Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Բռնապետական ռեժիմների անպատասխանատվություն. այն սանձազերծեց ռուս-վրացական պատերազմը Հարավային Օսիայում


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ուրբաթ» ակումբում հանդիպեց լրագրողներին՝ քննարկելով Հարավայի Օսիայի վերջին իրադարձությունները:

Իրավապաշտպանը ներկայացրեց իր տեսակետը օգոստոսի սկզբին Հարավային Կովկասի հարաբերական անդորրը խախտած ռուս-վրացական պատերազմի պատճառների ու տարածաշրջանում դրա հետեւանքների վերաբերյալ:

Հարավային Կովկասի սառեցված հակամարտություններից վրաց-հարավ-օսականով սկզիբ դրվեց դրանց թեժացմանն ու պատերազմի վերսկսման իրական վտանգին:
Սաքունցի գնահատմամբ, սրա հիմնական պատճառը Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների ոչ լեգիտիմությունն է. «այսինքն, եթե որեւիցե իշխանություն ունի պատասխանատվություն իր ընտրողների ու քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ընտրված է, բնականաբար, մինչ նման քայլերի դիմելը, նա պատասխանատվություն պիտի կրի սեփական քաղաքացիների նկատմամբ կամ էլ մտածի, որ իր քայերի հետեւանքները կարող են վնասել իր ընտրողներին»,-լրագրողներին հայտնեց Սաքունցը:
  Մինչդեռ վրացական եւ ռուսական իշխանությունների նման անպատասխանատվությունը հանգեցրեց «ավանտյուրայի» Հարավային Օսիայում:
Քննարկելով Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների բռնապետական բնույթը՝ իրավապաշտպանն առաջինը ներկայացրեց վրացական իշխանությունների ոչ ժողովրդավար բնույթը, ինչը ակնհայտորեն զգացվեց տարածաշրջանում դեռեւս 2 տարի առաջ՝ 2007թ.:
  «Այդ ժամանակաշրջանից վրացական իշխանությունները դարձան ավելի ավտորիտար ու բռնի ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ Թբիլիսիիում չէր կարող անհետեւանք մնալ»,-լրագրողներին հայտնեց իր տեսակետը իրավապաշտպանը:

Նույն տրամաբանությամբ էլ Ռուսաստանի Դաշնությունում սանձազերծվել էր ռուս-չեչենական պատերազմը:
  Խոսելով առաջինը հարձակվողի մասին, Սաքունցը անիմաստ համարեց այդ մասին քննարկումները՝ լրագրողների ուշադրությունը հրավիրելով այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը եւ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտության շուրջ հետագա անելիքներին:
  Իրավապաշտպանի մտահոգությունը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարությունն էր, որով նա վստահեցրել էր Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին, թե Հայաստանում գտնվող Ռուսաստանի բազաներից ոչ մի ինքնաթիռ չի բարձրացել եւ չի բարձրանա:
  Սաքունցը ուսումնասիրելով հայաստանյան օրենսդրությունը՝ օտարերկրյա բազաների գտնվելու վերաբերյալ իրավական դրույթներ չի գտել:
  «Դա նշանակում է, որ օրերից մի օր ռուսական տանկերը կարող են հայտնվել «Ազատության» հրապարակում հայկական տանկերի փոխարեն, իսկ պաշտպանության նախարարի հավաստիացումները երաշխիք չեն կարող լինել Հայաստանի քաղաքացու համար»:
«Հայաստանում եւ Ադրբեջանում նույն ավտորիտար ռեժիմներն են, իսկ դա բերում է այն հարցադրմանը, թե կա՞ն արդյոք երաշխիքներ, որ նման ձեւով մեր հակամարտությունը չի կարող վերադառնալ ռազմական փուլի»:
Միջազգային կառույցների դիրքորոշումը գնահատելիս Սաքունցը մատնացույց արեց ռուս խաղաղապահներին, որոնց գործողությունները արժեզրկեցին տարածաշրջանում խաղաղապահների առաքելությունը:
Փաստորեն, խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիրը Հարավային Օսիայում դարձավ հակամարտող կողմ: Նման դեպք ՄԱԿ-ի պատմության ընթացքում, որն ապահովում է խաղաղապահների առաքելությունը, Սաքունցը չի հիշում:
  Միջազգային կազմակերպությունները, որոնք աչք են փակել Ռուսաստանում, Վրաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի վրա, արդյո՞ք դրանով չնպաստեցին զինված հակամարտության հնարավորությանը երկու երկրների միջեւ: Սա եւս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի համար մտահոգության լուրջ հիմքեր է ձեւավորել:
Իրավապաշտպանի մյուս մտահոգությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման վերափոխումն է պատերազմի, ինչի նախադեպը Հարավային Կովկասն արդեն ունի Հարավային Օսիայի օրինակով: Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների ոչ լեգիտիմությունը Սաքունցին ստիպում է մտահոգվել, թե Հարավային Կովկասի մյուս՝ հայ-ղարաբաղյան հակամարտությունը եւս կարող է վերածվել պատերազմական գործողությունների: «Հակառակը համոզելու երաշխիքներ երկու երկրների իշխանությունները չունեն, քանի դեռ երկուսում էլ շարունակվում են խախտվել մարդու իրավունքները»,-մտահոգվում է Սաքունցը:
  


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը