Մամլո հաղորդագրություններ

/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:


Վերջին հրապարակումը

/2010-Սեպտեմբեր-09/
Կոռուպցիան երեխաների աչքերով


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-որոնողական մարմինների աշխատանքը գնահատվել է անբավարար


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ հունիսի 7-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և քննության առանձնահատկությունները» թեմայով:

 

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մասնավորապես հյուսիսային մարզերի իրավապահների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու բացթողումները:
  Խորհրդակցությանը հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ Նախագահի օգնական Գ. Մհերյանը, ՀՀ Արդարադատության նախարար Գ. Դանիելյանը, ՀՀ կառավարությանն առնթեր ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը, ԱԱԾ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Տ. Աղաջանյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Մաթևոսյանը, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը, ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներ, Հյուսիսային տարածաշրջանի ոստիկանության, հարկային, մաքսային, ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
  Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը մասնավորապես նշեց, որ այս փնջային խորհրդակցության անցկացման անհրաժեշտությունը առաջացել է դատախազության կոլեգիաների քննարկումների ժամանակ, որովհետև առանձին մարզերում, ծագում են հարցեր, խնդիրներ, որոնք տեղերում պարզաբանման կարիք ունեն, և որոնց լուծման համար անհրաժեշտ են համատեղ մոտեցումներ, իսկ խորհրդակցությունն անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է Լոռու մարզի դատախազության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համեմատաբար դրական արդյունքի արձանագրմամբ:
  ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինների կողմից ձեռնարկված ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի միջոցառումներին, մասնավորապես նշեց. «քննարկվել են այն օրենսդրական և ենթաօրենսդարական ակտերը, որոնք մասամբ բովանդակում են կոռուպցիոն բնույթի դրսևորումներ և դրանք բարեփոխելու նպատակով իրավասու մարմիններին ներկայացվել են հիմնավորված առաջարկություններ, առանձին դեպքերում մշակվել և շրջանառության մեջ են դրվել օրենքի նախագծեր, իրականացվել են համալիր ծրագրեր»: Նկատեց, որ կոռուպցիոն ռիսկ պարունակող հանցագործությունների դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, դատախազությունում խիստ կարևորվել է այդ բնույթի հանցագործությունների վերաբերյալ վիճակագրության միասնական ու կենտրոնացված հաշվառման իրականացումը եւ ՀՀ դատախազության կոլեգիայի դեռեւս 2005թ.-ի փետրվարի 18-ի որոշմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին հանձնարարվել է յուրաքանչյուր կիսամյակի և տարվա արդյունքներով ամփոփել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներն ու պրակտիկան:
  Ամփոփումների վրա հիմնվելով՝ Ա. Հովսեփյանը մտահոգիչ համարեց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ համակարգի գործունեության արդյունքում բացահայտված հանցագործությունների վիճակագրական տվյալները՝ անբավարար գնահատելով հատկապես հանցագործությունների բացահայտման համար առաջնահերթ պատասխանատվություն կրող օպերատիվ-որոնողական մարմինների աշխատանքը:
  «2006, 2007, թվականների և 2008թ. առաջին եռամսյակի հանցագործությունների ընդհանուր վիճակագրական տվյալների մեջ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 1-1,5 տոկոս են կազմում: Կգտնվի արդյոք մեկ հոգի, ով կհավատա, որ իրոք, ընդհանուր հանցագործությունների մեջ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 1-1.5 տոկոս են կազմում:Դրանք էապես ավելի շատ են: Սա վկայում է մեր անբավարար աշխատանքի մասին, որ չենք բացահայտում կատարված հանցագործությունները և դրանք կատարող հանցագործներին»,- շեշտեց Ա.Հովսեփյանը եւ, դիմելով խորհրդակցությանը մասնակցող ՀՀ ոստիկանապետի տեղակալին, հույս հայտնեց, որ ոստիկանության մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ օպերատիվ-որոնողական մարմիններն այդ ուղղությամբ կակտիվացնեն իրենց աշխատանքները:
  Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008 թվականի առաջին եռամսյակում՝ հանրապետության քննչական մարմիններում ընդհանուր առմամբ քննվել է 51 քրեական գործ՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ: Մի քանի մարզերում, օրինակ Արագածոտնում, Արմավիրում ընդհանրապես որեւէ քրեական գործ չի քննվել, իսկ Գեղարքունիքում, Տավուշում՝ 2-ական, Շիրակում ընդամենը մեկ քրեական գործ: Նշված հանցատեսակի դեմ պայքարում հիշատակված տարածքային ստորաբաժանումների աշխատանքը գնահատելով անբավարար՝ գլխավոր դատախազը շեշտեց. «այս տարվա Ձեր աշխատանքի արդյունքները գնահատվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ցուցանիշներով»: 2008 թվականի առաջին եռամսյակում համեմատաբար դրական ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում, որտեղ դիտարկվող ժամանակահատվածում քննվել է 11 քրեական գործ:
  Միաժամանակ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման, այդ պայքարում հասարակության մասնակցության, հասարակական կազմակերպությունների, ոչ պետական մարմինների հետ համագործակցության զարգացման մասին՝ Ա.Հովսեփյանը մասնավորապես նշեց. «մեր աշխատանքի արդյունքից է կախված, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե որքանով ենք մենք պայքարում կոռուպցիայի դեմ: Դրա համար մենք ինքներս, հանրապետության իրավապահ համակարգը, ինքնամաքրման խնդիր ունի: Մենք նախ մեր կառույցներում պետք է ստեղծենք մեխանիզմներ, կոռուպցիոն դրսևորումները վերացնելու համար: Մենք մեր օրինակով շատ դեպքերում պետք է ցույց տանք, որ մենք ունենք բարոյական կերպար, բավարար կամք և վճռականություն կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Հանրությունը ցանկանում է տեսնել մեր աշխատանքի արդյունքը, և հանրության սպասումները արդարացիորեն բավարարված չեն: Բավարարված չեն այն պարզ պատճառով, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում, ամենափոքր իսկ բնակավայրում ամեն օր քաղաքացին առնչվում է կոռուպցիոն դրսևորումների հետ: Ամեն օր, յուրաքանչյուր քաղաքացի, եթե որևէ հարցով պիտի շփվի մի քանի կառույցների հետ, սկսած ստորին օղակներից, առնչվում է նման դրսևորումների հետ: Բնականաբար նա պիտի մեր աշխատանքը բացասական գնահատի»:
Խորհրդակցության ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ Նախագահի օգնական Գ.Մհերյանը, ՀՀ Արդարադատության նախարար Գ.Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը, ՀՀ կառավարությանն առնթեր ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը, ԱԱԾ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Տ. Աղաջանյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ.Մաթևոսյանը, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանը, Լոռու մարզի դատախազ Կ.Շահբազյանը:
  Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները՝ գլխավոր դատախազը նշեց, որ առաջիկայում նման խորհրդակցություն տեղի կունենա նաև հանրապետության Հարավային տարածաշրջանում:
http://www.genproc.am/main/am/50/4429/


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը