Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ է...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՔՆՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք
/2008-Հուլիս-02/
Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7/ վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի գործի առնչությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում բոլոր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել դատաքննությանը՝ հասարակական վերահսկողության միջոցով ապահովելով արդարացի վճռի կայացումը: ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՍԱՎ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանում կքննվի հանրությանը հայտնի Մատաղիսի գործը եւ ամբաստանյալի աթոռը կրկին կզբաղեցնեն Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը դատական երկու ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, եւ գործն ուղղարկվել էր նախաքննության: «Նախաքննության ընթացքում ոչինչ չի արվել ապահովելու Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները: Այսինքն` Վճռաբեկ դատարանը երբ բեկանում էր մեղադրական դատավճիռը, որոշակի փաստեր էր մեջբերում եւ իր որոշման մեջ մատնանշելով ցույց էր տալիս, թե ինչու այդ փաստերը չեն տեղավորվում նախաքննական աշխատանքի մեջ եւ որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջներ էր դրել դատախազության առաջ»,-«Ա1+»-ին կարծիք հայտնեց պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ նրա` պահանջների մի մասն առհասարակ չի կատարվել, մյուս մասը պարզապես ձեւականորեն էին կատարվել: «Կատարվել են ոչ նպատակին հասնելու համար, այլ կատարել են պարզապես ցույց տալու համար, որ կատարում են պահանջը: Հիմա նորից նույն ձեւով գործը ուղարկվում է դատարան»,- նկատեց Հայկ Ալումյանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ «Ա1+»-ին նշեց, թե Մատաղիսի գործը Վճռաբեկ դատարանը ուղարկեց լրացուցիչ քննության, սակայն ավելի ուշ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վճռաբեկը իրավունք չունի գործը լրացուցիչ քննության ուղարկելու: «Որեւիցե լուրջ աշխատանք Վճռաբեկ դատարանի կողմից պահանջված քննություն կատարելու, պարզաբանելու, չի կատարվել: Կրկին երեքի նկատմամբ գործ է հարուցվել: Խնդիրն այն է, որ մեղադրող կողմը իր դիրքորոշումը դատարանի վճռից հետո չի փոխել»,- ասաց իրավապաշտպանը: Ապա այդ արարքին գնահատական տվեց. «Սա միանշանակ է, որ իսկական հնացագործություն կատարողներին, որոնց վերաբերյալ լուրջ կասկածներ կան, մասնավորապես Իվան Գիրգորյանին, ցանկանում են պատսպարել կամ հեռու պահել, պաշտպանել»: Աղբյուրը՝ http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=62193 << Գնալ հետ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների