Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱ ԼՂՀ-Ի ԵՐԱՇԽԻՔԸ


«Հայաստանում և Ադրբեջանում առկա ավտորիտար ռեժիմը ինձ թուլ է տալիս համոզմունք հայտնել, որ այս պահին չկան այն երաշխիքները, որ ԼՂՀ հակամարտությունը չի կարող վերադառնալ ռազմական գոտի»,-ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և վերլուծում վրաց-օսական հակամարտության պատճառները:

Իրավապաշտպանի կարծիքով, այս հակամարտությունն այն եզակիներից էր, որը Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների թվում հանգեցրեց հերթական պատերազմին, որը նրա պնդմամբ` հարաբերությունները հաղթահարելու մեխանիզմ չէ: Երրոդ կետով բանախոսը նշում է հակամարտությունում առկա երկրների նկատմամբ հասարակության անվստահելիության գործոնի մասին և հավելում, որ Վրաստանում 2007 թվականի ստեղծված իրավիճակը ստիպեց հասարակությանը գնալ վստահության անկման ճանապարհով: Նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունում նույնպես առկա է հասարակության անվստահելիությունը լեգիտիմության հանդեպ, որը շատ դեպքերում հանգեցնում է կոնֆլիկտի:
  «Մարդու իրավունքների տեսակետից հակամարտությունը լուրջ խնդիրներ է առաջադրում հենց նույն հասարակությանը»,-ասում է Արթուր Սաքունցը և ավելացնում, որ դեռ ճշտված չէ զոհերի կոնկրետ թիվը, տեղահանվածների ու տուժածների քանակը:
  Նրան չի բավարարում նաև ԵԽ-ի ոչ համարժեք ռեակցիան` մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ: Բանախոսը իր վերլուծության ընթացքում կրկին վերադառնում է հակամարտության պատճառներին ու նշում, որ տարածաշրջանում առկա ոչ լեգիտիմությունը անընդհատ կբերի սառեցված խնդիրների «հալման», որը նաև մեզ չի տա այն երաշխիքը, որ ԼՂՀ հակամարտությունը կրկին չի վերադառնա պատերազմական գոտի:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.panorama.am/am/politics/2008/08/21/saqunc/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը