Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
Վերջին հրապարակումը/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ
Վերջին հաշվետվությունը/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
Հայտարարություններ/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆYellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Պատիժ, թե՞ հալածանք. Զինվորն ասում է՝ բռնությունների է ենթարկվում
Խաղաղասիրություն Խոշտանգումներ
/2008-Հուլիս-28/
Վանաձորցի Կարեն Հովսեփյանի զինվորական ծառայությանը մնացել է կես տարի, բայց նա այլևս չի կարող մնալ բանակում ծեծի և վիրավորանքի պատճառով:19-ամյա վանաձորցին ծառայում է հայկական ուժերի կողմից վերահսկվող Կուբաթլուի զորամասում: Ծառայության մեկուկես տարին հոր՝ Արթուր Հովսեփյանի պատմելով՝ որդին անց է կացրել ճնշումների ու քաշքշուկների պայմաններում: «Պապ, սենց շարունակվելու դեպքում ինքնասպան եմ լինելու»,- հորն ահազանգել է զինվորը: Հայրը որդուն հորդորել է համբերել՝ մինչ այդ դիմելով ՀՀ նախագահին ու վարչապետին: «Որդիս հիմա ծառայում է, և կարող է վտանգվի նրա խաղաղ ծառայությունը, որին մնացել է ընդամենը վեց ամիս»,- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հուլիսի 3-ին ուղղված բողոք-դիմումում գրել է Հովսեփյանը: Տղայի կյանքով մտահոգ հայրը, դիմելով ՀՀ նախագահին, որդու անվտանգ ծառայության համար խնդրել է նրան տեղափոխել Վանաձորի ցանկացած զորամասերից մեկը: Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված դիմումի հայրն անցած շաբաթ հանդիպել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ: Նրան պատմել է որդու նկատմամբ հրամանատարության ցուցաբերած վերաբերմունքի մասին և հանձնել կաշառքի մասին վկայող ձայնագրություն: Հարությունյանը հանձնարարել է իր ենթականերին ուսումնասիրել կատարվածը և ձայնագրության արժանահավատությունը: Հովսեփյանը պնդում է, որ ձայնագրությունում իրենից 700 դոլար (217.000 դրամ) կաշառք պահանջողը Ռազմական ոստիկանության որիսի բաժանմունքի պետի տեղակալ Վանիկ Մանասյանն է: Գումարը նա պահանջել է, որպեսզի մարտին զորամասում մի քանի զինվորների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի համար զինվոր Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվի: «Բայց որդիս արդեն պատժվել է անկարգության համար կալանքով, ինչի՞ պետք է նրա դեմ քրեական գործ հարուցվի»,- Մանասյանի հետ հեռախոսազրույցում հարցրել է հայրը: Պահանջվող կաշառքի գումարը Հովսեփյանը չունի, ուստի ձայնագրել է խոսակցությունը ու այն ուղարկել ռազմական ոստիկանության որիսի բաժանմունքից մինչև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն: Ռազմական ոստիկանության Կապանի կայազորային բաժնի պետ Աշոտ Վանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ՝ խոստանալով խոսել միայն պաշտպանության նախարարի գրավոր թույլտվության դեպքում: Վանյանը հրաժարվեց հաստատել կամ հերքել խոսակցությունները, թե իր ենթական՝ Մանասյանը, սեփական նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից և այդ համակարգում ծառայությունից, որպեսզի նրա դեմ քրեական գործ չհարուցվի: Վանաձորցի զինվորի հոր բողոքը սրանով չի ավարտվում: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին նա տեղեկացրել է նաև Կուբաթլուի զորամասի հրամանատար Ֆելիքս Պողոսյանի կողմից որդուն ծեծելու մասին: Հունիսի 27-ին Ֆելիքս Պողոսյանը երեկոյան տողանի ժամանակ շարքից դուրս է կանչել որդուն, ապտակել և պոկել կրտսեր սերժանտի տարբերանշանը: Ծեծելուց հետո Պողոսյանը տասնօրյա կալանքի է ենթարկել զինվորին (ըստ հոր և որդու): «Ինչպե՞ս կարող եմ զինվորին ծեծել, մեզ արգելված են նման արարքները»,-հեռախոսազրույցում հերքեց Պողոսյանը: Հրամանատարը նշեց, որ զինվոր Հովսեփյանին երկու անգամ կալանքի է ենթարկել՝ չմանրամասնելով նրա արարքը և չորակելով, թե ինչպիսի զինվոր է Հովսեփյանը: Նա ընդամենը հիշեցրեց, որ վանաձորցի զինվորը Կուբաթլու է տեղափոխվել Հայաստանի Լուսակերտի զորամասից, որտեղ ևս խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ: Անցյալ աշնանը Կուբաթլուից Լուսակերտ տեղափոխվելու պատճառը զորամասի սպա, մայոր Հովսեփ Սահակյանն էր: Զինվորին ծեծելուց, սեռական բնույթի հայհոյանքներ տալուց և հեռախոսը ջարդելուց հետո Սահակյանի նկատմամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարուցում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի առաջին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով: Մինչդեռ զինվոր Հովսեփյանը հետագայում չի բողոքել և մայորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: «Ինձ ասեց՝ դե կտենաս՝ինչ եմ դարձնելու տղուդ ծառայությունը, ուր էլ գնա, հետևից քսիֆ եմ ուղարկելու»,- պատմում է զինվորի հայրը: Այդպես էլ եղել է: Երբ պաշտպանության նախարարը ընդառաջել է որդու անվտանգությամբ մտահոգ հոր խնդրանքին՝ նրան Լուսակերտից տեղափոխելով այլ զորամաս՝ Կուբաթլու, զինվորի վիճակը չի փոխվել՝ հետապնդումը շարունակվել է նաև այնտեղ: Զինվորի նկատմամբ հետապնդումները սկսվեցին այն ժամանակ, երբ նրա հայրը ծառայության սկզբում դիմելով այն ժամանակ ՀՀ վարչապետ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրեց որդուն Լուսակերտի զորամասից չտեղափոխել այլ զորամաս: «Մեծ որդիս ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, ու վարչապետին խնդրեցի՝ փոքրին հեռու չտանել»: Վարչապետի միջամտությունը դուր չի գալիս Լուսակերտի զորամասի հրամանատար Սևադա Հովհաննիսյանին: «Ես համարձակվեցի բարձրաձայնել բանակում տիրող անօրինականությունների մասին, դրա համար էլ որդուս հետևից ընկան»,- կարծում է զինվորի հայրը՝ Հովսեփյանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում ևս դիմել է վանաձորցի զինվորի հայրը, զինվորների իրավունքների ոտնահարման կանխարգելումը պայմանավորում է երկրում տիրող անօրինականությունների վերացմամբ: «Կոռուպցիան, չբացահայտված մահվան դեպքերը բանակում կշարունակվեն այնքան, քանի դեռ չեն բարելավվել պետության մնացած ոլորտները»,- կարծում է Սաքունցը: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3225&lng=arm&IID=1197&CID=3090#comments Նաիրա Բուլղադարյան «ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների