Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձի
պահանջների իրականացման վերաբերյալ
«Հայտարարում ենք, որ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին»:

Մենք` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի ամփոփիչ քննարկման ներքոստորագրյալ մասնակիցներս, քննարկելով ներքաղաքական իրավիճակը և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևով սահմանված պահանջների իրականացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը` գտնում ենք, որ.
  - 2008թ. նախագահական ընտրություններին ուղեկցող անօրինականություններն առաջացրել են անվստահություն ինչպես ընտրական գործընթացների, այնպես էլ դրանց արդյունքում ձևավորված իշխանությունների նկատմամբ.
  - ընտրություններից հետո սկսված և մարտի 1-ի դեպքերից հետո նոր որակ ու թափ ստացած` մարդու իրավունքների սահմանափակումներն ու բռնարարքներն էլ ավելի են խորացրել քաղաքացիների դժգոհությունը:
  - ՀՀ իշխանությունները շարունակում են ապատեղեկացնել եւ ակնհայտ սուտ հայտարարություններ անել միջազգային կառույցներում, նպատակ ունենալով շահել նրանց վստահությունը` միեւնույն ժամանակ երկրի ներսում շարունակելով ապօրինություններն եւ բռնություններն այլակարծության նկատմամբ:
  Արձանագրում ենք, որ չնայած ՀՀ իշխանությունները ձեռնարկում են որոշ քայլեր ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի, մասնավորապես` դրա 12-րդ մասով սահմանված նախապայմանների իրականացման ուղղությամբ, սակայն դրանք, ըստ էության, չեն կարող համարվել բանաձևի պահանջների իրականացում հետևյալ նկատառումներով.
  - Մարտի 1-ի դեպքերի և դրանց հանգեցրած հանգամանքների առումով մինչ օրս չի իրականացվել անկախ հետաքննություն և 10 զոհերի սպանության ու հարյուրավոր վիրավորների համար պատասխանատվության չի ենթարկվել և ոչ ոք: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված` իրավասու մարմինների գործողությունների օրինականության հարցը ՀՀ իշխանությունները փորձել են այլափոխել պաշտպանի կողմից իր իրավասություները վերազանցելու մեղադրանքով:
  «Անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն» իրականացնելու գործը հանձնարարվել է հասարակական վստահությունը չվայելող և իր հակաժողովրդավար բնույթը բազմիցս ապացուցած ՀՀ Ազգ‎ային ժողովի` կոալիցիոն ուժերի մեծամասնությամբ կազմվող հանձնաժողովին:
  - Քաղաքական համոզմունքների համար կալանավորվածների բացարձակ մեծամասնությունը ազատ չի արձակվել: Որոշ դեպքերում փոխվել է նրանց խափանման միջոցը, սակայն նրանք շարունակում են մեղադրվել տարբեր հանցագործությունների կատարման համար` այն դեպքում, երբ մեղադրանքների հիմքում դրված են կեղծ ցուցմունքներ, իսկ նախաքննության և դատաքննության գործընթացները կատարվում են քրեադատավարական բազմաթիվ խախտումներով:
  Շարունակվում են քաղաքական հետապնդումները, մարդիկ բերման են ենթարկվում ոստիկանություն առանց օրինական հիմքերի, ենթարկվում են ահաբեկումների, ազատվում են աշխատանքից:
  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ս.թ. հունիսի 12-ին կատարվել են ընդամենը կոսմետիկ փոփոխություններ, ինչի արդյունքում շարունակվում է սահմանափակվել ՀՀ քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը և էապես չի փոխվում մարտի 17-ին ընդունված հակաժողովրդավարական օրենքի բնույթը: Իսկ գործնականում հանրահավաքների և երթերի իրականացման իրավունքը խոչընդոտվում է իշխանությունների հայեցողական, խտրական և ոչ թափանցիկ որոշումների ընդունման գործընթացներով: Հասարակական կազմակերպությունների աշխատանքերը շարունակում են խոչընդոտվել:
  Հայտարարում ենք, որ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին: Ըստ այդմ, ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար:
  Քննարկման մասնակիցներ`
  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանյան կոմիտե հ/կ
  Միջնաբերդ հ/կ
  Հույս հ/կ
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հ/կ
  Ընդդեմ իրավական կամայականության հ/կ
  Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հ/կ
  Երիտասարդ պահպանողականներ հ/կ
  Կանայք հանուն խաղաղության հ/կ
  Զարթոնք-89 հ/կ
  Սկսելա երիտասարդական շարժում
  Հիմա երիտասարդական նախաձեռնություն
  Ժաննա Ալեքսանյան, լրագրող
  Գայանե Աբրահամյան, լրագրող
  Վիկտորիա Աբրահամյան, լրագրող
  Հարություն Բաղդասարյան, դատապաշտպան
  Սեդա Սաֆարյան, դատապաշտպան
  Վահե Գրիգորյան, քաղաքացի
  Գրիզելդա Ղազարյան, քաղաքացի
  Ռուզան Խաչատուրյան, քաղաքացի
  Հրայր Սավզյան, քաղաքացի
  Հայտարարությանը միանում են նաեւ հետեւյալ հասարակական կազմակերպությունները`
  Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
  Կրթության ասպարեզ հ/կ
  Մենք + հ/կ
  Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ
  Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հ/կ

ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը