Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հանդուրժողականություն. հանդուրժող է արդյո՞ք մեր հասարակությունը
Խաղաղասիրություն Հանդուրժողություն
/2008-Հուլիս-28/
Ի՞նչ է հանդուրժողականությունը, կա՞ արդյոք անհանդուրժողականություն հասարակության մեջ և հատկապես փախստականների նկատմամբ: Սրանք այն հարցերն էին, որոնք քննարկվեցին փախստականներով բնակեցված Նոր Խաչակապ գյուղի բարձր դասարանների 20 երեխաների համար հուլիսի 24-ին կազմակերպված դասընթացի ընթացքում: «Հանդուրժողականություն. հանդուրժող է արդյո՞ք մեր հասարակությունը» թեմայով դասընթացը կազմակերպվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի gրասենյակի Խաղաղասիրական բաժնի կողմից փախստականների միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների մոտ հանդուրժողականության մշակույթի ձևավորմանն էր ուղղված դասընթացը: Մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու պատկերացումները անհանդուրժողականության վերաբերյալ, ներկայացրեցին անհանդուրժողության դեպքեր, որոնք տեղի են ունեցել իրենց հետ: «Դասարանում չէինք ընդունում նոր աշակերտին»,- պատմում է երիտասարդներից մեկը, -«չգիտեինք պատճառը, ուղղակի չէինք վստահում նրան, նա առանձնանում էր իր պասիվությամբ և չէր ընդգրկվում մեր առօրյայում»,- շարունակում է նրանցից մեկը: Բազմազան էին երեխաների օրինակներն ու պատմությունները անհանդուրժողության դեպքերի մասին, հատկապես դպրոցում, որտեղ անցնում է իրենց հիմնական ժամանակը: Նրանք խոսեցին կրոնական, ազգային անհանդուրժողականութան դեպքերի մասին, ներկայացրեցին անհանդուրժողության վերաբերյալ իրենց սահմանումները. «անտեսել, այլ համոզմունքներ և կարծիքներ չընդունել, չզիջել, արհամարհել, ուրիշին իր վարքը թելադրել՝ նշանակում է չհանդուրժել»,-անկեղծացան երիտասարդները: Երիտասարդներին ներկայացվեց UNITED ցանցի սահմանումները անհանդուրժողության վերաբերյալ և ցանցի գործունեությունը: Դասընթացի առանձին մաս էր կազմում անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը և հնարավոր ուղիների քննարկումը: Որպեսզի երեխաները գիտակցեին, թե որոնք են անհանդուրժողականության դեմ պայքարի հնարավոր միջոցներն ու ձևերը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացավարները որպես տեսանելի օրինակ առաջարկեցին բրազիլացի Ավգուստո Բոալի կողմից հիմնադրված ֆորում-թատրոնի հնարքներն ու արտահայտչամիջոցները: Երիտասարդները բեմադրեցին և ներկայացրեցին իրենց կյանքից վերցված անհանդուրժողության դրսևորման մի դեպք: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ոչ միայն ներկայացնել լուծման հնարավոր տարբերակներ, այլև խաղալ տվյալ դրվագը յուրովի: Սրա միջոցով երեխաների հետ փորձեցինք վերլուծել անհանդուրժող լինելու պատճառները և դրանց վերացմանը նպաստող ձևերը: «Դասընթացի ժամանակ կիրառված ֆորում-թատրոնի միջոցով ակնկալում էի հնարավորություն տալ երիտասարդներին՝ մտածել անհանդուրժողականության ծագման պատճառների մասին, ավելի խորը զգալ անհանդուրժողականության արմատները և գիտակցել դրանք, քանի որ միայն այդպես կարող ես գտնել անհանդուրժողականության նվազման հնարավորությունները»,- նշեց դասընթացավար Էդգար Խաչատրյանը: Ըստ դասընթացի գնահատման արդյունքների, որը դասընթացի ավարտին իրականացվեց մասնակիցների կողմից, նրանք գիտակցում են անհանդուրժողության առկայությունը հասարակության մեջ և գտնում են, որ անհրաժեշտ է շարունակաբար պայքարել անհանդուրժողության տարբեր ձևերի ու դրսևորումների դեմ: Պետք է ավելացնել, որ փախստական ընտանիքների երիտասարդների հետ աշխատանքը հանդիսանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկը, և նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների