 20-25 լարի ( 14.3 և 17.9 ԱՄՆ դոլար):
  Եզրահանգումներ
Հարավ օսեթական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակի ուսումնասիրման արդյունքները հանգեցնում են հետևյալ եզրակացությունների.
  • ներքին տեղահանվածները խիստ անբարենպաստ վիճակում են գտնվում, հատկապես սպասվող ցրտերի պայմաններում: Նրանք կարիք ունեն տարրական պարագաների (սնունդ, հագուստ, անկողին, կացարան),
  • պետության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները և ռեսուրսները ակնհայտորեն չեն բավարարի ներքին տեղահանվածների նվազագույն խնդիրները լուծելու համար,
  • ՌԴ-ը, մինչ զինված գործողությունների ծավալումը,ակնհայտորեն պատրաստել է հարավ օսեթական ոչ վրացական բնակչությանը` իր կողմից ծավալվելիք գործողությունների հետևանքներից վերջիններիս զերծ պահելու նպատակով
  • չնայած ռուսական պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարությունների, ի պատասխան Վրաստանի ԶՈւ կողմից Ցխինվալիի նկատմամբ ռազմական գործողությունների, դաշնային զորքերի պատասխան գործողությունները ուղղված են եղել մեծամասամբ քաղաքացիական բնակչության դեմ:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը