Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Ինչու՞ մեր երկրի բարեփոխումները պետք է պայմանավորենք եվրոպական կառույցների վերաբերմունքով: Այս հարցը բազմիցս է հնչում եւ իշխանական, եւ ընդդիմադիր գործիչների շուրթերից` նայած, թե ում օգտին են տվյալ պահին խոսում եվրակառույցները: Այս հարցը քննարկվում է բարոյա-հոգեբանական հարթության վրա միայն: Այսինքն` ինչ անում ենք, մեր երեխեքի համար ենք անում, եւ ուրիշներն այստեղ կապ չունեն: Մինչդեռ հարցն ունի իրավական եւ քաղաքական հստակ ձեւակերպումներ: Հայաստանի ընտրություններից հետո պարզվել է, որ երկիրը չի կարող մեկուսացված ներքին քաղաքականություն վարել, եւ կա առնվազն մեկ մարմին, որը միջպետական պայմանագրի համաձայն իրավասու է շտկել, ստիպել փոխել այդ քաղաքականությունը, նույնիսկ պատժել դրա համար: Դա Եվրոպայի Խորհուրդն է, որի անդամ դառնալու համար Հայաստանը բավական ջանքեր է գործի դրել: Եւ պատահական չէ, որ միակ փաստաթուղթը, որն այսօր քննարկվում է հայաստանյան ընտրությունների հետ կապված` ԵԽԽՎ 1609 բանաձեւն է: Ոչ թե ՀՀ սահմանադրական դատարանի վճիռը կամ խորհրդարանի որոշումը, այլ հենց ԵԽԽՎ բանաձեւը, որը փորձում են կատարել եւ խորհրդարանը, եւ դատարանները, եւ մնացածը: Դա մի քանի եզրահանգման տեղ է տալիս: Նախ` ստացվում է, որ Հայաստանի պետական ատյանների որոշումների հանդեպ` ընդհուպ մինչեւ նախագահի ստորագրած օրենքներ, վստահություն չկա: Խորհրդարանը մեկ ամսվա մեջ կարող է փոփոխություններ մտցնել իր իսկ կողմից ընդունած օրենքի մեջ` մերթ ելնելով կոնյունկտուրայից, մերթ` ԵԽԽՎ պահանջներից: Դա ամենավտանգավոր երեւույթն է, քանի որ վկայում է երկրի ներքաղաքական անկայունության մասին: Եթե իշխանությունը վստահություն չի վայելում, դա արդեն անկայունություն է: Եթե իշխանություններն ու հասարակությունը հույսը դնում են վերպետական կառույցի վրա, դա ճգնաժամ է: Երկրորդ` պարզվել է, որ Հայաստանն ինքնակամ սահմանափակել է իր ինքնիշխանությունը` Եվրոպայի Խորհրդին վերապահելով բավական լուրջ լիազորություններ: Այնքան լուրջ, որ ԵԽԽՎ սովորական զեկուցողը կարող է ներազդել մեր երկրի քաղաքականության վրա: Վատ է դա, թե լավ, բայց այն արդեն իրականություն է, եւ պետք է կամ ճանաչել այն իրողությունը, որ ԵԽ-ն մեր երկրի քաղաքականության վրա ազդելու գործիքներ ունի, կամ էլ փորձել չեզոքացնել այդ գործիքները: Երրորդ` Եվրոպայի համար այս հարցի լուծումը նույնպես փորձաքար կդառնա: Ընդ որում, եվրոպական երկրների համար կարեւորն այն չէ, թե Հայաստանի իշխանություններն ինչպես դուրս կգան իրավիճակից եւ որքան դիվիդենտներ կստանա ընդդիմությունը, այլ այն, արդյոք, 100-տոկոսանո՞ց է ԵԽ ազդեցությունը Հայաստանի վրա: Եթե այս անգամ ստացվի, պետք է ենթադրենք, որ եվրոպական կառույցները այսուհետ կմիջամտեն մեր ներքին ցանկացած հարցի: Կարծում ենք, որ Ա1+-ի հարցով Եվրադատարանի հենց այս պահին որոշումն ընդունելը` հենց այդ լծակներից է: Չորրորդ` պարզվել է, որ ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանը կամ Չինաստանն իրավունք ունեն միջամտել Հայաստանի ներքին կյանքին, այլ հենց Եվրոպան: Եւ դա կարող է մի փոքր վերջակետ դնել երկրի կողմնորոշման մասին վեճերին: Չէ որ հայաստանյան ընտրությունների` եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ իշխանությունների գնահատականները որակվել են որպես միջամտություն` ներքին գործերին, իսկ ԵԽԽՎ բանաձեւը ընդունվել է շատ նորմալ: Եւ վերջին` հերթական անգամ պարզվեց, որ ոչ մի արտաքին վերաբերմունք չի կարող լինել բարոյական` այն քաղաքական է: ԵԽԽՎ-ն դատավոր չէ, այլ ընդամենը քաղաքական մարմին: Դրա վերաբերմունքը չպետք է գնահատել որպես ճիշտ կամ սխալ լինելու վճիռ, մեղադրել եվրոպական կառույցներին երկակի ստանդարտների մեջ, հուսահատվել անարդարությունից եւ ինքնասպան լինել: Ստանդարտները երկակի են մեր տեսանկյունից, իսկ Եվրոպայի շահերի տեսակից ամենեւին էլ երկակի չեն: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.lragir.am/src/index.php#top
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների