Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն Հայտարարություններ
/2008-Հուլիս-23/
Իրավապաշտպան մի քանի կազմակերպություն հուլիսի 22-ին բաց նամակ են հղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին, իսկ պատճենը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:«Հարգելի պարոն Միրզոյան Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության վարկածի, Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Գուլյանի հարազատների պնդմամբ՝ Լեւոնի մահը ոստիկանների կիրառած ծեծի եւ խոշտանգումների հետեւանք է: Այս գործում շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ: Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ձգձգվել է եւ տեւել շուրջ մեկ տարի: Գործը ստացել է հասարակական լայն հնչեղություն: Լեւոն Գուլյանի գործը նախ քննել է դատախազությունը, հետո` հատուկ քննչական ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության պատճառով: Դատախազությունը 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) 2008 թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանը 26 էջանոց որոշման մեջ 17 կետով ներկայացրել է նախաքննության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումներն ու թերությունները: Ընդ որում, ոչ միայն չեն պարզվել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները, այլեւ՝ Լեւոն Գուլյանին եւ այլ վկաների (Հայկ Մելքումյան, Մարինե Գրիգորյան) ազատությունից ապօրինի զրկելու եւ նրանց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու փաստերը, որոնք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ են: 2008 թվականի հուլիսի 21–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Մանուշակ Պետրոսյան), անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ մերժելով դատախազության վերաքննիչ բողոքը: Մենք, Լեւոն Գուլյանի մահվան օրվանից հետեւողական լինելով այս գործի բացահայտմանը, պահանջում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ողջամիտ ժամկետներում իրականացնել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն եւ բացահայտել հանցագործությունը, ինչի արդյունքում պատասխանատվության կենթարկվեն մեղավոր անձինք»,- ասված է բաց նամակում: Այն ստորագրել են. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝ Արտակ Կիրակոսյան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝ Արթուր Սաքունց, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ՝ Ավետիք Իշխանյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝ Միքայել Արամյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ՝ Միքայել Բաղդասարյան: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/src/index.php#top
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների