Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հարկ է վերացնել անհանդուրժողականությունը


«Սկսելա» երիտասարդական շարժման անդամ Արսեն Խառատյանի վրա հարձակումը գնահատում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամլբեայի Հայաստանի կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանը կարծում է, որ տեղի ունեցածը մարդկանց ահաբեկելու փորձ է, ուզում են ասել «խելոք» մնացեք. «Արսենը ակտիվ, հայտնի եւ ազնիվ տղա է, ցուցադրաբար ուզում են ցույց տալ, որ ահաբեկելու են, ուզում են վախեցնել»: Նատալյա Մարտիրոսյանը կարծում է, որ հասարակական կազմակերպությունները իհարկե պետք է բարձրաձայնեն իրենց կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ, բայց չսահմանափակվեն միայն հայտարարությամբ՝ «պետք է լուրջ քայլեր անեն, որ սա Հայաստանում չդառնա սովորական երեւույթ, երբ ցանկացած մարդու փողոցում կարող են ծեծել»:
  Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ տեղի ունեցածը հանրապետությունում ձեւավորված անհանդուրժողականության հետեւանք է: Ըստ Արտակ Կիրակոսյանի օրեր առաջ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ոստիկան Դավիթ Ղազարյանի նկատմամբ բռնությունը, Միքայել Դանիելյան–Տիգրան Ուրիխանյան ծեծկռտուքը եւս այս անհանդուրժողականության մթնոլորտի ծնունդ են: Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ վիճակը շտկելու համար, առաջին քայլը պետք է անեն իշխանությունները. «առաջին հերթին իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը մեծացնելու միջոցով: Միայն այս ձեւով հույս կներշնչի, որ անպատժելիության մթնոլորտը կվերացվի»: Արտակ Կիրակոսյանի կարծիքով, այս պահին ամեն ՀԿ պետք է իր գործը անի, բայց հիմնական նպատակը պետք է լինի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելը կամ գոնե մեղմացնելը. «անհանդուրժողականությունը եւ թշնամանքը հիվանդության պես բան են, որ մտել են մեր հասարակության մեջ: Ես կողմ եմ անհանդուրժողականությանը երեւույթների նկատմամբ, այդ թվում եւ՝ ծեծի, բայց դա չպետք է վերածվի մարդկանց նկատմամբ անհանդուրժողականության եւ թշնամանքի, ինչի ակատեսն ենք այսօր»:
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ Արսեն Խառատյանի հետ տեղի ունեցածը եւ վայրի եւ ժամի առումով նշանակում է «հաշվեհարդար բոլորի աչքի առաջ»: «Ընդ որում երիտասարդական շարժման ակտիվիստներից մեկի նկատմամբ, ում երկու անգամ բերման են ենթարկել ոստիկանություն: Սա նույն երեւույթի շրջանակներում է, ինչ Միքայել Դանիելյանի հետ կատարվածը», նկատեց Արթուր Սաքունցը:
  Սրանից ելնելով, Արթուր Սաքունցը նկատում է, որ մի կողմից իշխանությունները ձեւ են անում, թե կատարում են ԵԽԽՎ պահանջները, մյուս կողմից «ամենաթողությունը հասել է ամենաբարձր աստիճանի, ընդ որում՝ ծրագրավորված ամենաթողություն, ոչ թե առանձին դեպքեր, երբ օգտագործվում են ոստիկանական ստորաբաժանումներ, այլ ինչ-որ հանցավոր խմբավորումներ են օգտագործվում ակտիվ քաղաքացիների նկատմամբ, որ վախեցնեն: Սա տեղավորվում է իշխանությունների խուլիգանական գործունեության տրամաբանության մեջ, որը իշխանությունը սկսել է կիրառել մարտի մեկի առավոտից»: Արթուր Սաքունցը համոզված է, որ այս անգամ էլ կատարողներին չեն հայտաբերելու, բայց «ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը՝ ռեժիմը: Ռեժիմին է բնորոշ թիկունքից հարվածելը»:
  Արթուր Սաքունցը կարծում է, որ այս դեպքից հետո առավել եւս պիտի շարունակվեն բողոքի տարբեր դրսեւորումները՝ ցույցեր, քաղաքական զբոսանքներ եւ դեռ ավելին. «կարծում եմ պետք է ազատել Ազատության հրապարակը»:
  Դեպքի առիթով «Հիմա» երիտասարդական շարժումը հաղորդագրություն է տարածել:

ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.hra.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը