Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՆ ՀԱՍԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ Հայտարարություններ
/2008-Օգոստոս-21/
2008 թվականի օգոստոս ամիսը աննախադեպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով:Թվարկենք այդ դեպքերն ըստ ժամանակագրության. 1. Օգոստոսի 1-ին Աշտարակ քաղաքում բերման է ենթարկվել եւ մոտ մեկուկես ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական հարցերով պատասխանատու Գագիկ Հովակիմյանը, որը խմբագության մեքենայով Աշտարակ էր տարել լրագրող Աննա Զախարյանին` լուսաբանելու քաղաքի իրավիճակը (մասնավորապես` տրանսպորտի չաշխատելը) ընդդիմության նախատեսած հանրահավաքի օրը: Լրատվամիջոցի աշխատակցի նկատմամբ ապօրինի բռնություն իրականացրած ոստիկանները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել` չնայած խմբագրության պահանջներին: 2. Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությամբ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մի քանի ժամ անցկացրել է անազատության մեջ: Շամշյանը, որը ցանկանում էր լուսանկարել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ դատաքննությունը, արգելանքի տակ է պահվել դատարանի նկուղային հարկում, այնուհետեւ նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: 3. Օգոստոսի 6-ին, նույն դատավարությունը լուսաբանող «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դատավորի հրահանգով բռնության է ենթարկվել դատական կարգադրիչների կողմից. վերջիններս Վեզիրյանին քաշքշելով եւ հարվածելով, տեղափոխել են դատարանում գտնվող ամբաստանյալների պահման սենյակ: Այստեղ լրագրողին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվողների հետ միեւնույն սենյակում պահել են մոտ մեկուկես ժամ, որից հետո տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: 4. Օգոստոսի 11-ին, տնից դուրս գալուց հետո ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական հետազոտության: Բժիշկները նրա մոտ արձանագրել են գլխի սալջարդ եւ հեմատոմա: Հարուցվել է քրեական գործ, սակայն հանցագործները մինչ այժմ հայտնաբերված չեն: 5. Վերջապես` օգոստոսի 18-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում հարձակման եւ ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Այսպիսով, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդուրժողականության մթնոլորտ ակնկալող հասարակությունը ականատեսն է դառնում ազատ խոսքի հանդեպ բռնությունների նոր ալիքի: Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի հնարավորինս արագ իրականացնելու ԵԽԽՎ 1609 («Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում») եւ 1620 («Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից») բանաձեւերը, որոնք ենթադրում են բարեփոխումներ նաեւ խոսքի ազատության ոլորտում: Մեզ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներիս, խորապես մտահոգում է այն, որ ոչ միայն պահպանվում է ՀՀ իշխանությունների ավանդական դարձած անգործությունը, այլեւ, որ դատական ու իրավապահ մարմինների պաշտոնյաներն են դառնում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներ: Մենք ահազանգում ենք. մամուլի նկատմամբ բռնություններն արդեն վտանգավոր սահմանագծին են հասել, եւ իշխանությունների ներկայացուցիչները պետք է ոչ թե վերացական մտահոգություններ հայտնեն եւ կոչեր անեն, այլ արդյունավետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի բռնություններ ու ապօրինություններ իրականացրած բոլոր անձինք հայտնաբերվեն եւ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Երեւանի մամուլի ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Վանաձորի մամուլի ակումբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 21 օգոստոսի 2008 թ. ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/src/index.php#top
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների