Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանություն Պացիենտի իրավունքներ
/2008-Սեպտեմբեր-12/
2008թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքների քննարկում:Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ներկայացվեցին մոնիթորիգի ընթացքում վեր հանված խնդիրները: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի և մարզպետարանի առողջապահության բաժնի աշխատակիցները բարձրացված խնդիրների կապակցությամբ որոշակի բացատրություններ և պարզաբանումներ տվեցին: Քննարկման արդյունքում մասնակիցների կողմից համատեղ վերաձևակերպվեցին այն խնդիրները, որոնց շուրջ հաջորդ քննարկումների ժամանակ մասնակիցները համապատասխան առաջարկություններ կմշակեն: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ. • պետբյուջեից տրամադրվող գումարը չի բավարարում հոգենյարդաբանական դիսպանսերում գտնվող հոգեկան խանգառումով տառապող անձանց անձնական հիգիենայի անհրաժեշտ պարագաներով, հագուստով, բազմազան և որակյալ սննդով, հիվանդասենյակների անհրաժեշտ գույքով, որակյալ և արդյունավետ դեղամիջոցներով ապահովելու համար • հոգենյարդաբանական դիսպանսերի շենքային պայմանները թույլ չեն տալիս առանձնացնել ժամանցի սենյակը, ճաշարանը և այցելությունների սենյակը • սանիտարների թիվը չի համապատասխանում հոգեկան խանգարումով տառապող անձանց համար նախատեսված խնամքն ապահովելու, զբոսանքը կազմակերպելու համար • պետության կողմից չի ֆինանսավորվում հոգենյարդաբանական դիսպանսերի աշխատակազմի վերապատրաստումը • հոգենյարդաբանական դիսպանսերում աշխատողների աշխատավարձերը չեն համապատասխանում նրանց կողմից իրականացվող աշխատանքի բովանդակությանը: Հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը նաև որոշակի բացատրություններ տվեց հոգեկան խանգարումով տառապող անձանց նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքի կապակցությամբ: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի մոնիթորինգի ընթացքում հոգեկան խանգարումով տառապող անձինք նշել են, որ աշխատողների կողմից կիրառվում են հանգստացնող-զսպող միջոցներ, որոնց տևողությունը կարող է հասնել 24 ժամի: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը նշում է, որ իրոք անկառավարելի հոգեկան խանգարումով տառապող անձանց նկատմամբ կիրառվում է ֆիքսում, որի ժամանակ սավանով փաթաթում են և անշարժացնում, բայց առավելագույնը 1 ժամ տևողությամբ: Ժամանակակից դեղերի ազդեցությունից հիվանդը 10 րոպեից հանգստանում է և ազատվում անշարժացումից: «Գ. Քալանթարյանը բացատրեց նաև, որ հոգեկան խանգարումով տառապող անձանց մոտ ժամանակի զգացողությունը հստակ չէ և նրանց նշած ժամանակահատվածը իրենց ընկալմամբ է և կարող է չհամապատասխանել իրականությանը: Քննարկման ընթացքում մասնակիցները որոշեցին նաև հաջորդ քննարկման օրակարգի հարցերը՝ խնդիրների այն շրջանակը, որոնց շուրջ անհրաժեշտ է համապատասխան առաջարկություններ անել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների