Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հանրահավաքը կայացավ
Մարդու իրավունքների պաշտպանություն Հավաքների ազատություն
/2008-Հուլիս-18/
2008թ. հուլիսի 18-ին Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարակից տարածքում կայացավ «Իրազեկում ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի ընթացքի վերաբերյալ» թեմայով հանրահավաքը:Հանրահավաքի կազմակերպիչը հանդիսանում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Վերջինս 2008թ. մարտի դեպքերից հետո հանրահավաք իրականացնելու համար արդեն 3 անգամ իրազեկել էր Վանաձորի քաղաքապետարանին:
Չնայած այս հանգամանքին, հանրահավաքին մասնակցում էր մոտ 1000 մարդ ոչ միայն Վանաձորից, այլ ամբողջ Լոռու մարզից, Գյումրիից և Երևանից: Հանրահավաքի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Ազատություն»՝ վեր բարձրացնելով նույն բովանդակությամբ պաստառները: Հանրահավաքի կազմակերպիչների հրավերով հանրահավաքին մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորական խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Վահագն Խաչատրյանը, Համազգային շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Այս բանաձևերը ոչ թե Եվրոպայի խորհրդի, այլ մեր բանաձևերն են, քանի դեռ մենք չենք կարող ապահովել դրանց կատարումը, ժողովրդավար չենք համարվի»,-նշեց հանրահավաքի կազմակերպիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Այս իրավիճակի համար ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀՇ անդամ Արամ Նազարյանը մեղադրում է մեր ժողովրդին: «Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկից պահանջել մեր փոխարեն ինչ-որ գործողություններ իրականացնել ո°չ Եվրոպայի խորհրդից, ո°չ հանձնաժողովից»,-իր ելույթում նշեց նա: «Ցեխոտ կոշիկներով տան վերին մաս գնալ չի կարելի: Կա°մ կոշիկներդ պիտի հանես, կա°մ ցեխը լվանաս»,-պատկերավոր ձևով հանրահավաքի մասնակիցներին Եվրոպայի խորհրդի և Հայաստանի հարաբերությունների մասին բացատրեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա կարծիքով, եթե Հայաստանն ուզում է մնալ Եվրոպայի խորհրդի կազմում, պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկի: Հանրահավաքի մասնակիցներն իրենց համերաշխությունը հայտնեցին նաև Երևանի Հյուսիսային պողոտայում քաղբանտարկյալների ազատության համար նստացույցի ելածներին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների