Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2008թ. սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության տնօրեն Գ. Հակոբյանը «Արմենպրես»-ին տված պարզաբանումներում հայտնում է, որ «Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդության պատրաստ կոչեր՝ անկախ ընտրությունների վերջնարդյունքից»:

Տվյալ պարզաբանմամբ՝ ԱԱԾ տնօրենը հիմնավորում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու որոշումը:

1. Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ԱԱԾ-ի տնօրենը հրապարակավ հայտնում է, որ զբաղվում է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումով:
  2. ԱԱԾ տնօրենը քաղաքացիական անհնազանդությունը համարում է քրեորեն պատժելի արարք, որը քրեորեն հետապնդելի չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլև ճանաչվում է որպես քաղաքացիների իրավունք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի 3-րդ պարբերությամբ:
  ԱԱԾ տնօրենը, փաստորեն, գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները, ավելին, չարաշահել է՝ դրանք օգտագործելով ընդդեմ քաղաքացիների, որը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի արարք /ՀՀ Քր. օր-ի 308, 309 հոդված/:
  Սույն հայտարարությամբ
  1. որպես հաղորդում դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին քրեական գործ հարուցելու ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի նկատմամբ
  2. դիմում եմ
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսին
  ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին:
  ԱԱԾ տնօրենի՝ որպես իշխանության կարևոր օղակներից մեկի ղեկավարի կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումների հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից՝ որպես Եվրախորհրդի անդամ պետության պարտավորության կատարման շրջանակներում:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը