Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանում մեկնարկել է հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման երկրորդ փուլը
Մարդու իրավունքների պաշտպանություն Կոռուպցիայի կանխարգելում
/2008-Հուլիս-03/
Հուլիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հակակոռուպցիոն համաժողովը: Այն կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶ Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի (MAAC), ՄԱԶԾ-ի կողմից և շարունակական բնույթ է կրելու: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, արդեն իրականացված ծրագրերն ու նախատեսվելիքները: Դեռևս 2005թ-ից ՀՀ-ն հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) անդամ, որի շրջանակներում էլ իրականացվել է հակակոռուպցիոն առաջին ռազմավարությունը: Ռազմավարության իրականացումից հետո Հայաստանում իրականացվել է գնահատում, ռազմավարության վերաբերյալ տրվել են 24 առաջարկություններ: GRECO-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ 24 առաջարկություններից Հայաստանին մնում է իրականացնել 3-ը՝ կրճատել օրենքով սահմանված անձնական անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակը, կրճատել մի շարջ պաշտոնների պաշտոնավարման ժամկետները և օրենքով պատասխանատվություն սահմանել նաև իրավաբանական անձանց համար: Այնուամենայնիվ, խնդիր է, թե ինչու ՀՀ-ում վերջին տարիներին կոռուպցիայի ծավալը աճել է, ոչ թե նվազել, ինչի մասին վկայում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության ուսումնասիրությունները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում է. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի դեմ պայքարում ենք ոչ թե այն պատճառով, որ միջազգային պարտավորություններ ենք ստանձնել, այլ որովհետև ուզում ենք արմատախիլ անել այդ չարիքը մեր հասարակությունից»: Կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ռազմավարությունն իրականացվելու է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: 2008թ. օգոստոսի 1-ից հասարակական կազմակերպությունների մի կոալիցիայի կողմից, որի կազմի մեջ են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը, իրականացվելու է «Հակակոռուպցիոն աջակցության կենտրոններ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ձևավորվելու են հակակոռուպցիոն 3 կենտրոններ՝ Երևանում, յումրիում և Վանաձորում: Վանաձորում ձևավորված կենտրոնները ներկայացուցչություններ են ունենալու նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում՝ Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Սպիտակ: Ծրագրի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվեն ավելի ուշ՝ ծրագրի մեկնարկին զուգահեռ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների