Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Վանաձորում կկայանա հանրահավաք


2008թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-19:00-ն, Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարող տարածքում կայանալու է հանրահավաք «Իրազեկում 1609 և 1620 ԵԽԽՎ բանաձևերի ընթացքի վերաբերյալ»:


Հանրահավաքի կազմակերպիչը հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: (pdf)

Կազմակերպությունը 2008թ. հուլիսի 7-ին հանրահավաքի անցկացման իրազեկման մասին գրությամբ դիմել էր Վանաձոր համայնքի ղեկավարին՝ որպես հանրահավաքի իրականացման վայր նշելով Վանաձորի կենտրոնական հատվածի՝ «Արցախ» պուրակի չսեփականաշնորհված մասը: (pdf)

2008թ. հուլիսի 9-ին Վանաձորի քաղաքապետարանում կազմակերպված քննարկման ժամանակ քաղաքապետը հայտնել է, որ «Արցախ» պուրակը հանդիսանում է մասնավոր սեփականություն: (pdf)

Վանաձորի քաղաքապետն առաջարկել է հանրահավաքի անցկացման մեկ այլ վայր՝ Վանաձորի «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատին հարող տարածքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի առարկել:

«Ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 72 ժամվա ընթացքում Վանաձորի քաղաքապետը կայացրեց որոշում՝ 2008թ. հուլիսի 18-ի կազմակերպվող հանրահավաքի անցկացման համար այլ վայր առաջարկելու մասին:

Վանաձորի քաղաքապետի 10.06.2008թ. թիվ 912 որոշմամբ էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվող հանրահավաքն ընդունվեց ի գիտություն: (pdf)
  Տեղեկացնենք, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո սա Վանաձորում կազմակերպվող առաջին հանրահավաքն է:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը