Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

<<Արաբոյի>> ճակատագիրը. վերջակետ դնելը դեռ վա՞ղ է


Մարտից հետո հակառակորդի զինվորներն առաջ են շարժվում ու անտարբեր նայում են սպանված զինվորների մարմիններին, որոնք ընկած են տարբեր դիրքերով, ինչպես մահն է վրա հասել: Ոմանց դեմքերը երևում են, ոմանք պառկած են բերանքսիվայր:

Ենթադրվում է, որ դրանք <<Արծիվ>> ռազմական միավորման մեջ մտնող լեգենդար <<Արաբո>> ջոկատի` 1992 թ. հունիսին ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած ազատամարտիկներն են:
  Այսօր այդ սարսափելի կադրերը մատչելի են բոլորին YouTube կայքում (http://www.youtube.com/watch?v=M9RF4f5UUBE):
  Այդ ժամանակից անցել է 16 տարի: Կադրերի իսկությունը շատերի կասկածն է հարուցում: Ուրիշներն էլ հարցնում են, թե ում և ինչու էր պետք այսքան տարի անց ինտերնետում ի ցույց դնել ավելի քան 50 սպանված զինվորներին պատկերող իննուկես րոպե տևողությամբ այդ ժապավենը:
  Սակայն այս շաբաթ հաղորդվեց, որ տեսանյութում իրոք ներկայացված են <<Արաբոյի>> և <<Արծիվ>> միավորման այլ ջոկատների անդամները: Նրանց նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ճանաչել է իր շատ մարտական ընկերներին, որոնք 1992-ի հունիսին անհետ կորել են Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այժմ գյուղը չեզոք գոտում է):
  Ըստ Եղիազարյանի` տեսանյութում իրոք պատկերված են 79 հայ մարտիկներ, այդ թվում` նաև իր ջոկատից:
<<Տղաները զոհվել են հերոսի նման, կռվել են մինչև վերջին փամփուշտը: Նրանց վրա հարձակվել են առջևից, աջից ու ձախից: Նրանք կարող էին փախչել կամ անձնատուր լինել, բայց կանգնել են մինչև վերջ ու սպանվել են>>,- ասել է Եղիազարյանը:
  Հրամանատարը նաև պատմել է, որ մարտի ավարտից հետո իրենք եղել են վաշտի դիրքերում և խրամատներից մեկում գտել 25-30 մարմին: Մյուս խրամատը չեն հասցրել նայել: Հաջորդ օրն իրենց աչքի առաջ ադրբեջանցիները բուլդոզերով լցրել են խրամատները: Մի քանի ժամից իրենց հաջողվել է նորից մոտենալ խրամատներին և փորել-հանել 8 մարմին, որոնցից երեքը հետո տեղափոխվել են Հայաստան: Հրամանատարը նաև նշեց այն կամավորական ջոկատները, որոնց անդամները, ինչպես ենթադրվում է, ներկայացված են տեսանյութում`<<Արաբո>>, <<Զեյթուն>>, <<Հոկտեմբերյանի արծիվներ>>, ինչպես նաև 19 մարդ Արցախից (Ղարաբաղից):
  Թվում է, թե ջոկատի անդամների և այլ ազատամարտիկների ճակատագիրը պարզված է, և այժմ անհրաժեշտ է հասնել հերոսաբար զոհված մարտիկների աճյունների վերաթաղմանը: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել և անցկացնել տեսանյութերի մանրազնին ուսումնասիրություն և փորձաքննություն:
<<Նախ` տղաների մարմինները ճանաչել են միայն տեսողական` էկրանի վրա: Երկրորդ` հարց է ծագում` ինչո՞ւ են այս կադրերը հայտնվել միայն այսօր` 16 տարի անց: Ո՞վ է տեղադրել դրանք ինտերնետում և ի՞նչ նպատակով>>,- ասում է <<Ընդդեմ իրավական կամայականությանե ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, ներկայումս <<Ժառանգություն>> խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, որը զբաղվում է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով 1990 թվականից:
  Ամենակարևոր հարցը, ըստ Ալավերդյանի, տեսաժապավենի իսկությունն է: Նրա կարծիքով` ոչ մի երաշխիք չկա, որ կադրերն իրական են, արդի տեխնոլոգիաները դրանք կեղծելու բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում: «Մանավանդ որ կա Խոջալուի դեպքերի տխուր փորձը, երբ ադրբեջանական կողմը տառացիորեն մեկ օրում փոխարինեց իրական կադրերը մոնտաժվածներով, որոնք մինչև հիմա օգտագործում է որպես հայերի «մեղքիե գլխավոր ապացույցե,- ավելացնում է Ալավերդյանը:
  Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Արմեն Կապրիելյանը համամիտ է, որ մինչև հատուկ փորձաքննություն և հետաքննություն անցկացնելը ոչինչ չի կարելի պնդել:
<<Առայժմ չի կարելի 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ ինտերնետում տեղադրված ժապավենն իսկական է, կադրերը մոնտաժված չեն: Մինչև մանրազնին փորձաքննություն ու հետաքննություն անցկացնելը հնարավոր չէ պաշտոնապես հայտարարել, որ ներկայացված է հենց Հասան Ղայա գյուղի շրջակայքը և հենց 1992-ի ամռանը: Ամեն ինչ պետք է մանրամասն պարզվի>>:
  Կապրիելյանի խոսքերով` պետական հանձնաժողովի վերջին նիստում քննարկվել է նաև այդ հարցը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը հանձնաժողովի անդամ է, խոստացավ փորձաքննություն և հետաքննություն անցկացնել:
  Ալավերդյանի կասկածները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ 1992-ի օգոստոսին` ջոկատի անհետ կորելուց երկու ամիս անց, ադրբեջանական կողմից ազդանշան եղավ, որ ջոկատի 17 անդամներ ողջ են և գտնվում են իրենց մոտ: Ադրբեջանցիներն առաջարկեցին փոխանակել նրանց Հայաստանում գտնվող իրենց գերիների հետ: Սակայն դրանից հետո շփումներ այլևս չեղան, և <<Արաբոյի>> հետքերը նորից կորան: Ալավերդյանի հավաստմամբ` հետագա տարիներին հակասական տեղեկություններ ու զանազան լուրեր էին ստացվում, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ տեսել է ջոկատի անդամներին, սակայն հայ մարտիկների ճակատագիրը այդպես էլ չհաջողվեց հավաստի կերպով պարզել:
  Հանձնաժողովի նախագահ Կապրիելյանը նաև նշել է, որ ներկայումս հայկական կողմի քննությանն է հանձնվել Միջազգային կարմիր խաչի կոմիտեի հեղինակած մի նախագիծ: Այն նախատեսում է մարտական գործողությունների գոտում թաղված մարդկանց աճյունների արտաշիրիմում և ճանաչում, ինչը հնարավորություն կտա պարզելու ղարաբաղյան պատերազմի ժամանակ բազմաթիվ անհետ կորածների ճակատագիրը: Ալավերդյանի հավաստմամբ` նման նախագիծ պատերազմի ավարտից հետո իրականացվել է Չեչնիայում:
  Մարինա Գրիգորյան
  http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3084&CID=2983&IID=1189&lng=arm


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը