Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ


Օրերս Լոռու մարզային վարչություն էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից մեկը, իր դստեր ընդունելության քննությունների միավորները բարձրացնելու նպատակով, իրենից պահանջել է 1000 դոլար կաշառք:

Ինչպես տեղեկացանք ոստիկանության պաշտոնական կայքէջից, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` 700 դոլար կաշառք վերցնելու պահին, մերկացվել է հիշյալ ինստիտուտի ընդունող հանձնաժողովի տեխնիկական քարտուղար Հասմիկ Մելիքյանը:
  Մելիքյանն իր բջջային հեռախոսից զանգահարել էր ընդունելության քննություններին մասնակցած երեխաների ծնողներին և պահանջել կաշառք տալ, այլապես` երեխաները դուրս կմնան մրցույթից:
  Հավելենք նաև, որ ոստիկանների օգնությանն էին դիմել Լոռու մարզի ևս երեք քաղաքացիներ:
  Պարզվել է, որ օգոստոսի 7-ին և 8-ին Հասմիկ Մելիքյանը նմանօրինակ ճանապարհով նրանցից պահանջել և ստացել էր 1000-ական դոլար կաշառք և այդ գումարներն ամբողջությամբ փոխանցել նույն ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռաֆիկ Կռոյանին: Վերջինս խոստովանել է, որ գնահատականները բարձրացնելու նպատակով Հասմիկ Մելիքյանն իրեն է փոխանցել 3000 դոլար կաշառքը:
  Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասով ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
  Նախաքննությունը շարունակվում է: Հասմիկ Մելիքյանը և Ռաֆիկ Կռոյանը կալանավորված են:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.panorama.am/am/law/2008/08/12/police/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը