Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հեռուստաեթերներ զորակոչի գործընթացի վերաբերյալ
Խաղաղասիրություն Զինծառայողների իրավունքներ
/2008-Հունիս-02/
Մայիս ամսվա ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով տեղի ունեցան ուղիղ հեռուստաեթերներ՝ նվիրված գարնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինկաոչիկների ու նրանց ընտանիքների խնդիրներին: Ուղիղ հեռուստաեթերների ընթացքում հեռուստադիտողներին ներկայացվեցին 2008 թ-ի ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը եւ իրականացվելիք գործողությունները, զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթներ, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Յուրաքանչյուրը 1 ժամ տեւողությամբ եթերներին մասնակցել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը: Երեք քաղաքաներում կայացած հեռուստաեթերների ժամանակ քաղաքացիներից ստացվել են ավելի քան երեսուն հարցեր, որոնք հիմնականում առնչվում են առողջական խնդիրների համար տարկետման հնարավորությանը, տարկետման իրավունքին, քաղաքացիությանը եւ այլընտրանքային ծառայությանը վերաբերվող հարցերի: Եթերների ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել ստանալ իրավաբանական խորհրդատվություն իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Այն քաղաքացիներին, որոնց խնդիրները պահանջել են հետագա ուսումնասիրություն, խորհուրդ է տրվել այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ կամ իրենց փաստաթղթերով դիմել գրասենյակի՝ մարզի քաղաքներում գտնվող կենտրոններ: Հարկ է նշել, որ ծրագրի ամբողջ ընթացքում առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքերում քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել ծրագրում ներգրավված անկախ բժիշկ-փորձագետի հետ: Ապրիլի մեկից մինչ օրս ընկած ժամանակաշրջանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 5 քաղաքացի, որոնց տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն, իրականացվել են հարցումներ համապատասխան պետական մարմիններ, իսկ նրանցից երկուսը նաեւ խորհրդատվություն են ստացել բժիշկ-փորձագետի կողմից: «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ - Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների