Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ


Ո՞վ տղամարդկություն կունենա հանձն առնել այդ «օպերացիայի» կազմակերպումը

Երեկ՝ առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում, սպորտային կազմվածքով ամրակազմ երկու երիտասարդներ, որոնցից մեկը եղել է բարձրահասակ, սափրագլուխ եւ սեւ մայկայով, մյուսը՝ ավելի ցածրահասակ եւ սպիտակ մայկայով, հարձակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա եւ նրան ծեծի ենթարկել:
  «Այդ օրը ես գիշերել եմ իմ հայրական տանը՝ Ավանում: Առավոտյան, աշխատանքի գնալիս, շենքի աստիճաններից մի քանի մետր հեռավորության վրա նկատեցի մի մուգ գույնի «Ժիգուլի», որի վարորդը, ինձ տեսնելով, մեքենայով սկսեց հետեւել: Երբ հասա հաջորդ աստիճաններին, որն առանձնապես մարդաշատ տեղ չի, երկու հոգի հենց աստիճանների վրա թիկունքից հարձակվեցին վրաս՝ «էդ դու ես, հա՞» ասելով, եւ սկսեցին հարվածել հիմնականում գլխիս»,- պատմեց մեր գործընկերը:
  Երբ նա սկսել է բարձր բղավել, քիչ հեռվում եղած մարդիկ մոտեցել են, ինչից զգուշանալով՝ ծեծողները փախել են: «Ըստ ամենայնի, կար նաեւ երկրորդ մեքենան, որովհետեւ, երբ ես վազեցի նրանց ետեւից, նրանք արդեն ծլկել էին: Ես առաջին պատահած տաքսին կանգնեցրեցի եւ եկա խմբագրություն: Ճանապարհին 21-41 մակնիշի մի սպիտակ գույնի «Մոսկվիչ»՝ 15 ԼՍ 393 համարանիշներով, հավասարվեց ինձ տանող տաքսուն: Ես տեսա, որ այդ մեքենայի ղեկին նստած էր ոստիկանական համազգեստ հագած մի մայոր, ետեւում՝ մի սափրագլուխ եւ էլի մեկը, որոնք շուռ էին եկել եւ նայում էին իմ կողմը»,- պատմեց Լ. Բարսեղյանը՝ ասելով, թե ինքը լուրջ կասկածներ ունի, որ այդ տղաներն իր վրա հարձակված մարդիկ էին, որովհետեւ հագուստները նման էին: Լրագրողի պատմելով՝ ինքը հենց մեքենայի միջից սրտի ուզածն ասել էր «Մոսկվիչի» ուղեւորներին, իսկ վերջիններս, նաեւ մեքենայի ղեկին եղած ոստիկանության մայորը չէին էլ փորձել կանգնեցնել մեքենան ու հարցնել՝ քաղաքացի, պրոբլե՞մ ունես, ի՞նչ է կատարվում, ինչի՞ ես հայհոյում:
  «Ես կասկածներ ունեմ, որ ինձ վրա հարձակվողները հենց այդ «Մոսկվիչով» էլ փախել էին»,- պատմեց Լ. Բարսեղյանը, ով այդ մեքենայի համարները փոխանցել է ոստիկանության աշխատակիցներին:
  Ըստ Լ. Բարսեղյանի՝ երեկ տեղի ունեցածը միանշանակորեն նախապես ծրագրված գործողություն է եղել, որովհետեւ նախապատմություն ունի: Ուղիղ մեկ շաբաթ առաջ անծանոթ մի տղա գնացել է «ՀԺ» խմբագրություն եւ, ներկայանալով որպես ՀՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական թեւի ներկայացուցիչ՝ Կարեն անունով, Լուսինեին ասել է, թե՝ խոսելու բան ունի: Լրագրողը նրան խնդրել է մի փոքր սպասել, բայց քիչ անց այդ «Կարենն» արդեն այնտեղ չի եղել: Դրանից երկու ժամ անց պարզվել է, որ ինչ-որ մեկը գնացել է լրագրողի՝ Ավանում գտնվող հայրական տուն, որտեղ Լուսինեն գրանցված է, բայց արդեն 6 տարի է՝ չի ապրում, խոսել է նրա հոր հետ, հարցրել է Լուսինեին՝ ասելով, թե ուզում է «ՀԺ»-ում աշխատանքի անցնել՝ ստելով, թե այդ հասցեն «ՀԺ»-ում են տվել: Դրանից հետո Կարեն ներկայացած տղան նորից զանգել է Լուսինեին եւ ձեռքի հետ ճշտել նրա հայրանունը՝ խոստանալով, որ մեկ ժամից կգնա լրագրողի հետ հանդիպելու: Բնականաբար, ոչ մի հանդիպում չի եղել: Լրագրողն, իհարկե, այդ Կարենի դեմքը հիշում է:
  «Ես վստահ եմ, որ այդ երեք դեպքերն ակնհայտորեն իրար հետ կապված են: Նրանք խոսել էին հորս հետ եւ ուզում էին հաստատ իմանալ, որ իրենց փնտրած Լուսինեի հասցեն Ավանում ճիշտ են գտել: Ամուսնուս տանը նման բան անելը դժվար կլիներ, որովհետեւ այն մշտապես մարդաշատ վայրում է գտնվում»,- ներկայացրեց Լուսինեն:
  Երեկ «ՀԺ» խմբագրությունն արդեն դիմել է ՀՀ ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանն ու նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
  Լրագրողը տեղի ունեցածից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կատարված հետազոտությամբ պարզվել է, որ նա ստացել է գլխի սալջարդ եւ հեմատոմա, եղել են նաեւ կապտուկներ թեւի վրա: «ՀԺ»-ում չեն էլ կասկածում՝ բռնարարքի հեղինակները, ինչպես նախորդների՝ ծեծի ենթարկված Նարեկներ Գալստյանի եւ Հովակիմյանի, Արսեն Խառատյանի դեպքերում էր, չեն բացահայտվի: Լ. Բարսեղյանն ասվածին միայն հավելեց. «Մենք զուգահեռ մեր հետաքննությունը կանենք եւ միանշանակորեն կպարզենք, թե դրա հեղինակն ով է: Այդ մարդիկ սովոր են թիկունքից հարձակվելուն, կնոջ վրա ձեռք բարձրացնելուն: Այլ բանի ընդունակ չեն»:
  Երեկ կատարված բռնությունը դատապարտել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ վերջին մի քանի օրերին լրագրողների դեմ տեղի ունեցած ոտնձգությունները համարելով ՀՀ-ում բազմակարծությանը եւ խոսքի ազատությանը վտանգող միջադեպեր, նաեւ «հետեւողական լինելու», «օբյեկտիվ իրականությունը» բացահայտելու եւ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելուե կոչով դիմել է իրավապահ մարմիններին: ՍԴՀԿ մամլո դիվանն էլ իր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունում Կարեն անունով եւ լրագրողի նկարագրած արտաքինով անդամներ չկան:
  «Մենք դատապարտում ենք Լուսինե Բարսեղյանի վրա կատարված հարձակումը՝ վստահ իմանալով, որ սույն հարձակման հեղինակները, ինչպես եւ նախկինում, չբացահայտված կմնան»:

ԱՂԲՅՈՒՐԸ՝
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/politics/45461/view


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը