Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՎԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանություն Հավաքների ազատություն
/2008-Հուլիս-17/
Վանաձորում վաղը ժամը 17.00-ին նախատեսված հանրահավաքից առաջ տեղական իշխանությունները սկսել են ճնշել բնակիչներին` հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավորինս նվազեցնելու համար:Այս մասին տեղեկացնելու համար այսօր Վանաձորից մայրաքաղաք էր եկել հանրահավաքի կազմակերպիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը: «Տեղական իշխանությունները վարչարարական մեթոդներ են կիրառում: Մասնավորապես Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, հրավիրվել են վարչության պետերը: Քննարկման թեման է եղել` ինչպես անել, որ հանրահավաքին քիչ մարդ մասնակցի, գյուղապետերը թույլ չտան, որ մարդիկ գան հանրահավաքի: Վանաձորի առաջին բուժմիավորման տնօրենը հրավիրել է աշխատակիցներին եւ հրահանգել, որ որեւէ բուժաշխատող չմասնակցի հանրահավաքին: Վանաձորի ոստիկանություն են հրավիրվել մարտի 1-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված անձինք եւ զգուշացվել` չմասնակցել հանրահավաքին»,- տեղեկացրեց Սաքունցը: Վերջինս գտնում է, որ ՀՀ ողջ տարածքում իշխանությունների էությունն ու բովանդակությունը նույնն է: Այսօր Վանաձորում հանրահավաքի անցկացումը Սաքունցը համարում է անհրաժեշտ. «Մարտի 1-ից հետո կարծիք արտահայտելը դարձել է շատ վտանգավոր, մարդիկ կարող են զրկվել աշխատանքից, խնդիրներ ունենալ»: Հանրահավաքի ընթացքում Սաքունցը Լոռու մարզի բնակիչներին պատրաստվում է ծանոթացնել ՀՀ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեվերին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք այնքան էլ չեն լուսաբանվում: «Ոչ թե այդ հարցերը մարդկանց չեն հետաքրքրում, այլ` արգելված թեմա են»,- ասաց Սաքունցը: Այսօր Վանաձորում հանրահավաքի անցկացումը կարեւորվում է նրանով, որ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը վերաբերում էր ոչ միայն Երեւանին, այլեւ` ամբողջ հանրապետությանը. «Այդ ընթացքում մենք դիմել ենք հանրահավաք անցկացնելու համար, սակայն Վանաձորի քաղաքապետարանը մեզ մերժել է` պատճառաբանությամբ, թե մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են մասնակցել հանրահավաքին ու անախորժություններ հրահրել: Մենք հանրահավաքի համար դիմել էինք նաեւ արտակարգ դրությունից հետո, սակայն կրկին մերժել են»: Վանաձորի վաղվա հանրահավաքը իրազեկված է, սակայն տեղական իշխանությունները չեն դադարեցնում ճնշումները. «Շատ վանաձորցիներ գերադասում են գալ եւ մասնակցել մայրաքաղաքի միջոցառումներին, բայց խուսափում են մասնակցել տեղական հանրահավաքներին»: Սաքունցը նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին մարզպետարանում աշխատողներից շատերը վախենում են իրեն բարեւել` իշխանությունների հետ խնդիրներ չունենալու համար: Ի դեպ, այսօր լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես է իրավապաշտպանը վերաբերվում այն փաստին, որ Համաժողովրդական շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Վանաձորի հանրահավաքին. «Շատ նորմալ: Այդ հանրահավաքը ես եմ հրավիրել եւ ոչ թե Համաժողովրդական շարժումը: Բոլորը մոռանում են, որ հանրահավաքի իրավունք ունեն բոլորը, ինչպես իշխանությունն ու ընդդիմությունը, այնպես էլ Հ/կ-ները: Ես վաղվա հանրահավաքը չեմ համաձայնեցրել Համաժողովրդական շարժման հետ: Պարզապես այնպես է ստացվել, որ ՀՀ-ում ոտնահարված են ընդդիմության ներկայացուցիչների իրավունքները: Ես պաշտպանում են այն մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարված են, իսկ ընդդիմությունը՝ իր անդամների իրավունքները: Այս առումով մեր գործը համընկել է»: Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ հանրահավաքին ելույթ ունենալու համար Վանաձոր է հրավիրել «Ժառանգություն» կուսակցությանը, քանի որ մարտի 1-ին նա ամենակտիվն է գործել մարդու իրավունքները ապահովելու համար, նաեւ Համաժողովրդական շարժմանը. «Առայժմ չգիտեմ, թե ովքեր ելույթ կունենան: Վաղը կգաք, կտեսնեք»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=62757
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների